ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2021 թվականի N 898-Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ապահովել գործող տեղեկատվական համակարգերի փոփոխությունը և համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում մշակել և գործարկել սույն որոշմանը համապատասխան տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ նոր տեղեկատվական համակարգեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 898-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սնանկության գործով կառավարիչն (այսուհետ՝ կառավարիչ) իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` պարտապանի և նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ձեռք բերելու նպատակով միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ` տեղեկատվական համակարգ) միջոցով կատարում է տվյալների էլեկտրոնային փոխանակում սույն կարգով նախատեսված մարմինների հետ` էլեկտրոնային հարցումների և դրանց պատասխանների միջոցով (այսուհետ՝ հարցում):
2. Հարցումների կատարումն իրականացվում է տեղեկատվական համակարգում տվյալների մուտքագրման, հարցումների և տվյալների առցանց դիտարկման ձևով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված պահանջների պահպանմամբ:
3. Կառավարիչը սույն կարգով սահմանված հարցումներն իրականացնելիս կոնկրետ պարտապանի վերաբերյալ տեղեկությունները կարող է ստանալ միայն տեղեկատվական համակարգում այդ պարտապանի մասնակցությամբ իրականացվող և իր կողմից վարվող սնանկության գործի ու պարտապանի տվյալների համապատասխանության դեպքում, որով հավաստվում է կառավարչի՝ տվյալ գործով որպես կառավարիչ նշանակված լինելու հանգամանքը:
II. ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
4. Պարտապանի գույքի վերաբերյալ տվյալներ ստանալու համար հարցում կատարելու նպատակով կառավարիչը տեղեկատվական համակարգում մուտքագրում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար.
2) իրավաբանական անձի դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ՝ ՀՎՀՀ):
5. Կատարված հարցմանն ի պատասխան կառավարիչը տեղեկատվական համակարգի միջոցով կարող է ստանալ հետևյալ տվյալները՝
1) պարտապանին պատկանող անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն).
2) անշարժ գույքի տեսակը, նշանակությունը (բնակելի, հասարակական արտադրական, այլ).
3) անշարժ գույքի մակերեսը (քառ. մ, հա).
4) անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումները (սեփականություն, այդ թվում՝ բաժնային կամ համատեղ, վարձակալություն, գրավ, բնակելի տարածության օգտագործում, այլ):
III. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
6. Կառավարիչը Պետական եկամուտների կոմիտեից տվյալներ ստանալու համար հարցում կատարելու նպատակով տեղեկատվական համակարգում մուտքագրում է՝
1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում՝
ա. ՀՎՀՀ,
բ. հարցման ժամանակահատված.
2) ֆիզիկական անձի դեպքում՝
ա. հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար,
բ. հարցման ժամանակահատված:
7. Հարցմանն ի պատասխան կառավարիչը տեղեկատվական համակարգի միջոցով կարող է ստանալ հարկային տվյալները՝ պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի (N 1 ձև) և ֆիզիկական անձի (N 2 ձև) մասով:
Ձև N 1
Պարտապան իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար
1. Պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի տվյալները
1) Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը, հայրանունը՝
2) ՀՎՀՀ-ն՝
3) Կարգավիճակը՝
4) Իրավաբանական անձի կազմակերպաիրավական տեսակը՝
5) Հաշվառման հասցեն, գործունեության հասցեն, մասնաճյուղերի հասցեները՝
6) Բանկային հաշիվները՝
7) Գործունեության տեսակը՝
8) Դրամարկղային գիրքը՝
9) Հարկման համակարգը՝
10) սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները՝
11) ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները՝
12) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավելի վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը՝
13) իրավաբանական անձ (անհատ ձեռնարկատեր, նոտար) հանդիսացող պարտապանի վարձու աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝
(1-ին կետը լրաց. 08.09.22 N 1402-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.1. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.2. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.3.(կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.4. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.5. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.6. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.7. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.8. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.9. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.10. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.11. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.12. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.13. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.14. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.15. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.16. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.17. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.18. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.19. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.20. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.21. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.22. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.23. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.24. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.25. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.26. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.27. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.28. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.29. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.30. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.31. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.32. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
2.33. (կետն ուժը կորցրել է 08.09.22 N 1402-Ն)
3. Համախառն եկամուտ
1) ԱՁ ԱԱՀ վճարողներ և նոտարներ՝
2) ԱՁ շրջանառության հարկ վճարողներ՝
3) ԱՁ ընտանեկան ձեռնարկատիրության կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացողներ՝
4) Ինքնուրույն հարկ վճարող ֆիզիկական անձինք՝
4. Ղեկավարներ
1) Անուն, ազգանուն, հայրանուն՝
2) ՀԾՀ՝
3) Հասցե՝
4) Հեռախոս՝
5) Էլ. փոստի հասցե՝
5. Հաշվապահներ
1) Անուն, ազգանուն, հայրանուն՝
2) ՀԾՀ՝
3) Հասցե՝
4) Հեռախոս՝
5) Էլ. փոստի հասցե՝
6. ՀԴՄ/ներ
1) ՀԴՄ/ների կարգավիճակներ՝
2) ՀԴՄ/ների ֆիսկալ հասույթներ՝
3) ՀԴՄ/ների կարգավիճակների ամսաթվեր՝
(ձևը լրաց., փոփ. 08.09.22 N 1402-Ն)
Ձև N 2
Պարտապան ֆիզիկական անձ
1) Անուն՝
2) Հայրանուն՝
3) Ազգանուն՝
4) Ծննդյան ամսաթիվ՝
5) Անձը հաստատող փաստաթուղթ՝
6) ՀՎՀՀ՝
7) Աշխատավայր՝
8) Պաշտոն՝
9) Եկամուտ՝
10) Գործատուի բանկային հաշիվները՝
11) սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները՝
12) ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները՝
13) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավելի վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը՝
IV. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
8. Ոստիկանությունից պարտապանի կամ նրա գույքի վերաբերյալ տվյալներ ստանալու համար կառավարիչը կատարում է հարցում՝ տեղեկատվական համակարգում մուտքագրելով՝
1) ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար.
2) իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ:
9. Կատարված հարցմանն ի պատասխան կառավարիչը տեղեկատվական համակարգի միջոցով Ոստիկանությունից կարող է ստանալ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ հետևյալ տվյալները՝
1) մակնիշը, տիպարը, թողարկման տարեթիվը, նույնացման համարը (VIN).
2) շարժիչի համարը, շասսիի համարը, հաշվառման համարանիշը.
3) կիրառված սահմանափակումները.
4) համասեփականատերերի մասին տվյալները (առկայության դեպքում), այդ թվում՝ համատեղ կամ բաժնային համասեփականատերերի տվյալները, բաժնային համասեփականատերերի բաժինները:
V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
10. Սոցիալական ապահովության ծառայությունից պարտապանի դրամական վճարներ ստանալու վերաբերյալ տվյալներ ստանալու համար կառավարիչը կատարում է հարցում՝ տեղեկատվական համակարգում մուտքագրելով հետևյալ տվյալները՝
1) հարցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը.
2) սնանկության գործի համարը.
3) պարտապանի (շահառուի) անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
4) պարտապանի (շահառուի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:
11. Կատարված հարցմանն ի պատասխան կառավարիչը տեղեկատվական համակարգի միջոցով կարող է ստանալ հետևյալ տվյալները՝
1) դրամական վճար ստանալու իրավունք ունեցող շահառուին վերաբերող տվյալները՝ անկախ պատասխանը ձևավորելու օրվա դրությամբ վճարումը դադարեցված լինելու հանգամանքից.
2) պատասխանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը.
3) շահառուին վճարվող դրամական վճարների և դրանց չափերի վերաբերյալ տեղեկատվությունը.
4) դրամական վճարի վճարման եղանակը, վճարող կազմակերպության անվանումը (բանկի անվանումը կամ «Հայփոստ» ՓԲԸ).
5) անկանխիկ վճարման եղանակի դեպքում՝ գանձապետական հաշվեհամարը, որից փոխանցվելու է տվյալ վճարատեսակը.
6) շահառուի դրամական վճարի վճարումը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը.
7) շահառուի դրամական վճարի վերջին վճարման օրը, ամիսը, տարեթիվը:
12. Հարցման և պատասխանի համարները, դրանք ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը ինքնաշխատ եղանակով գեներացնում է տեղեկատվական համակարգը:
VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
13. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ֆիզիկական անձի վերաբերյալ տվյալներ ստանալու համար կառավարիչը կատարում է հարցում՝ տեղեկատվական համակարգում մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:
14. Կատարված հարցմանն ի պատասխան կառավարիչը տեղեկատվական համակարգի միջոցով կարող է ստանալ հետևյալ տվյալները՝
1) անձի անվան փոփոխությունը.
2) ընտանեկան դրությունը.
3) անձի մահվան վերաբերյալ տվյալները (մահվան ամսաթիվ, մահվան վկայականի սերիա և համար).
4) վերջին բնակության վայրը:
VII. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
15. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից տվյալներ ստանալու համար կառավարիչը կատարում է հարցում՝ տեղեկատվական համակարգում մուտքագրելով հետևյալ տվյալները՝
1) ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար.
2) իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ:
16. Կատարված հարցմանն ի պատասխան կառավարիչը տեղեկատվական համակարգի միջոցով կարող է ստանալ հետևյալ տվյալները՝
1) իրավաբանական անձի լրիվ անվանումը.
2) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալը.
3) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում` իրավաբանական անձի բաժնեմասերի ընդհանուր քանակը.
4) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից համարվող պարտապանին պատկանող բաժնեմասի չափը.
5) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի առկա տվյալները.
6) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի առկա տվյալները.
7) գտնվելու վայրի հասցեն և կոնտակտները (առկայության դեպքում):
(ձևը լրաց. 08.09.22 N 1402-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 08.09.22 N 1402-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
03.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական: