Գլխավոր տեղեկություն
Համար
N 2107-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 30.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2107-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշման՝

1) N 1 հավելվածում՝

ա. հանել XIII բաժնի 2-րդ պարբերության «Նույն ժամանակ, ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է վերջիններիս սակագնային կարգավորման գործիքակազմի փոփոխությունը՝ տարեկան սակագնային կարգավորումից անցնելով բազմամյա ցիկլի, ներդնելով նաև խթանիչ կարգավորման միջոցներ։ Նման մոտեցում արդեն իսկ կիրառվում է ոլորտի մասնավոր ընկերությունների դեպքում և հնարավորություն է ընձեռում ընկերություններին իրենց գործունեության արդյունավետության բարձրացման արդյունքում բարելավել ինչպես մատուցվող ծառայությունների որակը, այնպես էլ շահութաբերության մակարդակը։» և «պետական մասնակցությամբ ընկերությունների շահագործման և պահպանման ծախսերի ֆիքսում և դրա տարեկան վերանայման մոտեցումների հաստատում առաջիկա 10 տարիների համար,» նախադասությունները,

բ. XIII բաժնի 1-ին պարբերությունը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ՝ էլեկտրաէներգիայի արտադրություն» բառերից հետո լրացնել «էլեկտրական էներգիայի հաշվեկշռման, երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցում,» բառերով.

2) N 2 հավելվածում՝

ա. 1.1-ին ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2022 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022-2025 թվականներ» բառերով,

բ․ 2.15-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2021-2023 թվականներ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2021-2024 թվականներ» բառերով,

գ․ 2.16-րդ ենթակետի «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «188,2» թիվը փոխարինել «188,75» թվով,

դ․ 4.3.2-րդ ենթակետի «Գործողություն» սյունակում «ներդրում» բառը փոխարինել «ներդրման նպատակով ուսումնասիրությունների իրականացում» բառերով, «Վերջնաժամկետ» սյունակում «2022» թիվը՝ «2025» թվով,

ե. ուժը կորցրած ճանաչել 11.1.2-րդ, 11.2.2-րդ, 11.3.2-րդ, 11.4.2-րդ և 11.5.2-րդ ենթակետերը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան