«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2004 թվականի N 426-Ն
Մսի, մսամթերքի ԵՎ հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին
(վերնագիրը փոփ. 21.07.05 N 1076-Ն, խմբ. 11.02.21 N 156-Ն)
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) (կետն ուժը կորցրել է 11.02.21 N 156-Ն)
բ) մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 21.07.05 N 1076-Ն, 11.02.21 N 156-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 11.02.21 N 156-Ն)
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՄՍԻ, ՄՍԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ
1. Վարակազերծման ենթակա են միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները, որոնք չեն կարող թույլատրվել սննդի համար` առանց նախնական մշակման:
2. Միսը և մյուս մթերքները վարակազերծվում են եփելու միջոցով` առնվազն 1000C ջերմաստիճանի պայմաններում, 2 կիլոգրամից ոչ ավելի ծավալով և մինչև 8 սանտիմետր հաստությամբ կտորներով, բաց կաթսաներում` 3 ժամ տևողությամբ, իսկ ավտոկլավում` գոլորշու 0,5 մթնոլորտային ճնշման տակ, 2,5 ժամ տևողությամբ:
3. Միսը համարվում է վարակազերծված, եթե մսի կտորի ներսում ջերմաստիճանը հասնում է առնվազն 800C-ի, խոզի մսի գույնը կտրվածքում դառնում է սպիտակագորշավուն, իսկ մյուս կենդանատեսակների միսը՝ գորշ: Եփված մսի կտրվածքի մակերեսով հոսող հյութը լինում է անգույն:
Ներքին և ենթամաշկային ճարպը հալում են, այդ պրոցեսի ընթացքում ջերմաստիճանը պետք է հասնի մինչև 1000C-ի, այդ ջերմաստիճանում պահում են մինչև 20 րոպե:
4. Ցիստիցերկոզով ախտահարված միսը վարակազերծում են սառեցմամբ, աղաջրում պահելու (բացի ճարպից) կամ եփելու միջոցով:
5. Միսը համարվում է առողջ կենդանուց ստացված, եթե առկա են մսեղիքի օրգանոլեպտիկ (արտաքին տեսքը, գույնը, պարզությունը, հոտը) դրական ցուցանիշներ, և քսուքներում բացակայում են ախտածին մանրէները և մակաբուծաբանական հետազոտության արդյունքները բացասական են:
Փորձնական եփման ժամանակ արգանակի օրգանոլեպտիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն թարմ մսի ցուցանիշներին:
Հիվանդ կենդանիների միսը, ինչպես նաև հոգեվարքի վիճակում մորթված կենդանիների միսն ունենում է անբավարար կամ վատ արնաքամվածություն, ավշային հանգույցները կապտավարդագույն են կամ կապտավուն գունավորմամբ, հնարավոր է նաև ախտածին մանրէների մակաբույծների առկայությունը մսում: Փորձնական եփման ժամանակ արգանակը պղտոր է, կարող է լինել փաթիլներով, ունենալ կողմնակի՝ մսին ոչ յուրահատուկ հոտ:
(5-րդ կետը լրաց. 21.07.05 N 1076-Ն)
6. Սառեցման միջոցով վարակազերծումը կատարվում է հետևյալ ռեժիմներով`
ա) խոզի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում մինչև
-100C-ի, խցիկում հետագա պահման պայմանով` 10 օրվա ընթացքում` -120C-ից ոչ ավելի ջերմության պայմաններում կամ ջերմաստիճանը հասցնում են մսի խորքում -120C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, խցիկում հետագա պահպանման պայմանով` 4 օրվա ընթացքում` -130C-ից ոչ ավելի ջերմության պայմաններում: Մսի խորքում առկա ջերմաստիճանը չափում են կոնքազդրային մկաններում` 7-10 սանտիմետր խորությամբ.
բ) տավարի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում -120C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, առանց հետագա պահպանման, կամ հասցնելով մսի խորքում -60C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, բայց հետագայում խցիկում պահելով -90C-ից ոչ ավելի ջերմաստիճանում` առնվազն 24 ժամ: Սառեցմամբ վարակազերծված միսն ուղարկվում է վերամշակման` ֆարշային երշիկներ (այդ թվում` նաև լիվերային) կամ ֆարշային պահածոներ պատրաստելու համար:
Աղաջրի միջոցով վարակազերծման համար միսը կտրատում են 2,5 կիլոգրամից ոչ ավելի զանգվածով կտորների, լցնում են կերակրի աղ` մսի 10 տոկոսի չափով, այնուհետև լցնում առնվազն 24,0 տոկոս խտություն ունեցող աղի լուծույթ և պահում 20 օր.
գ) թռչունների մսեղիքը բաժանում են 2 կամ 4 մասի և վարակազերծում ստորև նշված եղանակներից որևէ մեկով`
միսը եփում են կափարիչով ծածկված պղնձի մեջ, եռացող ջրում լրիվ խորասուզված վիճակում` հետևյալ տևողությամբ՝
հավի, սագի, բադի, հնդկահավի, խայտահավի, լորի ճտերի համար` 40 րոպե,
հավի ու բադի համար` 60-70 րոպե,
սագի և հնդկահավի համար` 90 րոպե.
միսը եփելու վերջում ջերմաստիճանը կրծքի մկանների խորքում չպետք է ցածր լինի 780C-ից:
Մսի պահածոները պատրաստվում են համաձայն գործող տեխնոլոգիաների:
Սալմոնելյոզով և տուբերկուլյոզով ախտահարված թռչունների մսեղիքը եփվում է 1000C ջերմաստիճանում` 90 րոպե տևողությամբ:
7. Մսի և սպանդից գոյացած մյուս մթերքների վարակազերծման աշխատանքների ավարտից հետո անցկացվում է շենքերի, գույքի, սարքավորումների և այլ օժանդակ նյութերի անասնաբուժասանիտարական մշակում:
8. Կենդանիների դիակների անասնաբուժական կոնֆիսկանտների (կենդանիների մորթից գոյացած հումք և մթերք, որոնք անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ ճանաչվել են սննդի համար ոչ պիտանի), ոչնչացվում են այրման կամ բիոթերմիկ հորերում թաղման միջոցով:
(հավելվածը լրաց. 21.07.05 N 1076-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |