ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2021 թվականի |
թիվ 11 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 129 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 7-րդ կետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի (նշված պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետին համապատասխան ուսումնասիրելով Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ա.Ու. Մամինի ուղերձը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի սեպտեմբերի 21-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ հակագնագցման տուրք ներդնելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 129 որոշումը (այսուհետ՝ թիվ 129 որոշում) վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Անհրաժեշտ համարել փոփոխությունների կատարումը թիվ 129 որոշման մեջ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գրաֆիտացված էլեկտրոդներ արտադրողների՝ առաջարկված համապատասխան մոտեցումներին հետևելուն պատրաստ լինելու դեպքում, թիվ 129 որոշման մեջ սահմանված կարգով փոփոխություններ կատարելու մասին որոշում ընդունել, որոնցով նախատեսվում է՝
Հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի կողմից Հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գրաֆիտացված էլեկտրոդներ արտադրողների կողմից թիվ 129 թիվ 2 հավելվածով նախատեսված առաջարկված մոտեցումների (այսուհետ՝ առաջարկված մոտեցումներ) պահպանման մոնիթորինգի արդյունքների մասին՝ ըստ յուրաքանչյուր կիսամյակի արդյունքների.
Հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի կողմից կրկնակի քննություն անցկացնել՝ հակագնագցման միջոցը վերանայելու և անդամ պետությունների արտադրողների կողմից առաջարկված մոտեցումները չպահպանելու դեպքում այդպիսի կրկնակի քննություն անցկացնելու ժամանակահատվածի համար հակագնագցման միջոց չկիրառելու մասին որոշումը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունվելու մասին, այդ թվում՝ հաշվի առնելով սպառողների կամ անդամ պետության լիազորված պետական մարմնի կողմից ստացված տեղեկատվությունը.
առաջարկված մոտեցումները լրացնել դրույթներով՝ մատակարարումների անխափան ապահովման և անդամ պետություններում նշված մատակարարումների առաջնահերթության մասին, ինչպես նաև անմիջապես Ղազախստանի Հանրապետության սպառողներին երկարաժամկետ պայմանագրերի շրջանակներում գրաֆիտացված էլեկտրոդների մատակարարումներ իրականացնելիս գնագոյացման մեխանիզմի մասին:
3. Սահմանել, որ թիվ 129 որոշումը (սույն որոշման 2-րդ կետին համապատասխան փոփոխություններ դրա մեջ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման խմբագրությամբ) ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 1-ից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|