ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2024 թվականի N 1367-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին կատարել փոփոխություն՝ Երևանի քաղաքապետարանի և «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի օգոստոսի 5-ին կնքված N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/117» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքները փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարված փոփոխությունների հետ միասին գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի 29.50 տոկոսը (պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարված փոփոխությունները գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի գնի 14.17 տոկոսը)՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
29.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|