ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2021 թվականի N 231-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի պահանջները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սահմանել, որ՝
ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքը 60,000.0 ՀՀ դրամ է,
բ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի, ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) կադաստրային գնահատումը կատարվում է սույն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով և սահմաններով (NN 1 և 2 հավելվածներ),
գ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնաշենքերի, դեզանոցների, սիլոսի հորերի և այլնի, բացառությամբ վերամշակող օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի, կադաստրային արժեքների նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող՝ 0.6 գործակից,
դ) սույն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով և սահմանված բազային արժեքով հաշվարկված` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերով սահմանված դեպքերում հողամասի կադաստրային արժեքի վճարման համար»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2021 թվական: