ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2021 թվականի N 1084-Ա
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը՝ համաձայն հավելվածի, 7 123 094.6 (յոթ միլիոն հարյուր քսաներեք հազար իննսունչորս) դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սանձազերձված ռազմական գործողությունների ընթացքում բնակչությանը ֆինանսական, բժշկական օգնություն ցուցաբերելու և փրկարարական ծառայության կազմակերպման համար:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1084-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
N |
Անվանումը |
Քանակը |
Չմ |
Միավորի գինը |
Ընդհանուր գումար (դրամ) |
1. |
Կրակմարիչների փրփուր ПО-6ТСН |
2900 |
լիտր |
898.8 |
2 606 520 |
2. |
Փրկարարական պարան 11 մմ |
100 |
մետր |
984 |
98 400 |
3. |
Քողարկող համազգեստ՝ բաճկոն, տաբատ, կեպի |
192 |
հատ |
10 498.8 |
2 015 769.6 |
4. |
Քողարկող համազգեստի ձմեռային բաճկոն |
144 |
հատ |
10 260 |
1 456 920 |
5. |
Քողարկող համազգեստի ձմեռային գլխարկ |
81 |
հատ |
2 200 |
178 200 |
6. |
Քողարկող համազգեստի ձմեռային գլխարկ |
21 |
հատ |
2 500 |
52 500 |
7. |
Կոշիկ` ճտքավոր |
3 |
զույգ |
12 830 |
37 140 |
8. |
Քնապարկ |
50 |
հատ |
0 |
0 |
9. |
Շղթայավոր սղոց՝ փայտի |
5 |
հատ |
43 000 |
215 000 |
10. |
Սկավառակ` երկաթ կտրող |
50 |
հատ |
494 |
24 700 |
11. |
Սկավառակ` բետոն կտրող |
50 |
հատ |
764 |
38 200 |
12. |
Կացին-քլունգ Pulaski |
20 |
հատ |
9 095 |
181 900 |
13. |
Բահ UNDP |
5 |
հատ |
7 569 |
37 845 |
14. |
Սպիտակեղեն |
30 |
հատ |
6 000 |
180 000 |
15. |
Շչակ С-40 |
2 |
հատ |
0 |
0 |
Ընդամենը՝ |
7 123 094.6 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|