04.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2021 թվականի N 133-Ն
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դ. Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից 214 085 դրամ սկզբնական արժեքով 425 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 168-Ն որոշման 1-ին կետում «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2021 թվական: