Գլխավոր տեղեկություն
Համար
N 244-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.07.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2024

600.0244.17.07.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հուլիսի 2024 թվականի

N 244-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ԷԲՑ կանոնների 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «Սպառողի հետ կնքված Պայմանագրում» բառերը փոխարինել «Սպառողի և Բաշխողի համատեղ կազմած ակտով» բառերով, իսկ «Պայմանագրով» բառը փոխարինել «ակտով» բառով,

բ. 2-րդ ենթակետում «Սպառողի հետ Պայմանագրում» բառերը փոխարինել «Սպառողի և Բաշխողի համատեղ կազմած ակտով» բառերով, իսկ «Պայմանագրով» բառը փոխարինել «ակտով» բառով,

2) ԷԲՑ կանոնների 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի, այդ թվում՝ շուկայի կառավարման ծրագրի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, Սպառողի, Արտադրողի կամ Դիմող անձի կողմից նշված շարժական կապի հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով, այդ թվում՝ հաղորդագրության միջոցով Բաշխողի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելով, կամ էլեկտրոնային փոստի, ինչպես նաև հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե ԷԲՑ կանոններով տեղեկությունների փոխանակման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ:»,

3) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1. ԷԲՑ կանոնների 6-րդ կետով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով ուղարկված տեղեկությունը Սպառողի, Արտադրողի կամ Դիմող անձի կողմից ցանկացած պատճառով չստանալու դեպքում Բաշխողը ծանուցումն իրականացնում է թղթակցությունը պատվիրված նամակով ուղարկելու կամ այն առձեռն հանձնելու միջոցով:»,

4) ԷԲՑ կանոնների 17-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 102.1-ին կետով.

«102.1. Բաշխողի և ԲՕԿ մասնակիցների օպերատիվ խոսակցություններն իրականացվում են հեռախոսակապի միջոցով։»,

5) ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 3.2-րդ ենթակետում «առավելագույն թույլատրելի հզորության» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ սպառման համակարգի հզորություն)» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ և 3.4-րդ ենթակետերով.

«3.3) Պայմանագրով (Հաշվառման քարտում, ԷՄՇ մասնակցի պրոֆիլում) ամրագրված սպառման համակարգի հզորության գերազանցման դեպքում,

3.4) Պայմանագրի համաձայն Միացման վճարի ընդհանուր գումարի և կատարված կանխավճարի տարբերությունը չվճարելու դեպքում,»,

6) ԷԲՑ կանոնների 146-րդ կետում «1-ին ենթակետի» բառերը փոխարինել «1-ին, 3.4-րդ ենթակետերի» բառերով,

7) ԷԲՑ կանոնների 146.1-ին կետում «3.1-րդ և 3.2-րդ» բառերը փոխարինել «3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ» բառերով,

8) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 155.1-ին կետով.

«155.1. Սպառողը պարտավոր է չգերազանցել Պայմանագրով (Հաշվառման քարտով, ԷՄՇ մասնակցի պրոֆիլով) ամրագրված սպառման համակարգի հզորությունը, ինչպես նաև Բաշխողի հետ համաձայնեցնել սպառման համակարգի հզորության փոփոխությունը։»,

9) ԷԲՑ կանոնների 159-րդ կետի 7-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով ու կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) Միացման վճարը այլ անձի կողմից վճարվելու դեպքում՝ վճարում կատարողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հեռախոսահամարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարը:»,

10) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 159.1-ին կետով.

«159.1. Միացման վճարը այլ անձի կողմից վճարվելու դեպքում Բաշխողի, Դիմող անձի և վճարում կատարողի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր՝ համաձայն Հանձնաժողովի հաստատած՝ սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման և (կամ) կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրերի օրինակելի ձևերի, իսկ երրորդ կողմի մասնակցությամբ պայմանավորված առանձնահատկությունները չպետք է հակասեն ԷԲՑ ու ԷՄԱ կանոններին։»,

11) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 160.1-ին կետով.

«160.1. Հայտն առձեռն ներկայացված լինելու դեպքում՝ անմիջապես, իսկ փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացված լինելու դեպքում՝ ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողը Դիմող անձին է ներկայացնում նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման և շինարարության թույլտվության վճարի որոշման նպատակով՝ ԷԲՑ կանոնների N4 հավելվածի N3 աղյուսակով սահմանված վճարի փոխանցման համար նախատեսված վավերապայմանները, որը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Դիմող անձը վճարում է այդ վճարը: Սույն կետով նախատեսված ժամկետում վճարի չկատարումը համարվում է Հայտից Դիմող անձի հրաժարում։»,

12) ԷԲՑ կանոնների 161-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«161. Հայտի՝ ԷԲՑ կանոններին անհամապատասխանության դեպքում, իսկ ԻԷԱ-ի դեպքում՝ նաև այն դեպքում, եթե Դիմող անձի տեղակայանքների դրվածքային հզորությունը կգերազանցի Երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքվելիք պայմանագրով ամրագրվելիք սպառման համակարգի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը, Դիմող անձի կողմից ԷԲՑ կանոնների 160.1-ին կետի համաձայն գումարը վճարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ժամկետում Բաշխողը մերժում է այն՝ համապատասխան գրավոր հիմնավորումներով և վերադարձնում է ԷԲՑ կանոնների 160.1-ին ենթակետի համաձայն վճարված գումարը:»,

13) ԷԲՑ կանոնների 162-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«162. Հայտի վերադարձման՝ ԷԲՑ կանոնների 161-րդ կետում նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, ԷԲՑ կանոնների 160.1-ին կետի համաձայն գումարը վճարելուց հետո Բաշխողը քսանօրյա ժամկետում մշակում է տեխնիկական պայմանները, հետագիծ-նախագծային փաստաթղթերը, դրանք ներկայացնում է պետական, տեղական ինքնակառավարման և այլ իրավասու մարմինների համաձայնեցմանը և Դիմող անձին է ներկայացնում Պայմանագիր կնքելու առաջարկ՝ իր կողմից ստորագրված Պայմանագրի օրինակի (թղթային կամ էլեկտրոնային) հետ միասին։ ԷԲՑ կանոնների 159.1-ին կետով նախատեսված դեպքում Բաշխողը Պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում նաև վճարում կատարողին։»,

14) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 162.1-ին կետով.

«162.1. Այն պարագայում, երբ ԷԲՑ կանոնների 161-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո Բաշխողը պարզում է, որ Դիմող անձի Միացումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, Բաշխողը, նախքան ԷԲՑ կանոնների 162-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, Դիմող անձին հայտնում է դրա մասին և վերադարձնում է ԷԲՑ կանոնների 160.1-ին կետի համաձայն վճարված վճարի 90 տոկոսը։»,

15) ԷԲՑ կանոնների 163-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«163. ԷԲՑ կանոնների 162-րդ կետում նշված Պայմանագիրը կնքված է համարվում Բաշխողի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկը պատշաճ ներկայացնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում Պայմանագրով սահմանված Միացման վճարը կամ կանխավճարը վճարելու պահից։ Նշված ժամկետում վճարման չկատարումը համարվում է Հայտից Դիմող անձի հրաժարում, ինչի պարագայում ԷԲՑ կանոնների 160.1-ին կետի համաձայն վճարված գումարը հետ չի վերադարձվում: ԷԲՑ կանոնների 159.1-ին կետով նախատեսված դեպքում 15 աշխատանքային օրվա ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում Պայմանագիր կնքելու առաջարկը Դիմող անձին և վճարում կատարողին ներկայացնելու պահը։»,

16) Ուժը կորցրած ճանաչել ԷԲՑ կանոնների 165-168-րդ կետերը,

17) Ուժը կորցրած ճանաչել ԷԲՑ կանոնների 169-րդ կետի 1-ին ու 2-րդ ենթակետերը,

18) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.1-ին կետով.

«169.1. Դիմող անձն (իսկ ԷԲՑ կանոնների 159.1-ին կետով նախատեսված դեպքում՝ վճարում կատարողը) իրավունք ունի գրավոր պահանջել Բաշխողից վերադարձնել Միացման վճարը կամ կանխավճարը՝ վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո կանխավճարը վերադարձման ենթակա է միայն Պայմանագրի համաձայն Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների կատարմանն ուղղված Բաշխողի կրած փաստացի ծախսերի հատուցման պայմանով՝ գրավոր պահանջ ներկայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում։»,

19) ԷԲՑ կանոնների 170-րդ կետից հանել «, իսկ ԷԲՑ կանոնների 166-րդ կետով նախատեսված դեպքում՝ Համաձայնագրով» բառերը,

20) ԷԲՑ կանոնների 174-րդ կետում «170-րդ կետում» բառերը փոխարինել «162-րդ ու 170-րդ կետերով» բառերով, իսկ «պատճառների և» բառերը փոխարինել «պատճառների, Պայմանագիր կնքելու առաջարկի ներկայացման կամ» բառերով,

21) ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, 35 կՎ» բառերը,

22) ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 3-րդ ենթակետում «110» թիվը փոխարինել «35» թվով,

23) ԷԲՑ կանոնների 223-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«223. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող Սպառողի միացման վճարը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ + Վլրաց+ Վպահուստ+ Վշթ - Վհկ »

 

որտեղ`

 

1) Վստ -ն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններում` անկախ Բաշխման ցանցին միացման կետի հեռավորությունից, իսկ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս՝ Բաշխման ցանցին միացման կետից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի Բաշխման ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, էլեկտրոնային առևտրային հաշվիչի, ավտոմատ անջատիչների ձեռքբերման և տեղակայման, շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման ծախսերը)՝ համաձայն ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի,

2) Վլրաց -ը Բաշխման ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում ընդունվում է հավասար զրոյի: Համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս Վլրաց -ը ներառում է՝

ա. Բաշխման ցանցին միացման կետից 200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքը,

բ. սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) Նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ Սպառողի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում՝ այդ ենթակառուցվածքների կառուցման միջին արժեքը Վպահուստ -ը, սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման միջին արժեքն է,

3) Վշթ-ն շինարարության թույլտվության ստացման համար (բացառությամբ՝ 6 (10) կՎ և բարձր լարման ենթակառուցվածքների կառուցման) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված տեղական տուրքերի և վճարների հանրագումարն է,

4) Վհկ-ն նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման և շինարարության թույլտվության վճարի որոշման նպատակով վճարված վճարն է:»,

24) ԷԲՑ կանոնների 225-րդ կետի 7-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով, կետի բանաձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՄՎ = ՏԱ + Վ1n1  + Վ2n2 + ∑n3k=1   Վ3 + Վշթ - Վհկ»

 

և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ու 9-րդ ենթակետերով,

«8) Վշթ -ն շինարարության թույլտվության ստացման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված տեղական տուրքերի և վճարների հանրագումարն է,

9) Վհկ-ն նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման և շինարարության թույլտվության վճարի՝ որոշման նպատակով վճարված վճարն է։»,

25) ԷԲՑ կանոնների 227-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«227. 6(10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների սպառման համակարգերը Բաշխման ցանցին միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով՝

 

ՄՎ = Վստ  + Վլրաց + Վպահուստ+ Վշթ - Վհկ »

որտեղ`

 

1) Վստ-ն Բաշխման ցանցին միացման կետից մինչև 1200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի Բաշխման ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, անջատիչների, էլեկտրոնային Առևտրային հաշվիչի, բացառությամբ` Սպառողի կողմից տնօրինվող տարածքում տեղակայվող հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների, ձեռքբերման և տեղակայման, շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման ծախսերը)՝ համաձայն ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի,

2) Վլրաց -ը Բաշխման ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը ներառում է՝

ա. 1200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքը,

բ. համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս` ՏՏՀ-ով Նոր սպառողին կամ Սպառողի պահանջածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում այդ ենթակառուցվածքների կառուցման միջին արժեքը,

3) Վպահուստ -ը սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքն է,

4) Վշթ -ն շինարարության թույլտվության ստացման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված տեղական տուրքերի և վճարների հանրագումարն է,

5) Վհկ -ն նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման և շինարարության թույլտվության վճարի որոշման նպատակով վճարված վճարն է։»,

26) ԷԲՑ կանոնների 243-րդ կետից հանել «և այդ մասին նշված է Հաշվառման քարտում» բառերը,

27) ԷԲՑ կանոնների 268-րդ կետում «գրավոր դիմումի հիման վրա, այն ստանալու» բառերը փոխարինել «կողմից ԷԲՑ կանոններով սահմանված կարգով ծանուցման» բառերով,

28) ԷԲՑ կանոնների 269-րդ կետում «գրավոր դիմումն ստանալուց» բառերը փոխարինել «ԷԲՑ կանոններով սահմանված կարգով ծանուցվելու պահից» բառերով,

29) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 295-րդ կետով.

«295. ԷԲՑ կանոնների 6-րդ կետի համաձայն՝ Սպառողի, Արտադրողի կամ Դիմող անձի կողմից նշված շարժական կապի հեռախոսահամարին (այդ թվում՝ շարժական կապի ծրագրային հավելվածին) հաղորդագրություն ուղարկելու, այդ թվում՝ հաղորդագրության միջոցով Բաշխողի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու եղանակով տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե Սպառողի, Արտադրողի կամ Դիմող անձի կողմից հեռախոսահամարը Բաշխողին տրամադրվել է 2019 թվականի հունվարի 1-ից հետո:»,

30) ԷԲՑ կանոնների 1-ին հավելվածի 5-րդ կետում «դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով» բառերը փոխարինել «ԷԲՑ կանոններով սահմանված կարգով» բառերով,

31) ԷԲՑ կանոնների 1-ին հավելվածի 9-րդ կետում «միացման դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով» բառերը փոխարինել «ԷԲՑ կանոններով սահմանված կարգով» բառերով։

32) ԷԲՑ կանոնների 4-րդ հավելվածի՝

ա. 1-ին կետի N1 աղյուսակում «282», «234», «305», «239» թվերը փոխարինել համապատասխանաբար «277», «229», «300», «234» թվերով,

բ. 2-րդ ու 4-րդ կետերում «305 000 (երեք հարյուր հինգ հազար)» բառերը փոխարինել «300 000 (երեք հարյուր հազար)» բառերով,

գ. 3-րդ կետի N2 աղյուսակում «693», «469», «790», «541» թվերը փոխարինել համապատասխանաբար «672», «448», «769», «520» թվերով,

դ. 5-րդ կետում «2 269 000 (երկու միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար)» ու «1 002 000 (մեկ միլիոն երկու հազար)» բառերը փոխարինել համապատասխանաբար «2 248 000 (երկու միլիոն երկու հարյուր քառասունութ հազար)» ու «981 000 (ինը հարյուր ութսունմեկ հազար)» բառերով։

33) ԷԲՑ կանոնների 4-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 4. Նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման և շինարարության թույլտվության վճարի որոշման համար նախատեսված վճարները

 

6. Նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման և շինարարության թույլտվության վճարի որոշման համար Դիմող անձանց կողմից վճարման ենթակա վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.

 

Աղյուսակ N 3

 

h/h

Միացման տեսակ

Տեխնիկական պայմանների

համաձայնեցման և կազմման

վճար, հազար դրամ

(ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

1

0.22 կՎ

18

2

0.4 կՎ, մինչև 30 ԿՎԱ

86

0.4 կՎ , 30 ԿՎԱ-ից բարձր

128

3

6/10 կՎ

331

4

Բազմաբնակարանային շենք

1 452

»

 

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել պաշտոնական կայքէջում անհրաժեշտ թարմացումների կամ կայքէջի արդիականացման և շուկայի կանոններով սահմանված վճարումների վերաբերյալ բջջային հավելվածի ստեղծման առնչությամբ բարելավող միջոցառումների նկարագիր և վերջիններիս ներդրման ժամանակացույց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

17 հուլիսի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան