ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 522-Ա
«ԷՅ ԹԻ ՓԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 488,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
25.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 522-Ա որոշման |
«Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքային և գյուղական համայնքներում բնապահպանական իրավիճակի բարելավում, շրջակա միջավայրի վերաբերյալ կրթական ծրագրերի իրականացում, անտառտնկման և ծառատունկի աշխատանքների իրականացում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան ծառատունկ ծրագիր» բարեգործական հիմնադրամ («Armenia tree project» Charitable Foundation (ATP)՝ Հայկական համագումարի անդամ կազմակերպություն – ԱՄՆ, 400 West Cummings Park, Suite 3900, Woburn, MA 01801 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Արշակունյաց 57/5, իրավաբանական հասցեն` Տպագրիչների 9, բն 55, ՀՎՀՀ` 02554563): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն՝ բնապահպանության բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
488,200,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի հուլիսի 10 -ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Հիմնադրամի Մարգահովտի և Կարինի կրթական կենտրոններում դպրոցականների ու ուսուցիչների վերապատրաստման բնապահպանական դասընթացների, իրականացման համար կոմունալ (ծրագրային) ծախսեր – 5,400,000 դրամ (տարեկան 1,800,000 դրամ), 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30 –ը: 2. Արագածոտնի մարզի Կարին, Արարատի մարզի Խաչփար և Լոռու մարզի Մարգահովիտ գյուղերում գործող՝ հիմնադրամին պատկանող տնկարաններում տնկանյութի աճեցման և կրթական դասընթացների անցկացման համար օժանդակ նյութերի (թաղարներ, արկղեր, պոլիէթիլենային թաղանթ, արևապաշտպան և հակակարկտային ցանցեր, տորֆ, ոռոգման համակարգ, գրենական պիտույքներ, կենցաղային նյութեր և այլն) և ծառայությունների (ջրի, էլեկտրականության և գազի մատակարարում) – 63,000,000 դրամ (տարեկան 21,000,000 դրամ), 2021 թվականի հուլիս 10-ից մինչև2024 թվականի հուլիսի 30-ը: 3. ՀՀ և ԱՀ քաղաքային և գյուղական համայնքներում ծառատունկի և անտառ տնկումների աշխատանքների իրականացում – 353,100,000 դրամ (տարեկան 117,700,000 դրամ): Յուրաքանչյուր տարի տնկվելու է 100-120 հա անտառ 360,000 հատ տնկի և 50,000-60,000 հատ ծառ՝ համայնքների համար: 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը. 4. Երկու հատ ջերմոցի ընդհանուր (2,016 քառ. մետր) ձեռքբերում և ներմուծում յուրաքանչյուրը 1,008 քառ. մետր: Ջերմոցները կառուցվելու են Կարին և Մարգահովիտ գյուղական համայնքներում հիմնադրամին պատկանող տնկարաններում ու ծառայելու են փակ արմատային համակարգով տնկիների բազմացմանը - 35,000,000 դրամ: 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը: 5. Կազմակերպական ծախսեր – 31,700,000 դրամ, 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Երկու հատ ջերմոցի ընդհանուր (2,016 քառ. մետր) ձեռքբերում և ներմուծում, յուրաքանչյուրը` 1,008 քառ. մետր` 35,000,000 դրամ. 2. տնկանյութի աճեցման, կրթական դասընթացների համար օժանդակ նյութեր և կոմունալ ծախսեր-ձեռքբերում – 63,000,000 դրամ. 3. ծառատունկի և անտառ տնկումների աշխատանքների իրականացում - 353,100,000 դրամ. 4. Մարգահովտի և Կարինի կրթական կենտրոններ կոմունալ ծախսեր – 5,400,000 դրամ, 5. համակարգչային տեխնիկայի ձեռքբերում – 2,000,000 դրամ, 6. ֆինանսական գործունեության տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացում - 6,000,000 դրամ, 7. հաշվապահական հաշվառման ծառայության իրականացում - 14,400,000 դրամ 8. կոմունալ ծախսեր (Երևանի գրասենյակ) – 4,500,000 դրամ, 9. հեռախոսակապի ծառայություն – 4,800,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ընդամենը` 31,700,000 դրամ (3 տարվա համար) 1. ֆինանսական գործունեության տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացում - 6,000,000 դրամ, 2. համակարգչային տեխնիկայի ձեռքբերում – 2,000,000 դրամ, 3. հաշվապահական հաշվառման ծառայության իրականացում - 14,400,000 դրամ 4. կոմունալ ծախսեր (Երևանի գրասենյակ) – 4,500,000 դրամ, 5. հեռախոսակապի ծառայություն – 4,800,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար-ման մարմինների, այլ կազ- մակերպությունների հետ |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Անտառային կոմիտե և «Հայանտառ» ՊՈԱԿ, ՀՀ մարզպետարանների հետ համատեղ անտառտնկման և ծառատունկի աշխատանքների իրականացում: |
13. |
Ծրագրի արդյունավետու-թյան նկատմամբ վերահսկո-ղության մեխանիզմների նկարագրությունը |
Բարեգործի կողմից իրականացվող պարբերական մշտադիտարկման միջոցով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
(հավելվածը փոփ. 24.02.22 N 100-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
25.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |