ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 812-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 738-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Փամբուխչյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Գ. Սանոսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.
2) «Գ. Սանոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերը փոխարինել «Կ. Ցուցուլյան – փրկարար ծառայության տնօրեն - ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |