Գլխավոր տեղեկություն
Համար
N 1519-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2020

 

14.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1519-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 165,698.8 հազ. դրամ` համաձայն N 9 հավելվածի, այդ թվում՝

1) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքի վերակառուցման համար՝ 102,715.7 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով.

2) «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նյութատեխնիկական բազայի համալրման և գույքով ապահովման համար՝ 2,983.1 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով.

3) բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար` 60,000.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) 102,715.7 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կինոկենտրոնին պատկանող՝ Երևան քաղաքի Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքի հիմնանորոգման համար.

2) 29,000.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության քոլեջի մասնաշենքի վերանորոգման և ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքների ձեռքբերման համար.

3) 2,983.1 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կենտրոնի համար անհրաժեշտ տեխնիկայի և գույքի ձեռքբերման համար.

4) 60,000.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին` կենսագիտության ինկուբատոր-բաց լաբորատորիայի ստեղծման աշխատանքների ձեռքբերման համար.

5) 47,818.8 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության թատրոնի շենքի սանհանգույցների վերանորոգման և ծառայողական մուտքի վրա ապակյա ծածկի իրականացման և տվյալ հատվածի ճակատային մասի բարեկարգման և մաքրման աշխատանքների ձեռքբերման համար.

6) 20,756.4 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսային սարքավորումների ձեռքբերման համար.

7) 5,523.2 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության թատրոնի համար անհրաժեշտ լուսանկարչական ապարատի ձեռքբերման համար.

8) 11,459.4 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության թատրոնի օդափոխության, հովացման, սառնարանային կայանքի վերագործարկման և ավտոմատացման աշխատանքների ձեռքբերման համար.

9) 35,000.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության դպրոցի գլխավոր մասնաշենքի վերակառուցման` ձեղնահարկի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար.

10) 12,089.8 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Իջևանի Գ. Անանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության դպրոցի շենքի տարածքի ցանկապատման աշխատանքների ձեռքբերման համար:

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպություններին՝ անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով՝ մրցակցային գնման ձևերի կիրառմամբ, պետության կարիքների համար կատարվող գնումների միասնական կանոններին համապատասխան:

5. Թույլատրել սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում, սույն որոշմամբ հատկացված գումարների շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված գումարներն ուղղել անհրաժեշտ գույքի, իսկ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին` նաև ծառայությունների ձեռքբերմանը` ձեռք բերվող գույքի և ծառայությունների ցանկը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

(5-րդ կետը լրաց. 18.11.21 N 1898-Ն)

6. Թույլատրել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իր 2020 թվականի կարիքների համար ճաշարանային և հանրային սննդի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված «ԵՕՀՊՄՔ-ՀԲՄԾՁԲ-20/01» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրով տնտեսված 165,151.5 հազ. դրամ գումարն ուղղել կապիտալ և ընթացիկ նորոգմանը, ինչպես նաև գույքի ձեռքբերման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

7. Թույլատրել «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1448-Ն որոշմամբ իրեն պատկանող շենքի շինարարական աշխատանքների համար հատկացված 94,274.4 հազ. դրամից տնտեսված գումարն ուղղել գազիֆիկացման և գույքի ձեռքբերման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

8. Թույլատրել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իր կողմից 2020 թվականի մարտի 2-ին «Անդրեաս և Ընկերներ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ N ՀՀՇՄՏՔԲՄԱՇՁԲ-01/19 գնման պայմանագրով նախատեսված քոլեջի արհեստագործական մասնաշենքի կառուցման աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.11.2021, N 1898-Ն 20.11.2021, N 1519-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան