ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» հուլիսի 2022 թվականի N 65-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի «Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 4-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն 1 - 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 14 ) |
ԴԵՄ ( 0 ) |
ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ | ||
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ | ||
ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ | ||
ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ | ||
ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ | ||
ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ | ||
ՎԱՐԱԶԴԱՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ | ||
ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ | ||
ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ | ||
ՆՈՒՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ | ||
ԶԱԼԻԿՈ ՀԱՄԲԱՐՅԱՆ | ||
ԱՐԱՄԱՅԻՍ ՓԻԼՈՅԱՆ | ||
ԳՈՒՐԳԵՆ ՓԻԼՈՅԱՆ | ||
ԱՐԿԱԴԻ ԱՍԱՏՐՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ք․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
2022 թ. հուլիսի 14 ք. Սպիտակ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|