ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2024 թվականի N 850-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման հավելվածի`
1) 4-րդ կետում «20» թիվը փոխարինել «15» թվով.
2) 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) հայտերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը.».
3) 14-րդ կետում «7» թիվը փոխարինել «3» թվով.
4) 54-րդ կետում «տվյալ ուղղությամբ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտական հանձնաժողովին» բառերը փոխարինել «ԳԹԿ-ին» բառով.
5) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«55.Մանկավարժական աշխատողի դիմումը քննելու նպատակով ԳԹԿ-ի ղեկավարի հրամանով ստեղծվում է 5 հոգուց բաղկացած բողոքարկման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ տվյալ ուղղությամբ բարձրագույն ուսումնական հաստատության 2 մասնագետի պարտադիր ներգրավմամբ, որը ձևավորվում է բողոքը մուտքագրվելուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև նախարարության 1 և ԳԹԿ-ի 2 աշխատակից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2024 թվական: