ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
5 մայիսի 2021 թվականի |
թիվ 08-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի փետրվարի 27-ի ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Ձև 1-ԴԱՀԿ (եռամսյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 165-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում և 1-ին կետում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Ձև 1-ԴԱՀԿ (եռամսյակային)» բառերը փոխարինել ««Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման մասին» Ձև 1-Հարկադիր (եռամսյակային)» բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
1) վերևի աջ անկյունում «Ձև 1-ԴԱՀԿ» բառերը փոխարինել «Ձև 1-Հարկադիր» բառերով,
2) վերնագրում «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» բառերը փոխարինել «ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2021 թվական: