Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 48-Ա

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`

1. Հաստատել «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 48-Ա որոշման

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Քաղաքաշինության կոմիտե

2023 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդված

2.

«Ուժեղացման և վերակառուցման բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

Քաղաքաշինության կոմիտե

2023 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդված

3.

«Քանդման ենթակա՝ վթարային

բնակարանային ֆոնդի

հիմնախնդիրների

կանոնակարգման պետական

քաղաքականությունը սահմանելու

մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

Քաղաքաշինության

կոմիտե

2023 թվականի

մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում

«Քաղաքաշինության մասին»

օրենքում լրացում կատարելու

մասին» 2022 թվականի

նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն

ՀՀ օրենքի 1-ին հոդված

4.

«Բնակարանային ֆոնդի

ուժեղացման և վերակառուցման

կամ քանդման դեպքում այդ

ֆոնդից քաղաքացիների

ժամանակավոր վերաբնակեցման

կարգը սահմանելու մասին» ՀՀ

կառավարության որոշման նախագիծ

Քաղաքաշինության

կոմիտե

2023 թվականի

մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում

«Քաղաքաշինության մասին»

օրենքում լրացում կատարելու

մասին» 2022 թվականի

նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն

ՀՀ օրենքի 1-ին հոդված

5.

«Բնակարանային ֆոնդի

տեխնիկական վիճակի

հետազննությունների անցկացման

և հետազննության արդյունքում

տրված եզրակացությունների

վարման կարգը սահմանելու

մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

Քաղաքաշինության

կոմիտե

2023 թվականի

սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում

«Քաղաքաշինության մասին»

օրենքում լրացում կատարելու

մասին» 2022 թվականի

նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն

ՀՀ օրենքի 1-ին հոդված

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան