ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2021 թվականի N 142-Լ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) տնտեսական արձագանքման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) տնտեսական արձագանքման ծրագրի նպատակային գործողությունների պլանը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակներում աջակցության ծրագրերի և գործիքների փաթեթը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) տնտեսական արձագանքման ծրագրի արդյունքային շրջանակը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) տնտեսական արձագանքման ծրագրի մոնիթորինգի ու հաշվետվողականության կարգը՝ համաձայն N 5 հավելվածի։
2. Սահմանել, որ ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունը և ընդհանուր համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 142-Լ որոշման |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾՐԱԳԻՐ
I. Ընդհանուր դրույթներ
1. Տնտեսական արձագանքման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) հասցեագրում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ՝ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում», 10-րդ՝ «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում» կետերը, այդ թվում՝ 9-րդ կետի մասով՝ միայն տնտեսական նշանակության հարցերը:
2. Ծրագրով սահմանվում են այդ կետերի իրագործմանն ուղղված՝ առաջիկա կարճաժամկետ հատվածում՝ մինչև 2021 թվականի 1-ին կիսամյակի ավարտը, տնտեսական ոլորտում Կառավարության գերակայությունները, նպատակները և նախնական գործողությունների շրջանակը:
3. Ծրագրի շրջանակներում Կառավարությունը երկակի խնդիր է դնում, մասնավորապես՝ 2020 թվականի մարտից ի վեր Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածման և սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության հանդեպ սանձազերծած պատերազմի հետևանքով երկրում ի հայտ եկած բացասական շոկերի հաղթահարման ու տնտեսական ճգնաժամի առաջնային արձագանքման օրակարգի ձևավորում, ինչպես նաև՝ միջնաժամկետում կայուն վերականգնման ու զարգացման համար նոր սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման պահանջի ձևակերպում:
4. Այս համատեքստում Ծրագրով առանձնացված քաղաքականության ուղղություններն ու միջոցառումների նախնական շրջանակը հավաքական կերպով արտացոլում են Կառավարության հակաճգնաժամային ջանքերը նշված ժամանակահատվածի համար, ընդ որում՝ ամրագրելով, որ արտաքին և ներքին տնտեսական նոր իրողություններին համահունչ միջնաժամկետ զարգացման օրակարգ ձևավորելու համար առանցքային նախապայման է տնտեսական գործակալների համար կանխատեսելի և վստահելի միջավայրի ձևավորումը:
5. Ծրագրի հիմքում դրվում են հետևյալ ուղենիշները.
1) Քաղաքականության միջոցառումները և ծրագրերը թիրախային են և ելնում են առաջային լուծում պահանջող խնդիրներից ու կարճաժամկետ ռիսկերից,
2) Քաղաքականության միջոցառումները և ծրագրերը նշանակալի են իրենց անմիջական կամ հետաձգված հնարավոր ազդեցության բնույթով և ծավալով, ունեն տեսանելի ժամանակում իրավիճակի մեջ դրական և անհետադարձելի բեկում մտցնելու ներուժ.
3) Քաղաքականության միջոցառումների և ծրագրերի իրագործումը պահանջելու է առավելագույն արդյունավետություն և համարձակ որոշումներ։
6. Ծրագրի իրականացումը, դրանով ամրագրված նպատակների ու ակնկալվող արդյունքների ձեռքբերումը նախատեսում է անհատական պատասխանատվություն:
7. Ծրագրի հաջող իրագործումը հենվում է մասնագիտական հանրույթի, մասնավոր հատվածի և զարգացման միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության, Սփյուռքի ներուժի հնարավորինս համախմբման ու ներգրավման վրա:
II. Քաղաքականության ուղերձ
8. 2020 թվականը Հայաստանի տնտեսության համար ծանրագույն հետևանքներով և լրջագույն մարտահրավերներով լի տարի էր: Աշխարհում մոլեգնած և Հայաստանում նույնպես ինտենսիվ տարածում ունեցած կորոնավիրուսի համավարակը, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, առողջապահական ճգնաժամից զատ շոշափելի վնաս հասցրեց երկրի սոցիալ-տնտեսական կյանքին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած պատերազմը և երկրում հայտարարված ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը էլ ավելի խաթարող ազդեցություն ունեցան տնտեսական միջավայրի վրա՝ առաջ բերելով հրատապ կարգով մակրոշրջանակի վերանայում, ծախսային առաջնահերթությունների վերաուղղորդում, տնտեսությունում տեխնոլոգիական խզումներ, կարճաժամկետ ու միջնաժամկետ մի շարք անորոշություններ:
9. Կորնավիրուսային համավարակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընդհանուր բացասական լրջագույն շոկը ոչ միայն նշանակալիորեն տուգանել է մինչճգնաժամային տնտեսական աճի հետագիծը, այլև՝ մարտահրավերներ է առաջ բերել միջնաժամկետում տնտեսական աճի պոտենցիալի վերականգնման և հետագա կայուն զարգացման հնարավորությունների տեսակետից: Հարկ է ընդգծել նաև, որ տակավին անորոշ են կորոնավիրուսի համավարակի հնարավոր դրսևորումները և միտումները, իսկ պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքներն ամբողջությամբ տեսանելի և շոշափելի կդառնան որոշակի լագով՝ հնարավոր ազդեցություն ունենալով ոչ միայն տնտեսության, այլև՝ դեմոգրաֆիական և որպես այդպիսին՝ աշխատաշուկայի կառուցվածքային տեղաշարժերի վրա։ Այս ամենի արդյունքում, ինչպես նաև՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի բերումով համաշխարհային տնտեսական զարգացումները, բավականին խրթին է միանշանակ գնահատականներ ձևավորել տնտեսական վերականգնման հավանական ժամկետների վերաբերյալ։
10. Նշվածով հանդերձ՝ 2020 թվականը հանգրվանային եզրագիծ է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում ընդհանրապես տնտեսական միջնաժամկետ ու հեռանկարային զարգացման հայեցակարգային մոտեցումները վերարժևորելու և վերանայելու առումով: Ակնհայտ է նաև, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի հատման և հնարավոր զարգացումների համատեքստում Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության՝ անորոշություններով լի միջավայրը, երկրում ներքաղաքական գործընթացները ու սոցիալտնտեսական իրողությունները պահանջում են հրատապ արձագանք:
11. Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Ծրագրի 3 գերակայություններ են՝
1) Տնտեսական ակտիվության վերականգնման արագացումը,
2) Գործարար և սպառողական վստահելի միջավայրի վերականգնումը,
3) Տնտեսական զարգացման նոր միջնաժամկետ քաղաքականության ձևավորումը:
12. Ծրագիրը հենվում է միջնաժամկետում տնտեսական կայունության պահպանման և կարճաժամկետ գործողություններով ու միջամտություններով այդ կայունության համար անհարկի ճնշումներ ու ռիսկեր, ինչպես նաև՝ շուկայի աղճատումներ չհարուցելու կանխադրույթի վրա: Այս իմաստով Ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտների մասով քաղաքականության հնարավոր միջոցառումների և գործիքների այլընտրանքների միջև ընտրության ժամանակ Կառավարությունն առաջնահերթ է դիտում կարճաժամկետում տնտեսության կենսունակության ապահովման և միջնաժամկետում սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ու հանրային բարեկեցության ապահովման նպատակների հաշվեկշռումը:
13. Ծրագիրը նաև կամուրջ է նոր իրողություններում երկրի սոցիալ-տնտեսական կայուն վերականգնման ու զարգացման միջնաժամկետ քաղաքականության և այդ քաղաքականության համատեքստում առանցքային կառուցվածքային բարեփոխումների օրակարգի ձևավորման համար՝ այդ նպատակով սահմանելով անհրաժեշտ վերլուծական աշխատանքների պահանջը:
III. Տնտեսական վիճակի ամփոփ պատկերը
14. 2020 թվականին տնտեսությունն ամբողջապես կլանել է առողջապահական, սոցիալական և ռազմաքաղաքական ճգնաժամերի անմիջական հետևանքները, որոնք արտացոլվել են և՛ պահանջարկի, և՛ առաջարկի խզումներով ու անկումային միտումներով։ Միաժամանակ, երկրի տնտեսությունն ինքնին օժտված չլինելով բավարար դիմակայունությամբ և ցածր արտադրողականությամբ՝ պատրաստ չի գտնվել լիարժեք ադապտացվել և արձագանքել ընթացիկ մարտահրավերներին:
15. Անցած տարվա ընթացքում դրսևորված զարգացումներն անմիջականորեն արտացոլվել են տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների՝ նախաճգնաժամային տրենդից և պլանավորումներից դեպի ներքև շեղումներում: Չնայած, դեռևս ամփոփված և հրապարակված չէ անցած տարվա կտրվածքով ամբողջական վիճակագրությունը, այդուհանդերձ, առկա տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ամփոփ կերպով արձանագրել իրավիճակը և միտումները:
16. Տնտեսական ակտիվությունը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թ. հունվարնոյեմբերին 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է -7.3 %: Անկումը պայմանավորված է ծառայությունների ծավալի 13.7 %-ով, առևտրի շրջանառության` 13.5 %ով, շինարարության` 11.2 %-ով և արդյունաբերության՝ 0.2 %–ով նվազմամբ։
17. Համախառն ներքին արդյունք: 2020 թ. հունվար–սեպտեմբերին ՀՆԱ-ը կազմել է 4283.9 մլրդ դրամ՝ 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 7.1 %-ով։ արտադրական եղանակով հաշվարկված՝ 2020 թ. հունվար–սեպտեմբերին 2019 թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացված արժեքի ծավալի նվազում է գրանցվել տնտեսության հիմնական ճյուղերի, ինչպես նաև՝ արտադրանքի հարկերի գծով: 2020 թ. հունվար–սեպտեմբերին վերջնական սպառման ծախսերը կազմել են 4076.0 մլրդ դրամ՝ 2019 թ․ նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 6.2 %-ով, իսկ համախառն կուտակումը կազմել է 603.7 մլրդ դրամ՝ նվազելով 18.5 %-ով։ Ապրանքների և ծառայությունների արտահանումը կազմել է 1347.2 մլրդ դրամ՝ նվազելով՝ 30.8 %-ով, իսկ ներմուծումը կազմել է 1743.0 մլրդ դրամ՝ նվազելով 27.6 %-ով։ Արտահանման և ներմուծման սալդոն կազմել է -395.9 մլրդ դրամ՝ 2019 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ կրճատվելով 72.3 մլրդ դրամով։
18. Արդյունաբերություն: Արդյունաբերության ոլորտում 2019 թ. հունվար-նոյեմբերի համեմատ 2020 թ. նույն ժամանակահատվածում աճել են հանքագործական արդյունաբերությունը (12.7 %-ով) և էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու լավորակ օդի մատակարարումը (0.4 %ով), իսկ նվազում է գրանցվել մշակող արդյունաբերության (-3.4 %) և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման (-14.4 %) ենթաճյուղերում: Մշակող արդյունաբերության ենթաճյուղերից 9-ի գծով աճ է գրանցվել:
19. Գյուղատնտեսություն1: 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 555.2 մլրդ դրամ, ինչը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 0.5 %–ով։ Բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 305.3 մլրդ դրամ՝ նվազելով 0.4 %-ով, իսկ անասնաբուծության համախառն արտադրանքը՝ 249.9 մլրդ դրամ` աճելով 1.6 %-ով:
20. Շինարարություն: Շինարարության ծավալի անկումը պայմանավորված է շինարարության՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքում առավել բարձր տեսակարար կշիռ ունեցող բնակչության միջոցների հաշվին շինարարության ծավալի՝ 34.9 %-ով և կազմակերպությունների միջոցների հաշվին` 4.7 %-ով նվազմամբ։ Միաժամանակ, 9.7 %-ով աճել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը, այդ թվում` միջազգային վարկերի հաշվին շինարարության ծավալը՝ 0.1 %-ով, իսկ համայնքների միջոցներով իրականացվածը՝ 5.8 %-ով:
21. Առևտուր և ծառայություններ: Առևտրի շրջանառության ծավալի նվազումը պայմանավորված է ավտոմեքենաների առևտրի ծավալի՝ -31.9 %, մանրածախ առևտրի ծավալի՝ -16.1 %, մեծածախ առևտրի ծավալի՝ -9.4 % նվազմամբ։ Ծառայությունների ծավալի անկումը պայմանավորված է ծառայությունների 11 տեսակներից 9-ի գծով արձանագրված նվազմամբ։ Աճ է գրանցվել միայն «տեղեկատվություն և կապ», «ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ծառայության տեսակների գծով՝ համապարժեքաբար 6.2 % և 7.0 %: «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ», «տրանսպորտ», «կացության և հանրային սննդի կազմակերպում» և «անշարժ գույքի հետ կապված գործունեություն» ծառայությունների տեսակների գծով անկումը կազմել է համապատասխանաբար -13.5 %, - 34.8 %, -47.7 % և -13.3 %: 2020 թ. հունվար–սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը 2019 թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ նվազել է 77.5 %-ով՝ կազմելով 327.7 հազար մարդ։
22. Աշխատանքի շուկա և զբաղվածություն: 2020 թ. 3-րդ եռամսյակի դրությամբ աշխատանքային ռեսուրսները կազմել են 2081.4 հազար մարդ՝ 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.2 %-ով։ Աշխատուժից դուրս բնակչության թիվն աճել է 3.4 %–ով (851.5 հազար մարդ)։ Զբաղվածները նվազել են 3.8 %–ով (թիվը՝ 1023 հզր մարդ), գործազուրկները՝ աճել 3.7 %–ով (թիվը՝ 226.9 հզր մարդ)։ Գործազրկության մակարդակը2 կազմել է 18.1 %, իսկ զբաղվածության մակարդակը3՝ 49.2 %՝ 2019 թ. նույն ժամանակահատվածի՝ համապատասխանաբար 19.8 %-ի և 45.0 %–ի դիմաց։
23. Պետական բյուջե: ՀՀ 2021 թ. պետական բյուջեով ծախսերի ծավալը ծրագրավորվել է շուրջ 1,850.9 մլրդ դրամ: Ծախսերի ամբողջ ծավալի 88.3 %-ը կամ 1,634.6 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 11.7 %-ը կամ 216.3 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի ծախսային մասը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ նվազել է շուրջ 4.8 մլրդ դրամով: «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,509.5 մլրդ դրամի չափով՝ 2020 թվականի համար նախատեսված 1,695.0 մլրդ դրամի և 2019 թվականի փաստացի ստացված 1,565.5 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց: Եկամուտների տարեկան ծրագրային ծավալները կապահովվեն հիմնականում ի հաշիվ հարկային եկամուտների:
24. Հարկեր։ 2020 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 1,385.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 79.1 մլրդ դրամով կամ 5.4 %-ով, ընդ որում՝ հարկային մասով աճը կազմել է 34.2 մլրդ դրամ կամ 3.2 %, մաքսային մասով՝ նվազել է 113.3 մլրդ դրամով կամ 27.6%-ով: 2020 թվականի պետական բյուջեի փոփոխություններով 2020 թ. համար սպասվել են 1,320.5 մլրդ դրամի չափով հարկային եկամուտներ և պետական տուրքեր, իսկ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով՝ 1,349.8 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ծրագրային ցուցանիշի` 1,602.3 մլրդ դրամի 84.2 %-ը։ Փաստացի` 2020 թ. պետական բյուջեի փոփոխություններով սպասվող 1,320.5 մլրդ դրամից ավել է հավաքագրվել 64.7 մլրդ դրամ կամ 4.9 տոկոսով ավելին, իսկ 2021 թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով 2020 թ. համար սպասվող 1,349.8 մլրդ դրամից ավել է հավաքագրվել 35.4 մլրդ դրամ կամ 2.6 տոկոսով ավելին: 2021 թվականի համար հարկային եկամուտները և պետական տուրքերը կանխատեսվում են 1,440.1 մլրդ դրամ, ինչը 2020 թ. փաստացի ցուցանիշի (1,385.2 մլրդ դրամ) համեմատ ավել է 54.9 մլրդ դրամով կամ 4.0 տոկոսով: 2021 թ. համար Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կանխատեսվում է 22.5 տոկոս:
25. Պետական բյուջեի դեֆիցիտ և պետական պարտք: ՀՀ 2021 թ. պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5.3 %-ի չափով և կազմում է 341.4 մլրդ դրամ: Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների հիմնական մասը 2021 թ. ձևավորվելու է պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից, ելքերի ֆինանսավորմանն ուղղվող՝ 2021 թ. պետական բյուջեի տարեսկզբի, կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, ինչպես նաև՝ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված բյուջետային վարկերի զուտ մուտքերից: 2021 թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կկազմի 3,995 մլրդ դրամ (8,090 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 65.7 %-ը, իսկ 2021 թ. տարեվերջին՝ 4,461 մլրդ դրամ (9,035 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 69.8%-ը:
26. Ավանդներ: Ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդները 2020 թվականի ընթացքում ավելացել են մոտ 74 մլրդ դրամով կամ 2.3%-ով և տարեվերջի դրությամբ կազմել են 3.3 տրլն դրամ: Սեպտեմբերի 27-ից ի վեր ավանդները նվազել են 31 մլրդ դրամով կամ 1%-ով (փոխարժեքի ազդեցությունը զտված չէ): Ավանդների նվազումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների նվազմամբ: Ավանդների դոլարիզացիան 2020 թվականին նվազել է 3.0 տոկոսային կետով և տարեվերջին կազմել 56.8%:
27. Վարկեր: Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված վարկերը տարեսկզբից ավելացել են 496 մլրդ դրամով կամ 14.5%-ով: Վարկերի աճի գերակշիռ մասը՝ մոտ 311 մլրդ դրամը կազմում են իրավաբանական անձանց տրված վարկերը: Վարկերի մնացորդի աճին իր նպաստումն է ունեցել վարկերի ընթացիկ մարումների հետաձգման (վերանայում, երկարաձգում) հանգամանքը: Մասնավորապես՝ մարտ-հոկտեմբեր ամիսներին միայն իրավաբանական անձանց կողմից իրականացվել է 160 մլրդ դրամով ավելի պակաս մարում, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ներկայումս առկա են վարկավորման ծավալների նվազման միտումներ:
28. Արտաքին առևտուր: 2020 թ. հունվար-նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6356.0 մլն ԱՄՆ դոլար, և նվազումը կազմել -12.4 %: Արտահանումը կազմել է 2284.0 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով 5.2 %–ով։ 2020 թ. 11 ամիսների կտրվածքով ներմուծումը կազմել է 4072.0 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով 15.9 %–ով: Ըստ երկրների խմբերի արտահանման նվազում է գրանցվել ԱՊՀ երկրների գծով` 10.9 %-ով, ԵՄ երկրների գծով` 29.5 %-ով, «այլ երկրներ» խմբի գծով աճը կազմել է 10.2 %: Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը նվազել է 10.7 %-ով: Ըստ արտահանվող երկրի ներմուծման 28.6 %-ով նվազում է գրանցվել «այլ երկրներ» խմբից և 15.9 %-ով` ԵՄ երկրներից: Ներմուծումն աճել է ԱՊՀ երկրներից` 0.9 %-ով և ԵԱՏՄ երկրներից` 2.1 %-ով:
29. Օտարերկրյա ուղղակի ներդրումներ4: 2020 թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների5 զուտ հոսքերի6 ծավալը կազմել է 52.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 85.2 մլրդ դրամով, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 311.1 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 38.1 մլրդ դրամով: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը (ըստ գործունեության տեսակերկիր կտրվածքի) գլխավորապես ուղղվել են հանքարդյունաբերության (53.5 մլրդ դրամ), անշարժ գույքի հետ կապված գործունեության (9.0 մլրդ դրամ) և կացության կազմակերպման (2.9 մլրդ դրամ) ոլորտներ: Ըստ երկրների՝ զուտ հոսքերի ընդհանուր ներդրումները հիմնականում իրականացվել են Գերմանիայից (45.1 մլրդ դրամ՝ հիմնականում հանքարդյունաբերության և էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտներում), Իտալիայից (18.5 մլրդ դրամ՝ հիմնականում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում), իսկ Միացյալ Թագավորությունից (միայն 6.4 մլրդ դրամ՝ հիմնական մետաղների արտադրության ոլորտում): Հիմնական նվազումներն արձանագրվել են Ռուսաստանից կողմից (-23.1 մլրդ դրամ` հիմնականում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում), Արգենտինայի կողմից (ուղղակի ներդրումների զուտ հոսքերի մասով՝ -2.7 մլրդ դրամ` օդային տրանսպորտի ոլորտում) և Ֆրանսիայի կողմից (ուղղակի ներդրումների զուտ հոսքերի մասով՝ -2.2 մլրդ դրամ` խմիչքների արտադրության ոլորտում)։
30. Տրանսֆերտներ: 2020 թ. հունվար–նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ներհոսքը կազմել է 1642.6 մլն դոլար, որը 2019 թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.7 %–ով, իսկ ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների արտահոսքը՝ 1133.9 մլն դոլար՝ նվազելով 13.1 %–ով։ Զուտ արտահոսքը կազմել է 508.7 մլն դոլար՝ աճելով 16․1 %–ով: 2020 թ․ հունվար–նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ներհոսքը կազմել է 737.8 մլն դոլար, ինչը 2019 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21.9 %–ով: ԱՄՆ-ից ներհոսքը կազմել է 404․7 մլն դոլար՝ աճելով 61.3 %–ով:
IV. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների իրականացման ամփոփ պատկերը
31. 2020 թ. երկրում կորոնավիրուսային համավարակի կառավարման շրջանակներում վարակի տարածման ինտենսիվությունը վերահսկելիության դաշտում պահելու և զուգահեռաբար պատշաճ առողջապահական կարողություններ ձևավորելու նպատակով մարտի 16-ից կիրարկված արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում սկսեցին կիրառվել տնտեսական գործունեության տեսակների և տեղաշարժման ազատության նկատմամբ տարբեր սահմանափակումներ՝ տարբեր տևականությամբ ու ծածկույթով: Բացի այդ, աշխարհի բազմաթիվ երկրներում նույնպես կիրառվեցին տեղաշարժի և տնտեսական տարբեր սահմանափակումներ:
32. Նշված իրավիճակում նշանակալիորեն տուժել է ազգային տնտեսությունը, երկրների հետ առևտրատնտեսական կապերը: Հատկապես շոշափելի առաջնային հարվածը ստացել են զբոսաշրջության, հյուրընկալության ու հարակից ոլորտները: Հետագայում արդեն ազդեցության շղթան տարածվել է ողջ տնտեսությամբ՝ առաջ բերելով առաջարկի ու պահանջարկի անկում, աշխատաշուկայի խաթարումներ և տեխնոլոգիական խզումներ, բնակչության եկամուտների և սոցիալական լրացուցիչ ռիսկեր:
33. Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված գործարկվել են թվով 25 աջակցության միջոցառումներ, որոնցից 12-ը՝ տնտեսական աջակցության: Միջոցառումներն ուղղված են եղել տնտեսվարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված խնդիրների լուծմանը, աշխատատեղերի պահպանմանը, տնտեսության վերականգնման և երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը: Ընդհանուր առմամբ գործարկման տարբեր ժամկետներով և տարբեր գործիքների միջոցով (դրամաշնորհ, վարկավորում, սուբսիդավորում, արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրում, վերաֆինանսավորում, համաֆինանսավորում) աջակցության հասանելի ծավալը կազմել է ավելի քան 200.0 մլրդ դրամ:
34. 2020 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ տնտեսական աջակցության միջոցառումների շրջանակներում ընդհանուր առմամբ փաստացի տեղաբաշխվել է ավելի քան 25 մլրդ դրամ, փոխառության տեսքով տրամադրվել մոտ 20.0 մլրդ դրամ: Բանկային համակարգի կողմից տնտեսական միջոցառումների շրջանակներում տրամադրվել է ավելի քան 150 մլրդ դրամ փոխառու միջոց: Հաշվետու դրությամբ տնտեսական միջոցառումների մասով շահառուների ընդհանուր թիվն ավելի քան 85000 է: Տնտեսական միջոցառումներից 10-ն ավարտված են, իսկ 2-ը դեռևս գործարկված չեն:
35. Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը մեղմելու նպատակով ստեղծվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդը (այսուհետ՝ «ֆոնդ»)։ Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագրի շրջանակներում նախատեսվում էր պետության մասնակցությունը տվյալ ֆոնդում՝ մինչև 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։ Կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը մինչև 5 մլրդ դրամի չափով։ Ընդ որում, առաջին 5 մլրդ դրամ ծավալով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով: Թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, պաշտպանությունը, առողջապահությունը։ Ֆոնդի խողովակային ծրագրերի քանակը 6-ն է։
36. Ծրագրի շրջանակներում կապահովվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չգործարկված միջոցառումների ակտիվացումը և ընտրված միջոցառումների վերանայումն ու շարունակությունը՝ ելնելով ստեղծված իրավիճակում տվյալ միջոցառման կամ գործիքի կիրառման նպատակահարմարությունից և նախորդ ժամանակահատվածում կիրառման արդյունքներով դրա հիմնավորված արդյունավետությունից:
37. Միաժամանակ, կարևորվում է աջակցության ծրագրերի և գործիքների արդյունավետության գնահատումը՝ նախևառաջ դրված նպատակները սպասարկելու, ինչպես նաև՝ գնահատման արդյունքներից ելնելով՝ հետագայում որպես տնտեսական քաղաքականության գործիք կիրառելու նպատակահարմարության տեսակետից:
V. Հիմնական մարտահրավերները և խնդիրները
38. Իրավիճակի համակողմանի դիտարկումը թույլ է տալիս նույնականացնել մի շարք մարտահրավերներ, որոնք այս կամ այն հավանականությամբ կարող են ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման վրա, մասնավորապես՝
1) Տարածաշրջանային անկայունություն. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության հանդեպ սանձազերծած պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծվել է իրավիճակ, որը կարող է Հայաստանի և Արցախի անվտանգության համար լրացուցիչ ռիսկեր առաջացնել: Առարկայանալու դեպքում՝ այդ ռիսկերն էական և որոշիչ կարող են լինել տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների տեսակետից:
2) Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման անորոշություններ. աշխարհի մի շարք երկրներում, ինչպես նաև Հայաստանում վերջին ամիսներին դրսևորվում են համավարակի տարածման երկրորդ և երրորդ ալիքները՝ աչքի ընկնելով տարածման տարբեր ինտենսիվություններով և դրսևորման տարբեր բնութագրիչներով: Մոտ ապագայում համավարակի հաղթահարումը պայմանավորվում է պատվաստանյութի հասանելիությամբ: Այս գործոնների բերումով՝ առկա են էական անորոշություններ երկրում կորոնավիրուսի հետագա զարգացման հետ կապված՝ լի սոցիալդեմոգրաֆիական, տնտեսական ու աշխատաշուկայի վրա հավանական նոր ճնշումներով: Համավարակի դրսևորման յուրահատկություններից կախված՝ հանրային առողջության պահպանման նկատառումով կայացվելիք որոշումները կարող են ազդել տնտեսական ու ծախսային առաջնահերթությունների վերանայման վրա։
3) Քաղաքական անկայուն միջավայր. 2020 թվականի ընթացքում առողջապահական, սոցիալ-տնտեսական և Արցախի հանդեպ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետ կապված ճգնաժամերն առաջ են բերել երկրում ներքաղաքական գործընթացներ, ինչը կարող է անորոշության լրացուցիչ աղբյուր դառնալ՝ լրացուցիչ ճնշումներ ստեղծելով տնտեսության վրա և խոչընդոտելով տնտեսության հետճգնաժամային վերականգմանն ուղղված ջանքերին:
4) Ժողովրդագրական ճգնաժամ, աշխատաշուկայի կառուցվածքային խաթարումներ, միգրացիայի ռիսկ. համավարակը և պատերազմը մեծ բացասական ազդեցություն են ունեցել երկրի` առանց այդ էլ անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակի և ոչ արդյունավետ աշխատաշուկայի վրա, և այդ հետևանքները կարող են նաև երկարաժամկետում պահպանվել և անորոշ դրսևորումներ ունենալ: Ակնհայտորեն առկա է նաև միգրացիայի ռիսկ՝ անորոշության և նվազած տնտեսական հնարավորությունների համատեքստում:
5) Տնտեսական գործակալների և բնակչության մոտ բացասական սպասումներ. առկա ճգնաժամն ակնհայտորեն խաթարել է տնտեսական գործակալների մոտ ապագայի նկատմամբ դրական սպասումները և առաջ բերել վստահության դեֆիցիտ: Անորոշության ռիսկերի կառավարման իմաստով նման իրավիճակում մասնավոր հատվածի և տնային տնտեսությունների վարքագիծը, մասնավորապես՝ սպառողական, ներդրումային, խնայողության և այլն, լրացուցիչ մարտահրավեր է արդյունավետ տնտեսական կառավարման և հետճգնաժամային վերականգնման համար:
6) Մակրոտնտեսական անկայունության ռիսկ. նախորդ դրույթներում նկարագրված հանգամանքները մակրոտնտեսական կայունության խաթարման հավանական միջավայր են ձևավորում, ինչի արդյունքում տնտեսությունը կարող է հայտնվել խոր և երկարատև ճգնաժամի ծիրում: Նման ռիսկերի արդյունավետ կառավարումը հաշվեկշռված մակրոտնտեսական քաղաքականության, տնտեսական ակտիվության խրախուսման և դրական սպասումների ձևավորման միջոցով առանցքային է կարճաժամկետում տնտեսական անկումը բեկելու և տնտեսությունը կայունացման հուն տեղափոխելու համար:
39. Վերը նշված մարտահրավերներն, իհարկե, համեմատաբար տևական ու ռազմավարական արձագանք են պահանջելու՝ հիմնված խորքային վերլուծությունների և քաղաքականության համապարփակ միջամտությունների վրա։ Մարտահրավերներին զուգահեռ չափազանց կարևոր է լինելու հիմնարար կերպով գնահատել նաև ներքին և արտաքին հնարավորությունները, ինչը թույլ կտա փաստարկված գիտելիքի հիման վրա կառուցել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջիկա համայնապատկերը և պլանավորել այն իրագործելու կարողություններն ու ռեսուրսները:
40. Մինչդեռ առկա են կարճաժամկետ հատվածում թիրախային և օպերատիվ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ, որոնց հասցեագրումը կարևոր նշանակություն կունենա հետագա տնտեսական վերականգնմանը նպաստող կենսունակ միջավայր ապահովելու համար: Այդ պոտենցիալ խնդիրներն ընդհանուր առմամբ հետևյալն են՝
1) Տնտեսության իրական հատված.
− Անորոշության միջավայրը կարող է հանգեցնել գործարար ակտիվության անկմանը, քանի որ ձեռներեցությունից և գործարար ռիսկից խուսափելը կարող է վերածվել դոմինանտ վարքագծի՝ այդպիսով նշանակալիորեն խոչընդոտելով տնտեսության վերականգնման գործընթացին․
− Բնակչության մոտ տնօրինվող եկամտի կրճատումը և իրավիճակով պայմանավորված՝ սպառողական և խնայողության վարքագծի փոփոխությունը, այդ թվում՝ մասնավոր սպառման հակվածության կրճատում և խնայողությունների ընթացիկ մակարդակի անկում, որպես այդպիսին հետադարձ շղթայով կարող է անդրադառնալ գործարար ակտիվության ու առաջարկի սեղմման, միջնաժամկետում տնտեսությունում ներքին ներդրումային ռեսուրսի հասանելիության ավելի կրճատման վրա․
− Տնտեսական ակտիվության մակարդակի անկման և դրա պահպանման հետևանքով երկրորդային շրջանի էֆեկտների (second-round effects) հավանական դրսևորման արդյունքում տնտեսության մասնակիցների մոտ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը կամ բիզնես գործունեության անորոշությունը կարող է ընթացիկ խնդրից վերաճել «արատավոր շրջանի».
− Արցախի հանդեպ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի և հետպատերազմյան անորոշությունների համատեքստում երկրի ներդրումային գրավչության անկումն արդյունքում կարող է էլ ավելի զսպել ներդրումների ներգրավման հնարավորությունները.
− Կորոնավիրուսի համավարակի հերթական ալիքների պատճառով կիրառվող սահմանափակումների արդյունքում արտաքին շուկաներում պահանջարկի դանդաղ վերականգնումը և անորոշությունների պահպանումը, այդ թվում՝ միջազգային ուղևորահոսքի ու հաղորդակցության մասով, կարող է սահմանափակել արտաքին առևտրի ու զբոսաշրջության ոլորտների լիարժեք վերականգնման հնարավորությունը.
2) Ենթակառուցվածքներ և տարածքային տնտեսական զարգացում.
− Տնտեսական ենթակառուցվածքների բարելավման, արդիականացման և զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականը հանգեցնում է հասանելի ֆինանսական ռեսուրսների ոչ օպտիմալ և անարդյունավետ օգտագործման և դրանով հանդերձ՝ սահմանափակում և՛ տնտեսության վրա մուլտիպլիկատիվ դրական ազդեցությունը, և՛ այլընտրանքային ծրագրերի իրականացման ֆիսկալ հնարավորությունները.
− Արցախյան պատերազմի հետևանքով երկրի մի շարք մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման, հանրային բնականոն կյանքի ապահովման, անվտանգ ու լիարժեք ենթակառուցվածքային համակարգերի ապահովվածության հարցերն առանձնակի ուշադրություն են պահանջում։ Այս ուղղությամբ ոչ բավարար ջանքերի գործադրումը կարող է սոցիալ-տնտեսական և դեմոգրաֆիական լրացուցիչ ռիսկեր ի հայտ բերել․
− Ստեղծված իրավիճակում երկրի տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման անհամամասնության խորացման լրացուցիչ ռիսկեր են ձևավորվել, որոնք կարող են առարկայանալ ոչ միայն տնտեսական և գործարար հնարավորությունների անկմամբ, աշխատատեղերի կորստով և եկամուտների կրճատմամբ, այլև՝ ներքին և արտաքին միգրացիայի ծավալների ավելացմամբ․
3) Տնտեսական քաղաքականության համակարգում և քաղաքականության շուրջ երկխոսություն.
− Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության ու գնահատման ոչ բավարար հիմքերի և խորքային ախտորոշման, ինչպես նաև արտաքին տնտեսական միջավայրի վերաբերյալ համակողմանի վերլուծության բացերի պարագայում մեծ է ժամանակի պահանջներին և մարտահրավերներին ոչ համարժեք, ոչ արդյունավետ, դոգմատիկ կամ ինտուիտիվ տնտեսական քաղաքականություն վարելու հավանականությունը.
− Տարբեր ոլորտներում տնտեսական քաղաքականության ծրագրերի և աջակցության գործիքների արդյունավետության գնահատման մշակույթի բացակայության հետևանքով մեծ է ռիսկը, որ ժամանակի հետ դրանք իներցիոն բնույթ ստանան, չարտահայտեն փոփոխվող իրողությունների պահանջները, արդյունքում չձևավորվի տնտեսությանը քաղաքականության արձագանքման դինամիկ օրակարգ.
− Մտավորական ու փորձագիտական համայնքի հետ ոչ բավարար ինստիտուցիոնալ համագործակցությունը հանգեցնում է երկրի զարգացման նպատակով գաղափարների և լուծումների մշակման համար հասանելի ներուժի ոչ լիարժեք օգտագործման, տեղի չի ունենում կարողությունների և ջանքերի արդյունավետ համախմբում երկրի տնտեսական զարգացման, տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների ու առկա խնդիրների լուծումների շուրջ.
− Մասնավոր հատվածի հետ ոչ բավարար ծավալով երկխոսությունը խոչընդոտ է իրականացվող քաղաքականությունների պատշաճ հաղորդակցման, մասնավոր
հատվածի խնդիրները և կարիքները լսելու և վերլուծելու, ոլորտային խնդիրների և ձեռնարկվող լուծումների մասով արդյունավետ հետադարձ կապ ձևավորելու առումով.
− Երկկողմ գործընկերների և միջազգային ֆինանսական ու զարգացման կառույցների հետ տնտեսական և ոլորտային քաղաքականությունների շուրջ հատվածական երկխոսությունը և տնտեսական դիվանագիտության գործուն մեխանիզմների բացակայությունը հանգեցնում է տնտեսական զարգացման շուրջ ջանքերի թերհամախմբման, ծրագրերի և բարեփոխումների դանդաղման, հասանելի գիտելիքի, կարողությունների և ռեսուրսների ոչ լիարժեք օգտագործմանը:
VI. Ծրագրի նպատակները և ուղղությունները
41. Ելնելով երկրի առջև ծառացած մարտահրավերներից և Ծրագրի գերակայություններից՝ Կառավարության տնտեսական արձագանքման Ծրագրի առանցքում դրվում է 2 հիմնական նպատակ.
1) Տնտեսական ակտիվության և գործարարության խթանում՝ ապահովելով 2021 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) այնպիսի մակարդակ, որը հնարավորություն կտա գերազանցել 2021 թվականի պետական բյուջեով պլանավորված՝ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի ցուցանիշը առնվազն 1 տոկոսային կետով.
2) Հանրային կապիտալ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության աճ՝ ապահովելով 2021 թվականի պետական բյուջեի շրջանակներում պլանավորված միջոցառումների նվազագույնը 90 % ֆինանսական և ոչ ֆինանսական (գործառնական) կիսամյակային կատարողական (հաշվի առնելով չնախատեսված խոչընդոտները և ծրագրերի պլանավորման ճշգրտումները):
42. Այսպիսով, Ծրագրի շրջանակներում հռչակված գերակայությունների և նպատակների իրագործման համար Կառավարության ջանքերը կենտրոնանալու են հետևյալ առանցքային ուղղությունների շուրջ, մասնավորապես՝
1) Տնտեսության իրական հատված.
− Ձեռներեցության խթանում՝ ռեսուրսների հասանելիության բարձրացման, լրացուցիչ ռիսկերի կլանման և կարողությունների հզորացման միջոցով՝ շեշտադրելով փոքր և միջին ձեռնարկատիրության դիմակայունությունը, աշխատատեղերի պահպանումը և կայուն զբաղվածության խթանումը, պատերազմի հետևանքով տուժած անձանց և ընտանիքների համար տնտեսական հնարավորությունների ստեղծումը և ընդլայնումը.
− Տեղական արտադրության խրախուսում՝ միտված արտահանման ընդլայնմանը, զբաղվածության աճին, արժեշղթաների հորիզոնական և ուղղահայաց խորացմանը.
− Տեխնոլոգիատար և արտահանմանը միտված գործարար նախաձեռնությունների խթանում՝ կարողությունների հզորացման նպատակով տեխնոլոգիական և ֆինանսական աջակցության սխեմաների միջոցով, ներառյալ՝ ռեսուրսաարդյունավետ և մաքուր տեղական արտադրությունների մասշտաբայնացում.
2) Ենթակառուցվածքներ և տարածքային տնտեսական զարգացում․
− Ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողություն՝ դրանց գծով առկա խնդիրների բացահայտման, ընթացիկ և համակարգային լուծումների միջոցով.
− Տարածքային տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնում՝ սուբվենցիոն գործիքի ակտիվացման և արդյունավետության բարձրացման, ձեռներեցության և ինքնազբաղվածության տարածքային ծրագրերի միջոցով․
− Սահմանամերձ տարածքներում կենսունակ և անվտանգ միջավայրի ապահովում՝ ձևավորելով կապիտալ ներդրումային ծրագրերի միջնաժամկետ պորտֆել․
− Քաղաքային միջավայրի բարելավում՝ ընթացիկ ծրագրերի ակտիվացման, ինչպես նաև՝ նոր նախաձեռնությունների մեկնարկմամբ առավելապես ապագայամետ ու ժամանակակից քաղաքային միջավայր ձևավորելու նպատակով․
3) Տնտեսական քաղաքականության համակարգում և քաղաքականության շուրջ երկխոսություն.
− Տնտեսական քաղաքականության գործիքների և ծրագրերի արդյունավետության գնահատում՝ ապահովելով տնտեսական քաղաքականության վերանայման համար անհրաժեշտ վերլուծական հիմքեր․
− Ճգնաժամի հաղթահարման և հետագա կայուն զարգացման ուղղությամբ ներուժի համախմբում՝ մասնագիտական հանրույթի հետ համագործակցության, պետությունմասնավոր հատված, ինչպես նաև՝ զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ քաղաքականության շուրջ երկխոսության ակտիվացման, արդյունավետ տնտեսական դիվանագիտության ծավալման միջոցով։
VII. Ծրագրի շրջանակներում վերլուծական աշխատանքների փաթեթը
43. Ծրագրի 3-րդ գերակայության իրականացման համար կարևորվում է վերլուծական մի շարք առանցքային աշխատանքների իրականացումը, որոնք պետք է հիմք հանդիսանան տնտեսական կայուն զարգացման միջնաժամկետ քաղաքականության մշակման համար: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հիմնականում 3 խումբ վերլուծական աշխատանքներ, մասնավորապես՝
1) Սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծություն և դիագնոստիկա, այդ թվում՝
− ՀՀ սոցիալ-տնտեսական զեկույց: Անհրաժեշտ է ներկա իրավիճակի համակողմանի գնահատման և դիագնոստիկայի հիման վրա վեր հանել երկրում կորոնավիրուսի համավարակի և Արցախյան պատերազմի հետևանքով առկա սոցիալ-տնտեսական խորքային խնդիրները, ռիսկերն ու մարտահրավերները, գնահատել առաջիկա միտումներն ու նախանշել տնտեսական աճի ու զարգացման հնարավորություններն ու ուղղությունները: Զեկույցը պետք է հնարավորություն տա համալրել տնտեսական զարգացման նոր քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ վերլուծական ու էմպիրիկ հիմքերը:
2) Տնտեսական գործիքների արդյունավետության գնահատում, այդ թվում՝
− Աջակցության գործիքների արդյունավետության անկախ գնահատման զեկույց: Տարիներ շարունակ տնտեսական քաղաքականության արսենալում կիրառվում են աջակցության և խրախուսման գործիքներ, այնինչ՝ ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման և կոնկրետ նպատակի տեսակետից դրանց համալիր արդյունավետության կամ ազդեցության գնահատում գրեթե չի իրականացվել: Առաջնորդվելով այն սկզբունքով, որ որևէ տնտեսական գործիքի կիրարկում պետք է ելնի տնտեսական զարգացման առաջնահերթություններից, ունենա նպատակային նշանակություն և լինի ժամանակի մեջ սահմանափակ կամ զարգացող/վերանայվող՝ ընթացիկ պահանջների տրամաբանությանը համահունչ, կիրականացվի տնտեսական աջակցության՝ ներկայում կիրառվող ընտրված գործիքների (օրինակ՝ ազատ տնտեսական գոտիներ, ներդրումային ծրագրերի գծով արտոնություններ և այլն) անկախ գնահատում և կտրվեն քաղաքականության առաջարկություններ: Զեկույցը պետք է հնարավորություն տա՝ արդիականացնել և վերանայել տնտեսական քաղաքականության գործիքները, էապես բարձրացնել դրանց արդյունավետությունն ու նպատակայնությունը, ինչպես նաև՝ արդիականացնել և վերանայել գործիքների կառավարման վարչարարական, ինստիտուցիոնալ և օրենսդրական հիմքերը, վերլուծական հիմքերի ձևավորել տնտեսական փաստահենք քաղաքականության մշակման համար:
− Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների արդյունավետության անկախ գնահատման հաշվետվություն: Կառավարությունը 2020 թվականի ընթացքում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման թվով 12 միջոցառում: Միջոցառումների՝ ընդհանուր և մասնակի նպատակներին հասնելու, պլանավորված ռեսուրսի տեղաբաշխման ու կլանման պոտենցիալի տեսակետից արդյունավետության գնահատման արդյունքները և խորհրդատվական առաջարկությունները կարևոր ներդրում կլինեն տնտեսական քաղաքականության նոր օրակարգի վերաբերյալ որոշումների կայացման համար: Հաշվետվությունը նաև հնարավորություն կտա վերանայել իրականացվող քաղաքականությունը և որոշումներ կայացնել միջոցառումների հետագա ընթացքի վերաբերյալ, նախանշել դրանց հասցեականության և ազդեցության բարձրացման նպատակով անհրաժեշտ գործողությունները:
3) Ոլորտային ծրագրերի արդյունավետության գնահատում, այդ թվում՝
− Համայնքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի ամփոփ հաշվետվություն: Նախատեսվում է մշակել մինչ օրս իրականացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն՝ առնվազն ներառելով ֆինանսավորման ծավալներն ըստ տարբեր աղբյուրների, հաստատված, իրականացվող և ավարտված ծրագրերն ըստ առանձին ուղղությունների, մարզերի ու համայնքներ և ֆինանսավորման ծավալների, և այլն։ Հաշվետվությամբ վեր կհանվեն նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում դիտարկված խնդիրները և կառաջարկվեն լուծումներ։ Կապահովվի նաև հանրային հաշվետվողականությունը և գործիքի հանրայնացումը, կբարձրանա սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը, ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
− Տնտեսական ոլորտային աջակցության ծրագրերի գնահատման համապարփակ զեկույց: Ընթացիկ իրողությունների և տնտեսական զարգացման նոր քաղաքականության մշակման համատեքստում անհրաժեշտություն կա գնահատելու մի շարք առանցքային ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը: Նախատեսվում է անդրադառնալ արտահանման խրախուսման, ՓՄՁ-ների և ձեռներեցության զարգացման, զբոսաշրջության զարգացման ոլորտներին՝ նպատակ ունենալով ex-post գնահատել դրանց արդյունավետությունը և ազդեցությունը ոլորտի զարգացման դինամիկայի վրա, բացահայտել դրանց շրջանակներում կիրառվող գործիքակազմի համարժեքությունը ներկա խնդիրներին և զարգացման պահանջներին, անդրադառնալ աջակցության ծրագրերի կառավարման ինստիտուցիոնալ համատեքստին և կառուցակարգերին, ձևավորել առաջարկություններ ոլորտային աջակցության ծրագրերի վերանայման և դրանց կառավարման մեխանիզմների արդիականացման վերաբերյալ։ Զեկույցը հնարավորություն կտա վերարժևորել ոլորտային քաղաքականությունների մասով առաջնահերթություններն ու բովանդակությունը նոր տնտեսական զարգացման միջնաժամկետ քաղաքականության մշակման շրջանակներում և վերլուծական հիմքերի ապահովել ներկա իրավիճակին համարժեք քաղաքականության օրակարգի ձևավորման համար:
44. Վերլուծական աշխատանքների ուղղությամբ ակնկալվող արդյունքները և ժամկետները ամրագրված են Ծրագրի արդյունքային շրջանակում (տե՛ս հավելված 4): Վերլուծական աշխատանքների արդյունքների համար առաջնային պատասխանատու է հիմնականում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և միայն 3-րդ ուղղության ներքո «Համայնքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի ամփոփ հաշվետվության» համար՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
45. Պետական կառավարման իրավասու մարմինները վերլուծական աշխատանքների համար պատասխանատու գերատեսչություններին պատշաճ ժամկետներում և ձևաչափով ապահովում են վերլուծական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ ապահովելով տեղեկատվության անվտանգության և գաղտնիության նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պահանջները:
VIII. Տնտեսական քաղաքականության համակարգում
46. Ծրագրով նախանշված նպատակներին հասնելու և ընդհանուր առմամբ տնտեսության հետճգնաժամային վերականգնման ու զարգացման համապարփակ օրակարգի ձևավորման ու իրագործման համար էական նշանակություն ունի տնտեսական քաղաքականության կառավարման արդյունավետության շեշտակի բարձրացումը: Հենց այս նպատակով Ծրագրի գործողության ժամանակահատվածում մի շարք ուղղություններով տնտեսական քաղաքականության բարձր մակարդակի համակարգում է իրականացվելու՝ ապահովելով ջանքերի, ռեսուրսների և ներուժի կոնսոլիդացիա, տարբեր ձևաչափերով և ուղղություններով երկխոսության ու համագործակցության ամրապնդում և խորացում:
47. Տնտեսական քաղաքականության համակարգումն իրականացվելու է միմյանց փոխլրացնող մի շարք ուղղություններով, մասնավորապես՝
1) Տնտեսական զարգացման քաղաքականության միջնաժամկետ ծրագրի մշակում.
2020 թ. կորոնավիրուսի համավարակի և պատերազմով պայմանավորված երկրում ձևավորվել է միանգամայն նոր սոցիալ-տնտեսական իրողություն: Կորոնավիրուսի հետևանքով նաև փոփոխվել/վերաձևակերպվել են տնտեսական զարգացման գլոբալ ընկալումները և առաջնահերթությունները: Օրակարգային է տնտեսության լիակատար վերականգնման, համաշխարհային զարգացումներին համահունչ և երկրի համալիր անվտանգությունն ապահովող դիմակայուն տնտեսություն կառուցելու միջնաժամկետ տեսլականի ու գործառնական ծրագրի մշակումը, որը ուղենիշ կլինի առաջիկայում տնտեսական քաղաքականության և երկրում կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար: Նոր տնտեսական քաղաքականության ծրագիրը առանցքային կարևորություն կունենա միջնաժամկետ ծախսային քաղաքականության պլանավորման, ինչպես նաև՝ զարգացման գործընկերների հետ համագործակցության օրակարգի ձևավորման համար:
2) Նոր ենթակառուցվածքային կարիքների ծրագրային փաթեթի ձևավորում.
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանի համար տնտեսական ենթակառուցվածքների (ճանապարհ, տրանսպորտ, ջուր, էներգետիկա) բարելավման և արդիականացման լրացուցիչ կարիքներ և առաջնահերթություններ են ի հայտ եկել, հատկապես՝ առանձին մարզերի և համայնքների մասով: Կառավարությունն արդեն իսկ համարժեք աշխատանքներ է իրականացնում հրատապ կարիքները նույնականացնելու և արձագանքելու ուղղությամբ: Խնդրի լիարժեք ծավալները գնահատելու, առավել նշանակալի և ռազմավարական բնույթի կարիքները գնահատելու և միջնաժամկետ հատվածում առաջնային աշխատանքները նույնականացնելու արդյունքում կձևավորվի հստակ ծրագրային փաթեթ առաջիկա 1-3 տարիների համար: Ծրագրային փաթեթը նաև ուղղորդիչ կլինի հանրային ներդրումների և ռեսուրսների, ինչպես նաև՝ զարգացման գործընկերների հետ ենթակառուցվածքների ուղղությամբ համագործակցության պլանավորման համար:
3) Հանրային կապիտալ ներդրումային ծրագրերի (ad-hoc) մշտադիտարկում.
Նախատեսվում է ձևավորել 2021 թ. պետական բյուջեի շրջանակներում պլանավորված կապիտալ ներդրումային ծրագրերի առաջընթացի մշտադիտարկման ժամանակավոր մեխանիզմ՝ ծրագրերի իրականացման ընթացքում ծագած խնդիրների արագ արձագանքման և ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման նպատակով: Ժամանակավոր մշտադիտարկման մեխանիզմը կներառի նաև զարգացման գործընկերների հետ համագործակցությամբ ոլորտային պորտֆելների ընթացիկ դիտարկումներ: Մոնիթորինգի հիման վրա նախատեսվում է քարտեզագրել և վերլուծել հանրային կապիտալ ներդրումային ծրագրերի իրականացման խնդիրները, նախանշել դրանց ինստիտուցիոնալ ու համակարգային լուծումները:
4) Տնտեսական քաղաքականության շուրջ երկխոսության հզորացում, այդ թվում՝
− Տնտեսական քաղաքականության երկխոսության հարթակի գործարկում. կձևավորվի ոչ ֆորմալ խորհրդատվական հարթակ, որի հիմնական առաքելությունը «Chatham House» սկզբունքով ռազմավարական նշանակության հարցերի շուրջ համահայկական ինտելեկտուալ և փորձագիտական կարողությունների ու մտքի համախմբումն է, ինչն առանցքային կարևորություն կունենա տնտեսական քաղաքականության տարբեր հարցերի շուրջ լուծումների մշակման համար:
− Մասնավոր հատվածի հետ կոնսուլտացիաներ. կկազմակերպվեն առանձին ոլորտներում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպում-կոնսուլտացիաներ՝ ոլորտի խնդիրները վեր հանելու, դրանց հնարավոր լուծումների շուրջ քննարկումների և դրանց արդյունքներով պայմանավորված՝ գործընթացների կոորդինացման և ապահովման նպատակով:
− Օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում. Նախատեսվում է մեկնարկել ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկման ծրագիրը, որն իրականացվելու է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից և մշակված է ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համատեղ: Գործիքը նախատեսում է մի շարք ծառայություններ՝ միտված ՀՀում գործող օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործառնական խնդիրների լուծմանը, գործարար միջավայրի համակարգային խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման միջոցով՝ գործարար միջավայրի բարելավմանը։ Անհատական մոտեցման և պրոակտիվ սպասարկման միջոցով օտարերկրյա ներդրողին կտրամադրվի շարունակական աջակցություն՝ նպատակադրելով վերաներդրումների խթանումը՝ որպես օտարերկրյա ներդրողների հետ երկարաժամկետ և կայուն հարաբերությունների կառուցման կարևոր նախապայմաններից մեկը:
− Տնտեսական դիվանագիտության ակտիվացում. Նախատեսվում է ձևավորել փոխվարչապետի համակարգմամբ գործող ինստիտուցիոնալ մեխանիզմ տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ: Առաջնահերթ ուղղություններն են օտարերկրյա ներդրումները, արդյունաբերությունը, գիտությունը, բարձր տեխնոլոգիաներն ու ինովացիան: Նախատեսվում է վերլուծել և քարտեզագրել երկրի տնտեսական հետաքրքրությունների շրջանակը և ըստ այդմ ձևավորել տնտեսական համագործակցության առաջարկությունների թիրախավորված ու տարբերակված փաթեթներ: Տնտեսական դիվանագիտության ակտիվացման գործիքակազմում կկարևորվի իրազեկման և հաղորդակցության բաղադրիչը:
− Զարգացման գործընկերների հետ տնտեսական քաղաքականության շուրջ երկխոսություն. Փոխվարչապետի ընդհանուր առաջնորդմամբ կձևավորվի դինամիկ երկխոսության հարթակ զարգացման գործընկերների հետ սույն Ծրագրի, նոր տնտեսական քաղաքականության ու առանձին ոլորտային քաղաքականությունների քննարկման նպատակով: Երկխոսությունը հնարավորություն կտա համախմբել առկա գիտելիքը և զարգացման գործընկերների հետ տնտեսական հակաճգնաժամային ծրագրի, գործիքների և գործողությունների շուրջ համագործակցության միասնական փաթեթի ձևավորել:
48. Տնտեսական քաղաքականության համակարգման ներքո պլանավորված աշխատանքների պատասխանատուն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն է։ Աշխատանքներում ներգրավվում են նաև պետական համակարգի իրավասու և շահառու մարմինները, որոնց մասով հստակ առաջադրանքները սահմանվում են ըստ Ձև 1-ով կազմված աշխատանքային ծրագրով: Տնտեսական քաղաքականության համակարգման ներքո նախատեսված աշխատանքների գծով ակնկալվող արդյունքները տրվում են Ծրագրի արդյունքային շրջանակում (տե՛ս հավելված 4):
IX. Ծրագրի ֆինանսական փաթեթը
49. Միջոցառումների ծրագրի ամբողջ ծավալի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների գնահատված ծավալը կազմում է մոտ 205 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 50 մլրդ ՀՀ դրամը՝ հանրային ֆինանսական ռեսուրսներ:
50. Նպատակային գործողությունների պլանով և աջակցության գործիքների ու ծրագրերի փաթեթով նախատեսված թվով 26 միջոցառումներից 8-ի գծով լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: Նախատեսվում է, որ դրանք կիրականացվեն պատասխանատու գերատեսչությունների կարողությունների կամ միջազգային զարգացման գործընկերների հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում:
51. Ծրագրի Բաժին VII-ի և Բաժին VIII-ի շրջանակներում պլանավորված աշխատանքների համար կարող է լրացուցիչ տեխնիկական աջակցություն ներգրավելու անհրաժեշտություն ծագել: Այս ուղղությամբ աշխատանքներն անհրաժեշտության դեպքում կապահովվեն ներգրավված պետական մարմինների կողմից՝ միջազգային զարգացման գործընկերների և առանձին խորհրդատվական թիմերի հետ համագործակցության շրջանակներում:
52. Ծրագրի գնահատված ֆինանսական փաթեթի մոտ 22%-ը ձեռներեցության, մասնավոր հատվածի կայունության և ներդրումների խրախուսման նպատակով աջակցության գործիքների և ներդրումային ծրագրերի շրջանակներում պլանավորված միջոցառումներին է բաժին ընկնում: Այդ ուղղությամբ պլանավորված ռեսուրսները նախատեսվում է իրացնել ինչպես պետական ֆինանսավորմամբ, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից ներդրումային մասնակցության և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցով:
53. Նախնական գնահատման համաձայն՝ միջոցառումների համար ծրագրված հանրային ֆինանսական ռեսուրսների ծավալի մոտ 28%-ն արդեն իսկ պլանավորված է 2021 թվականի պետական բյուջեի շրջանակներում, և Ծրագրի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է նախնական գնահատված մոտ 35 մլրդ ՀՀ դրամ լրացուցիչ ֆինանսավորում:
54. Ծրագրի և միջոցառումների ֆինանսավորման համար կարող է պահանջվել 2021 թվականի պետական բյուջեի շրջանակներում ծրագրային և ծախսային համամասնությունների ընթացիկ միջոլորտային և/կամ ներոլորտային վերանայում և վերաբաշխում, այդ թվում՝ հաշվի առնելով մակրոտնտեսական շրջանակի ընթացիկ հնարավորությունները և չտուգանելով հարկաբյուջետային հավասարակշռությունը:
X. Ծրագրի իրականացման ռիսկերը
55. Ծրագրի ամբողջ ծավալով իրականացմանը կարող են տարբեր չափով խոչընդոտել մի շարք ներքին և արտաքին բնույթի ռիսկեր: Մասնավորապես.
1) Տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակի հնարավոր և չնախատեսված փոփոխության բերումով Հայաստանում ընթացիկ քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը կարող է խոչընդոտել Ծրագրի սահուն իրագործմանը և անհրաժեշտություն առաջացնել Ծրագրի ամբողջական վերանայման:
2) Ե՛վ գործընկեր երկրներում, և՛ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետագա դրսևորման հետ կապված անորոշությունները և համավարակի կառավարման ուղղությամբ տարվող ջանքերը կարող են ընթացիկ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վերանայման պահանջ ձևավորել:
3) Պետական կառավարման համակարգում գործընթացների կառավարման հնարավոր ձախողումները և տրված ժամկետում Ծրագրի՝ ողջ ծավալով իրականացման համար պահանջվող կարողությունների հնարավոր ոչ բավարար մակարդակը կարող է լրացուցիչ ռիսկ հարուցել Ծրագրի սահուն ընթացքի համար:
56. Վերը նշված ռիսկերը կառավարելիության դաշտում պահելու նպատակով կիրականացվի Ծրագրի բարձր մակարդակի համակարգում և վերահսկողություն, այդ թվում՝ ընթացիկ մոնիթորինգի և հաշվետվողականության միջոցով:
XI. Ծրագրի կառավարումը
57. Ծրագրի ընդհանուր համակարգումն ու վերահսկողությունը իրականացնելու նպատակով փոխվարչապետի գրասենյակը, սույն որոշումն ընդունվելուց հետո 1-շաբաթյա ժամկետում, պատասխանատու գերատեսչությունների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ձևավորում է Ծրագրի իրականացման մանրամասն աշխատանքային ծրագիր, համաձայն Ձև 1-ի, սահմանելով աշխատանքների համար կոնկրետ պատասխանատուների առնվազն մարմնի գլխավոր քարտուղարի, համակարգող նախարարի տեղակալի կամ տվյալ ծրագիրը կամ միջոցառումն իրականացնող միավորի ղեկավարի մակարդակով:
58. Ծրագրի համակարգման շրջանակներում Փոխվարչապետի մոտ կարող է հրավիրվել աշխատանքային խորհրդակցություն Ծրագրի իրականացման առաջընթացի քննարկման վերաբերյալ՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված 5-ով սահմանված Առաջընթացի հաշվետվությունը:
59. Ընթացիկ զարգացումներով պայմանավորված՝ կարող են ի հայտ գալ չկանխատեսված անորոշություններ, որոնց ազդեցությամբ կարող է անխուսափելի անհրաժեշտություն ծագել միջոցառումների ընթացիկ վերանայման և/կամ ճշգրտման համար:
60. Միջոցառումների վերանայում կարող է իրականացվել մեկ անգամ: Այդ նպատակով միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունները մինչև 2021 թվականի մարտի 1-ը փոխվարչապետի գրասենյակ են ներկայացնում հիմնավորված առաջարկություն սույն Որոշման համապատասխան հավելվածներում առկա միջոցառումներում ճշգրտումներ կատարելու կամ նոր միջոցառումներ նախատեսելու վերաբերյալ:
Ձև 1. Աշխատանքային ծրագիր*
Միջոցառում |
Առաջադրանք |
Գործողություն |
Ավարտման ժամկետ |
Պատասխանատու |
Համակատարող |
Ուղղություն ................ /Նշել/ |
|||||
1. ... |
|||||
2. |
|||||
3. |
* Լրացման ուղեցույց
Առաջադրանք | Յուրաքանչյուր միջոցառման իրականացման համար անհրաժեշտ և կոնկրետ արդյունք՝ ելք ենթադրող քայլերը /օրինակ՝ մրցույթի արդյունքների ամփոփում կամ պայմանագրի կնքում/ | |
Գործողություն | Յուրաքանչյուր առաջադրանքի համար անհրաժեշտ հաջորդական գործընթացը՝ քայլը /օրինակ՝ տեխնիկական առաջադրանքի մշակում, տեխնիկական առաջադրանքի հաստատում, մրցույթի հայտարարում/ | |
Ավարտման ժամկետ | Նշվում է գործողության ծրագրված վերջնաժամկետը շաբաթվա ձևաչափով /օրինակ՝ փետրվարի 1-ին շաբաթ/ | |
Պատասխանատու | Յուրաքանչյուր առաջադրանքի համար պատասխանատու անձը՝ մարմնի գլխավոր քարտուղարի, համակարգող նախարարի տեղակալի, տվյալ ծրագիրը կամ միջոցառումն իրականացնող միավորի ղեկավարի մակարդակով | |
Համակատարող | Յուրաքանչյուր առաջադրանքի համար ներգրավված և համապատասխանատու անձինք՝ համակատարող մարմնի գլխավոր քարտուղարի, նախարարի տեղակալի, տվյալ ծրագրի կամ միջոցառման իրականացմանը մասնակից միավորի ղեկավարի մակարդակով |
____________________
1 Տվյալները հասանելի են հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։
2 Հաշվարկված է աշխատուժի թվաքանակի նկատմամբ
3 Հաշվարկված է աշխատանքային ռեսուրսների թվաքանակի նկատմամբ (ըստ մշտական բնակչության հիմնադրույթի)
4 Տվյալները հասանելի են հունվար սեպտեմբեր ժամանակահատվածի համար
5 Ընդհանուր ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները):
6 Զուտ հոսքերը հաշվետու ժամանակաշրջանում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
09.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 142-Լ որոշման |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ
(Գործողությունների պլանի ավարտման ժամկետը 2021 թվականի հունիսի 30-ն է) |
ՀՀ |
Ուղղություն/ Միջոցառում |
Նկարագրություն |
Ակնկալվող վերջնարդյունք |
Ֆինանսավորումը և աղբյուրը |
Պատասխանատու մարմիններ |
1. |
Գյուղատնտեսական նոր՝ բարձր ավելացված արժեք ձևավորող ընտրված մշակաբույս(եր)ի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ձևավորում |
Նախատեսվում է գյուղատնտեսական նոր ընտրված մշակաբույսերի (օր.՝ (Industrial Hemp) աճեցման և հետագայում վերամշակման նպատակով ապահովել գիտահետազոտական նպատակով դրանց փորձնական մշակության գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ իրավական հիմքերը, անհրաժեշտ հումքը և կարողությունները: Մշակաբույսերի փորձնական մշակության արդյունքների հիման վրա հնարավոր կլինի նախանշել գյուղատնտեսական և արդյունաբերական նպատակներով դրանց աճեցման և վերամշակման հետ կապված հետագա քայլերը և ծրագրերը |
Ապրանքային արժեշղթաների զարգացում, երկրում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նոր հնարավորությունների ձևավորում, շրջանառությունից դուրս եկած գյուղատնտեսական հողերի որակի բարելավում, մշակվող հողատարածքների ավելացում |
1 մլրդ ՀՀ դրամ ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Կադաստրի կոմիտե |
2. |
Երևան քաղաքի 33րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ներդրումային ծրագրի ակտիվացում |
Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող բազմաֆունկցիոնալ թաղամասի կառուցմամբ էապես կբարելավվի Երևանի կենտրոնական հատվածի ընդհանուր քաղաքային միջավայրը, ճարտարապետական տեսքը և բնակչության համար լրացուցիչ հանգստի գոտի կձևավորվի |
Երևանի քաղաքային միջավայրի բարելավում |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում |
Փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե Կադաստրի կոմիտե Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
3. |
Կոնդ թաղամասի զարգացման ներդրումային ծրագրի ակտիվացում |
Նախատեսվում է ակտիվացնել ջանքերը Երևանի Կոնդ թաղամասի զարգացման ներդրումային ծրագրի իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ Կոնդի թաղամասի զարգացման հայեցակարգի համար միջազգային բաց մրցույթ հայտարարելու գործընթացը և դրա արդյունքների ամփոփումը |
Թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի պահպանություն և «վերակենդանացում», լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացում, աշխատատեղերի ստեղծում |
Մոտ 60 մլն ՀՀ դրամ ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե Կադաստրի կոմիտե Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
4. |
«Հին Երևան» կառուցապատման ծրագրի իրագործում |
Նախատեսվում է ակտիվացնել ջանքերը «Հին Երևան» կառուցապատման ծրագրի իրականացման, մասնավորապես՝ ծրագրի տարածքում գտնվող գույքի իրացման գործընթացի ավարտման ուղղությամբ |
«Հին Երևան» ծրագրի արդյունավետ ընթացքի ապահովում |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում |
Փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե Կադաստրի կոմիտե Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
5. |
«Մասրիկ -1 ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի իրականացում |
Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցում տարեկան մինչև 120 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությամբ |
Շինարարական աշխատանքների մեկնարկ |
60.0 մլն ԱՄՆ դոլար Մասնավոր ներդրումներ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (համաձայնությամբ) |
6. |
ԱՅԳ-1 ծրագրի իրականացում |
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ «Այգ-1» կայանի կառուցման նպատակով 200մՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման համար ծրագրի իրականացում |
Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացում, վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավում |
150 մլն ԱՄՆ դոլար Մասնավոր ներդրում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (համաձայնությամբ) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (համաձայնությամբ) |
7. |
«Մասրիկ-2» արևային ֆոտովոլտային կայանների կառուցման մեկնարկ |
Նախատեսվում է Կլիմայի ներդրումների հիմնադրամի (CIF) վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի (SREP) շրջանակներում թվով 5 արևային ֆոտովոլտային կայանների կառուցում Արագածոտնի և Թալինի մարզերում և արդյունքում՝ գումարային մոտ 120 ՄՎտ էներգետիկ հզորության ստեղծում |
Նախաորակավորման մրցույթի հայտարարում |
100 մլն ԱՄՆ դոլար Մասնավոր ներդրում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (համաձայնությամբ) |
8. |
Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող 17 հարկանի շենքի ներդրումային ծրագրի մեկնարկ |
Նախատեսվում է իրականացնել մրցութային գործընթաց, որի արդյունքում ակնկալվում է գույքի տեղում նոր գույքային համալիրի կառուցում, ինչը կդառնա Երևանի այցեքարտերից մեկը |
Գույքը մասնավոր սուբյեկտի տնօրինման արդյունքում ներդրումների ներգրավում և նոր աշխատատեղերի ստեղծում |
Լրացուցիչ Ֆինանսավորում չի պահանջվում Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
9. |
Պետական ընտրված գույքերի օտարման գործընթացների իրականացում |
Նախատեսվում է ապահովել պետական մի շարք գույքերի օտարման /մասնավորեցման/ համար անհրաժեշտ գործընթացները |
Պետական գույքը մասնավոր սուբյեկտի տնօրինման արդյունքում ներդրումների ներգրավում, քաղաքային միջավայրի բարելավում և նոր աշխատատեղերի ստեղծում |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
10. |
Գործող ընդերքօգ-տագործողների արդյունավետ աշխատանքն ապահովող և խոչընդոտող հանգամանքների ուսումնասիրություն |
Բարեխիղճ ընդերքօգտագործողների խնդիրների ընթացիկ ուսումնասիրությունը թույլ կտա հընթացս լուծումներ տալ դրանց կամ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ։ |
Ընդերքօգտագործողների բարձրաձայնված խնդիրներ քննարկված են և տրված են գործնական լուծումների կամ իրավական բարեփոխումների առաջարկություններ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ |
11. |
Երևանի Նորագյուղ թաղամասի զարգացման հայեցակարգի և բիզնես ծրագրի ձևավորման ուղեցույցի մշակում |
Նախատեսվում է մշակել Երևանի կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ պատմական թաղամասի զարգացման ներդրումային ծրագրի հայեցակարգը և բիզնես նախագիծը: Թաղամասի զարգացման հայեցակարգի հիմքում դրվելու է վերջինս որպես արդիականացված բնակելի և գործարար կենտրոնի վերածելը և դրա կապակցումը թաղամասի և վարչական շրջանի միջով անցնող ենթակառուցվածքների զարգացման հետ: |
Երևանի Նորագյուղ թաղամասի արդիականացման միջոցով քաղաքային միջավայրի բարելավում |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում ԱԶԲ տեխնիկական աջակցություն |
Փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե Կադաստրի կոմիտե Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
12. |
Ընտրված քաղաքներում մշակութային և գիտատեխնո-լոգիական համայնքային կենտրոնների ստեղծման հայեցակարգի և տեխնիկական առաջադրանքի մշակում |
Նախատեսվում է մշակել Հայաստանի խոշոր քաղաքային համայնքներում ինտեգրված գիտատեխնոլոգիական և սոցիալ-մշակութային կենտրոններ հիմնելու հայեցակարգը և բիզնես մոդելը: Կենտրոնները մի կողմից կծառայեն որպես հանրակրթական հաստատությունների ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ գործնական-լաբորատոր և փորձարարական միջավայր՝ STEM և հումանիտար ոլորտներում առաջադեմ լաբորատոր պայմանների և աշխատարանների ստեղծմամբ, այդ կերպ խթանելով նաև միջդպրոցական կոլաբորացիաները և համատեղ ուսումնափորձարարական նախագծերի իրականացումը: Կենտրոնները կներառեն սոցիալ-մշակութային և ժամանցային բնույթի ենթակառուցվածք՝ օժտված ժամանակակից լուծումներով և առաջադեմ տեխնիկական հագեցվածությամբ: Նախնական պլանավորմամբ՝ այն կարող է իրականացվել ՊՄԳ ձևաչափով: |
Հայաստանի խոշոր քաղաքային և հարակից համայնքներում առաջադեմ կրթական-փորձարարական, սոցիալ-մշակութային ու ժամանցային միջավայրի ձևավորման միջոցով քաղաքային միջավայրի վերափոխում և համայնքային կյանքի որակի բարելավում |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
09.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 142-Լ որոշման |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ
ՀՀ |
Ուղղություն/ Միջոցառում |
Նկարագրություն |
Ակնկալվող վերջնարդյունք |
Ֆինանսավորումը և աղբյուրը |
Իրականացնող մարմիններ |
13. |
Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի մշակում և գործարկում |
Նախատեսվում է պետական գնումների գործող կարգավորումների շրջանակներում ձևավորել միջանկյալ կիրառության հակաճգնաժամային մեխանիզմ՝ ներդնելով ժամանակավոր խթաններ հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների օգտագործումը խթանելու նպատակով՝ սահմանելով, որ եթե հաղթող մասնակիցը՝ անկախ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից, պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան X%-ի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսներ, ապա վերջինիս սուբսիդավորման եղանակով կարող է փոխհատուցվել պայմանագրի արժեքի X %-ը: |
Պայմանագրերի կատարման ընթացքում հայաստանյան ծագում ունեցող արտադրական և/կամ աշխատանքային ռեսուրսների օգտագործման ապահովման միջոցով տեղական կարողությունների հզորացում և դիմակայունության բարձրացում |
Ենթակա է ճշգրտման՝ կախված մշակվելիք գործիքի առանձնահատ-կություններից ՀՀ պետական բյուջե |
ՀՀ Ֆինանսների նախարարություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
14. |
Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող թվով 13 պետական աջակցության ծրագրերի շարունակության ապահովում և թվով 9 վարկային/լիզինգային ծրագրերում լրացուցիչ արտոնությունների տրամադրում |
Գյուղատնտեսության ոլորտում վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող թվով 9 պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկի/լիզինգի փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափը կսահմանվի 14 % և տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որի արդյունքում վարկը/լիզինգը տնտեսավարողներին կտրամադրվի 0 % տոկոսադրույքով |
Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակա-կանության, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերին մասնակից տնտեսավարողների համար միանման արտոնյալ և բարենպաստ պայմանների և զբաղվածության ապահովում, տնտեսավարողների եկամուտների կայունացում |
9.0 մլրդ ՀՀ դրամ ՀՀ պետական բյուջե |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
15. |
ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացում |
Նախատեսվում է ակտիվացնել պետական համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ համայնքների կողմից ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը |
Համայնքներում կապիտալ ներդրումների ակտիվացում, տնտեսական և սոցիալական նշանակության ենթակառուցվածքների բարելավում և արդիականացում, համայնքային բնակչության կյանքի որակի բարելավում |
30 մլրդ ՀՀ դրամ ՀՀ պետական բյուջե ՀՀ համայնքային բյուջեներ Մասնավոր ներդրողներ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
16. |
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման վերանայում և գործարկում |
Նախատեսվում է վերանայել 1-ին միջոցառման շրջանակներում կիրառված գործիքի որոշակի պայմաններ, ներառյալ՝ աջակցության նպատակները, այն համապատասխանեցնելով ներկա փուլում մասնավոր հատվածի կայունության հետ կապված խնդիրներին |
Մասնավոր հատվածի՝ տնտեսական անորոշություններին արձագանքելու, փոփոխվող իրականությանը հարմարվելու և տնտեսական գործունեության կայունությունն ապահովելու հնարավորությունների ձևավորում |
5.3 մլրդ ՀՀ դրամ ՀՀ պետական բյուջե |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
17. |
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ «Գաղափարից մինչև բիզնես» 17-րդ միջոցառման իրականացում |
Ծրագրի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը |
Հաղթող կազմակեր-պությունների գաղափարների իրականացում, աշխատատեղերի պահպանում և նորարարական գաղափարների առևտրայնացում |
Մոտ 1.0 մլրդ դրամ ՀՀ պետական բյուջե |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
18. |
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ «Սկսնակ կամ նորարար գործարարության զարգացման» 19-րդ միջոցառման իրականացում |
Ծրագրի նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը։ |
Սկսնակ գործարարների ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնում և ֆինանսական միջոցների հասանելիության ապահովում |
750 մլն ՀՀ դրամ ՀՀ պետական բյուջե |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ |
19. |
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի ներկայացում |
23-րդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող ոլորտներում ռեզիդենտ տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականության ապահովմանը: Փոփոխությամբ միջոցառման գործողության ժամկետն առաջարկվելու Է երկարաձգել: |
Զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողների մրցունակության և աշխատատեղերի պահպանում |
Շուրջ 3.3 մլրդ դրամ ՀՀ պետական բյուջե |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
20. |
Տեղական արտադրության և արժեշղթաների զարգացման աջակցության ծրագրի հաստատում և իրագործում |
Նախատեսվում է մշակել և գործարկել գործող և սկսնակ ընկերություններին աջակցության ծրագիր թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքով պայմանավորված՝ տեղական արտադրությունների զարգացման համար: |
Երկրում հորիզոնական և ուղղահայաց արժեշղթաների զարգացման համար գործարար հնարավորությունների և կարողությունների, ինչպես նաև տարածքային տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնում |
2 մլրդ ՀՀ դրամ ՀՀ պետական բյուջե Մասնավոր ներդրումներ |
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
21. |
Արտահանողի զարգացման դրամաշնորհների (ԱԶԴ) ծրագրի իրագործում |
Ծրագրի միջոցով կստեղծվեն ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունների զարգացման միջոցով համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոններ: Առաջնահերթությունը տրվում է գյուղատնտեսության, սննդի վերամշակման և տեքստիլի ոլորտներում ծրագրերին: |
ՓՄՁ-ների աճի և արտահանման կարողությունների հզորացում |
1.8 մլն ԱՄՆ դոլար ՀՀ պետական բյուջե (ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագիր) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ |
22. |
Բարձր տեխնոլոգիական ոլորտում «Փորձնակների գործնական պրակտիկա» ծրագրի իրականացում |
Ծրագրով նախատեսվում է մասնակիցների՝ փորձնակների գործնական մասնագիտական կարողությունների մեծացման արդյունքում ընդլայնել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններում աշխատանքի տեղավորվելու հնարավորությունները: |
Բարձր տեխնոլոգիական ոլորտում արժանապատիվ վարձատրությամբ զբաղվածության հնարավորությունների մեծացում |
117 մլն ՀՀ դրամ ՀՀ պետական բյուջե |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
23. |
«Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդ գործիքի շրջանակներում պլանավորված խողովակային ներդրումային ծրագրերի իրագործում |
Նախատեսվում է «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդ գործիքի միջոցով մեկնարկել տնտեսության տարբեր ոլորտներում ապագայամետ ներդրումային ծրագրեր: |
Ներդրումային ծրագրերի նախնական հավանություն և մեկնարկ |
3.0 մլն ԱՄՆ դոլար «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդ |
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (համաձայնությամբ) |
24. |
Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում |
Ստեղծել օրենսդրական մեխանիզմներ՝ չօգտագործվող հողերի առավել արդյունավետ օգտագործումը և/կամ խոշորացումը ապահովելու նպատակով |
Հողերի միավորման և օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցով գյուղատնտեսության արտադրողա-կանության աճ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Կադաստրի կոմիտե |
25. |
Գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածությունը խթանող սուբինվեստիցիոն գործիքի մշակում և փորձնական գործարկում |
Գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական ոլորտների զարգացումը և զբաղվածության հնարավորություններն ընդլայնելու նպատակով նախատեսվում է մշակել, այսպես կոչված, «ենթաներդրումային» կամ «սուբինվեստիցիոն» գործիք |
Գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական բնույթի գործունեության հնարավորությունների ընդլայնում, տարածքային զարգացման անհամամաս-նությունների մեղմում, միջհամայնքային տնտեսական շարժունության և համագործակցության ակտիվացում |
300 մլն ՀՀ դրամ ՀՀ պետական բյուջե ՀՀ համայնքների բյուջեներ Մասնավոր ներդրումներ |
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
26. |
Ազգային վենչուրային հիմնադրամի գործարկում |
Ծրագրի հիմնական նպատակն է՝ ստեղծել առնվազն 18 մլն դոլար կապիտալով ազգային վենչուրային հիմնադրամ և ներդրումներ ապահովել հայկական տեխնոլոգիական ստարտափներում՝ նպաստելով դրանց աճին և նորարարական էկոհամակարգի զարգացմանը |
Հայկական տեխնոլոգիական ստարտափներում ներդրումների ակտիվացում և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացում |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
09.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 142-Լ որոշման |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ
Նպատակ/Ուղղություն/ Միջոցառում |
Նպատակային կամ արդյունքային ցուցանիշը |
Թիրախը |
Հաշվետու ժամկետը |
Գնահատման աղբյուրը | |
Նպատակ 1․ Տնտեսական ակտիվության և գործարարության խթանում |
2021 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) այնպիսի մակարդակ, որը հնարավորություն կտա գերազանցել 2021 թվականի համար պետական բյուջեով պլանավորված ՀՆԱ աճի ցուցանիշը |
Առնվազն 1 տոկոսային կետով ՀՆԱ աճի պլանավորված ցուցանիշի գերազանցումն ապահովող ՏԱՑ |
Հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Պաշտոնական վիճակագրության հրապարակումներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատում | |
Նպատակ 2. Հանրային կապիտալ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության աճ |
2021 թ. պետական բյուջեի շրջանակներում պլանավորված կապիտալ ներդրումային ծրագրերի ֆինանսական կատարողական (փաստացի/պլանավորված ծախս, %) |
Առնվազն 90 % (ըստ ճշգրտված բյուջեի) |
Հուլիս 2-րդ տասնօրյակ |
Պետական բյուջեի կատարման ընթացիկ հաշվետվություններ Հանրային ներդրումային ծրագրերի առաջընթացի միջանկյալ զեկույց Պետական իրավասու մարմինների ընթացիկ հաշվետվություններ | |
2021 թ. պետական բյուջեի շրջանակներում պլանավորված կապիտալ ներդրումային ծրագրերի գործառնական կատարողական, (փաստացի/ պլանավորված միջոցառում, %) |
Առնվազն 90 % (հաշվի առնելով ծրագրերի պլանավորման ընթացիկ ճշգրտումները) | ||||
1. |
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ | ||||
1. |
Գյուղատնտեսական նոր՝ բարձր ավելացված արժեք ձևավորող ընտրված մշակաբույս(եր)ի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ձևավորում |
Համապատասխան իրավակարգավորումներն ապահովված են |
Անհրաժեշտ իրավական ակտերը հրապարակված են |
Ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Կառավարության պաշտոնական կայքէջ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական հաղորդագրություններ Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Գիտափորձնական աշխատանքները մեկնարկել են |
Այո |
Հունիսի 2-րդ տասնօրյակ | |||
2. |
Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ներդրումային ծրագրի ակտիվացում |
Բնապահպանական և համալիր փորձաքննությունն ավարտված է |
Այո |
Ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի առաջընթացի և ամփոփիչ հաշվետվություններ |
Ճարտարապետա-քաղաքաշինական նախագծերը հաստատված են |
Առնվազն 6 լոտի մասով |
Մարտի 2-րդ տասնօրյակ | |||
Շինարարական աշխատանքները մեկնարկել են |
Առնվազն 3 լոտի մասով |
Մայիսի 1-ին տասնօրյակ | |||
3. |
Կոնդ թաղամասի զարգացման ներդրումային ծրագրի ակտիվացում |
Հայեցակարգի միջազգային բաց մրցույթը հայտարարված է |
Այո |
Փետրվարի 3րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Հայտերի գնահատման գործընթացը մեկնարկել է |
Այո |
Ապրիլի 3-րդ տասնօրյակ | |||
4. |
«Հին Երևան» կառուցապատման ծրագրի իրագործում |
Պատմամշակութային հուշարձանների պահպանման, վերակառուցման և ուժեղացման տեխնիկական առաջադրանքը հաստատված և տրամադրված կառուցապատողին |
Այո |
Ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
5. |
«Մասրիկ -1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիր |
Նոր ստեղծվող ժամանակավոր աշխատատեղեր |
150 նոր աշխատատեղ |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Նոր ստեղծվող հիմնական աշխատատեղեր |
25-30 նոր աշխատատեղ | ||||
6. |
ԱՅԳ-1 ծրագրի իրականացում |
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ «Այգ-1» կայանի կառուցման մրցույթի ավարտական գործընթաց |
Մրցույթի հաղթողի ճանաչում և հաղթողի հետ անհրաժեշտ աշխատանքների նախապատրաստում |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
7. |
«Մասրիկ-2» արևային ֆոտովոլտային կայանների կառուցման մեկնարկ |
Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումներն առկա են |
Այո |
Ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն Պաշտոնական հաղորդագրություններ |
Նախաորակավորման մրցույթային փաթեթները հաստատված են |
Այո |
Հունիսի 3-րդ տասնօրյակ | |||
8. |
Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող 17 հարկանի շենքի ներդրումային ծրագրի մեկնարկ |
Գույքի օտարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում |
Որոշումը հրապարակված է |
Մարտի 1-ին տասնօրյակ |
Կառավարության կայքէջ |
Հրապարակային սակարկություններով գույքի օտարման ապահովում |
Օտարման գործընթացն ավարտված է |
Մայիսի 3-րդ տասնօրյակ |
Պաշտոնական հաղորդագրություններ Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն | ||
9. |
Պետական ընտրված գույքերի օտարման գործընթացների իրականացում |
Առնվազն 3 գույքի օտարման մասով ՀՀ կառավարության որոշումներ |
Որոշումները հրապարակված են |
Ապրիլի 1-ին տասնօրյակ |
Կառավարության կայքէջ Պաշտոնական հաղորդագրություններ Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Գույքի օտարման ապահովում |
Օտարման գործընթացն ավարտված է |
Հունիսի 1-ին տասնօրյակ | |||
10. |
Գործող ընդերքօգտագործողների արդյունավետ աշխատանքն ապահովող և խոչընդոտող հանգամանքների ուսումնասիրություն |
Ընդերքօգտագործողների խնդիրները գույքագրված են և մշակված են դրանց գործնական լուծումների կամ օրենսդրական դաշտի բարելավման առաջարկություններ |
Առաջարկությունների փաթեթը ներկայացված է |
Հունիսի 2-րդ տասնօրյակ |
Պաշտոնական հաղորդագրություններ Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
11. |
Երևանի Նորագյուղ թաղամասի զարգացման հայեցակարգի և բիզնես ծրագրի ձևավորման ուղեցույցի մշակում |
Հայեցակարգը և գործողությունների պլանը մշակված են |
Այո |
Մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
12. |
Ընտրված քաղաքներում մշակութային և գիտատեխնոլոգիական համայնքային կենտրոնների ստեղծման հայեցակարգի և տեխնիկական առաջադրանքի մշակում |
Հայեցակարգը մշակված է և պատրաստ է գործարար երկխոսության մեկնարկին |
Այո |
Հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն Պաշտոնական հաղորդագրություններ |
2. |
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ | ||||
13. |
Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի մշակում և գործարկում |
Համապատասխան իրավակարգավորումներն ընդունված են |
ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ է |
Ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Կառավարության պաշտոնական կայքէջ Պաշտոնական հաղորդագրություններ |
14. |
Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող թվով 13 պետական աջակցության ծրագրերի շարունակության ապահովում և թվով 9 վարկային/լիզինգային ծրագրերում լրացուցիչ արտոնությունների տրամադրում |
Շահառուների թիվ |
Առնվազն 8000 |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Ակնկալվող ներդրումների ծավալ |
50.0 մլրդ ՀՀ դրամ | ||||
15. |
ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացում |
Հաստատված ծրագրերի թիվ |
Շուրջ 100 |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Ավարտված ծրագրերի թիվ |
10 | ||||
Մեկնարկած ծրագրերի թիվ |
30 | ||||
16. |
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման վերանայում և գործարկում |
Ծրագրի շահառուների թիվ |
500 |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
17. |
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ «Գաղափարից մինչև բիզնես» 17-րդ միջոցառման իրականացում |
Հայկական բարձր տեխնոլոգիաների արտադրության ծավալների աճ, % |
7 – 9 % |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Ներքին և արտաքին շուկաներում բարձր տեխնոլոգիական արտադրության առևտրայնացման մակարդակ, % |
2 – 3 % | ||||
18. |
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ «Սկսնակ կամ նորարար գործարարության զարգացման» 19րդ միջոցառման իրականացում |
Արտոնյալ պայմաններով վարկային երաշխիք ստացած ՓՄՁ սուբյեկտների թիվ |
Սկսնակ 100 ՓՄՁ սուբյեկտ |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
19. |
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի ներկայացում |
Շահառու ընկերությունների թիվ |
Մոտ 1200 |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Շահառու ընկերությունների մոտ պահպանված աշխատատեղերի ընդհանուր թիվ |
Շուրջ 20.000 | ||||
20. |
Տեղական արտադրության և արժեշղթաների զարգացման աջակցության ծրագրի հաստատում և իրագործում |
Հաստատված և մեկնարկած ներդրումային ծրագրերի թիվ |
Առնվազն 25 հաստատված և 10 մեկնարկած |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Հաստատված և մեկնարկած ծրագրերի ընդհանուր ներդրումային ծավալ, մլն ԱՄՆ դոլար |
Մոտ 50 մլն ԱՄՆ դոլար՝ հաստատված և մոտ 20 մլն ԱՄՆ դոլար՝ մեկնարկած | ||||
21. |
Արտահանողի զարգացման դրամաշնորհների (ԱԶԴ) ծրագրի իրագործում |
Դրամաշնորհառու ծրագրերի թիվ |
Առնվազն 8 |
Ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Տեղաբաշխված դրամաշնորհի ծավալ |
1.8 մլն ԱՄՆ դոլար | ||||
22. |
Բարձր տեխնոլոգիական ոլորտում «Փորձնակների գործնական պրակտիկա» ծրագրի իրականացում |
Փորձնակների ընդհանուր թիվ |
200 |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն Պաշտոնական հաղորդագրություններ |
Աշխատանքի տեղավորված փորձնակների տեսակարար կշիռ, % |
50 % | ||||
Ծրագրի արդյունքում ստեղծված նոր աշխատատեղերի թիվ |
100 | ||||
Վարձատրության միջին չափը, դրամ |
150.000 դրամ | ||||
23. |
«Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդ գործիքի շրջանակներում պլանավորված խողովակային ներդրումային ծրագրերի իրագործում |
Ստորագրված ընդհանուր պայմանների (term sheet) թիվ |
Առնվազն 6 |
Հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Իրականացված ներդրումների ծավալ, ԱՄՆ դոլար |
Առնվազն 3 մլն ԱՄՆ դոլար | ||||
24. |
Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում |
Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունում և դրանից բխող կառավարության որոշման նախագծի ներկայացում |
Այո |
Հունիսի 2-րդ տասնօրյակ |
Կառավարության պաշտոնական կայքէջ Պաշտոնական հաղորդագրություններ |
25. |
Գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածությունը խթանող սուբինվեստիցիոն գործիքի մշակում և փորձնական գործարկում |
Գործարկված նոր ներդրումային նախաձեռնությունների թիվ (տարեկանացված) |
Մոտ 1000 |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Կառավարության և Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջ Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
Նոր ներդրումային նախաձեռնությունների ծավալ, դրամ |
Մոտ 2 մլրդ դրամ | ||||
Գործարկված ներդրումային նախաձեռնությունների արդյունքում ստեղծված նոր աշխատատեղերի քանակ (տարեկանացված) |
Մոտ 10000 | ||||
26. |
Ազգային վենչուրային հիմնադրամի գործարկում |
Մրցույթի միջոցով կառավարիչն ընտրված է |
Բոլոր իրավական ընթացակարգերն ավարտված են |
Մայիսի 2-րդ տասնօրյակ |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական հաղորդագրություններ |
Ներդրումների ակնկալվող ծավալ, ԱՄՆ դոլար |
18 մլն ԱՄՆ դոլար ներդրում (2021-2025 թթ. ընթացքում) |
Ընթացիկ | |||
3. |
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ | ||||
27. |
ՀՀ սոցիալ-տնտեսական զեկույցի մշակում |
Զեկույցը մշակված և հրապարակված է, որը համապատասխանում է նախապես համաձայնեցված տեխնիկական առաջադրանքին |
1. Զեկույց /հայերեն և անգլերեն/ 2. Ուղեկցող համառոտագիր 3. Շնորհանդես |
Ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջ |
28. |
Տնտեսական աջակցության գործիքների արդյունավետության անկախ գնահատման զեկույցի մշակում |
Առնվազն 3 տնտեսական աջակցության գործիքների արդյունավետության գնահատման զեկույցը մշակված և հրապարակված է՝ ըստ նախապես համաձայնեցված տեխնիկական առաջադրանքի |
1. Զեկույց /հայերեն և անգլերեն/ 2. Ուղեկցող համառոտագիր 3. Շնորհանդես |
Ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջ |
29. |
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների արդյունավետության անկախ գնահատման հաշվետվության մշակում |
Թվով 12 տնտեսական գործիքների արդյունավետության գնահատման հաշվետվությունը մշակված և հրապարակված է՝ ըստ նախապես համաձայնեցված տեխնիկական առաջադրանքի |
1. Հաշվետվություն /հայերեն և անգլերեն/՝ հրապարակված 2. Ուղեկցող համառոտագիր 3. Շնորհանդես |
Ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջ |
30. |
Համայնքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի ամփոփ հաշվետվության մշակում |
Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ամփոփ հաշվետվությունը մշակված և հրապարակված է՝ ըստ նախապես համաձայնեցված տեխնիկական առաջադրանքի |
1. Հաշվետվություն /հայերեն և անգլերեն/՝ հրապարակված 2. Ուղեկցող համառոտագիր 3. Տեղեկատվական շտեմարան 4. Շնորհանդես |
Մարտի 3-րդ տասնօրյակ |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքէջ |
31. |
Տնտեսական ոլորտային աջակցության ծրագրերի գնահատման համապարփակ զեկույցի մշակում |
Թվով 3 ոլորտներում պետական աջակցության ծրագրերի արդյունավետության գնահատման համապարփակ զեկույցը մշակված և հրապարակված է՝ ըստ նախապես համաձայնեցված տեխնիկական առաջադրանքի |
1. Զեկույց /հայերեն և անգլերեն/՝ հրապարակված 2. Ուղեկցող համառոտագիր 3. Շնորհանդես |
Ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջ |
4. |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ | ||||
32. |
Հանրային կապիտալ ներդրումային ծրագրերի ժամանակավոր (ad-hoc) մշտադիտարկում |
Կապիտալ ներդրումային ծրագրերի ընթացիկ մոնիտորինգի (ad-hoc) մեխանիզմը ներդրված է, ներառյալ՝ ֆինանսական և գործառնական մասը |
Այո |
Փետրվարի 2րդ շաբաթ |
Ծրագրի մոնիթորինգային հաշվետվություն |
Մոնիտորինգի ենթարկված կապիտալ ներդրումային ծրագրերի ծածկույթը, % |
100 % |
Հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն | ||
Ծրագրային պորտֆելների եռամսյակային վերանայումների ծածկույթը, % |
1-ին և 2-րդ եռամսյակ՝ 100 % յուրաքանչյուրը |
Ապրիլի և հուլիսի 1-ին տասնօրյակներ |
Պաշտոնական հաղորդագրություններ | ||
Հանրային ներդրումային ծրագրերի առաջընթացի միջանկյալ զեկույցը մշակված և քննարկված է |
Այո |
Հուլիսի 2-րդ տասնօրյակ |
Պաշտոնական հաղորդագրություններ Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն | ||
32. |
Տնտեսական քաղաքականության երկխոսության հարթակի գործարկում |
Տնտեսական քաղաքականության շուրջ երկխոսության հարթակը կազմավորված և կանոնակարգը հաստատված է |
Համապատասխան իրավական ակտ |
Փետրվարի 3րդ տասնօրյակ |
Պաշտոնական հաղորդագրություններ |
Տնտեսական բարեփոխումների առաջարկությունների փաթեթը ձևավորված է և քննարկված ՀՀ վարչապետի մոտ |
Այո |
Հունիսի 2-րդ տասնօրյակ |
Պաշտոնական հաղորդագրություններ | ||
33. |
Մասնավոր հատվածի հետ կոնսուլտացիաներ |
Կոնսուլտացիաների օրակարգը ձևավորված է |
Ըստ ոլորտային բաշխման |
Փետրվարի 2րդ տասնօրյակ |
Պաշտոնական հաղորդագրություններ |
Ոլորտային հանդիպումներ թիվ |
Ամսական 2 |
Ամսական | |||
Կոնսուլտացիաներում ներգրավված՝ նախանշված ոլորտային ծածկույթ |
100 % |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն | ||
Ոլորտների խնդիրները գույքագրված են և նախանշված են դրանց ուղղությամբ աշխատանքները |
Ամփոփ տեղեկանք | ||||
34. |
Տնտեսական զարգացման քաղաքականության միջնաժամկետ ծրագրի մշակում |
Ծրագիրը մշակված և հրապարակված է պաշտոնական աղբյուրներում՝ համաձայն նախապես համաձայնեցված տեխնիկական առաջադրանքի |
1. Ծրագիր /հայերեն և անգլերեն/՝ հրապարակված 2. Շնորհանդես /հայերեն և անգլերեն/՝ հրապարակված |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ կառավարության և Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջ |
35. |
Նոր ենթակառուցվածքային կարիքների ծրագրային փաթեթի ձևավորում |
Կարիքները գնահատված են և ծրագրային փաթեթը ներկայացված է քննարկման |
Այո |
Ապրիլի 1-ին տասնօրյակ |
Պաշտոնական հաղորդագրություն |
36. |
Օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում |
Հետներդրումային սպասարկման ծրագրում ընդգրկված՝ ՀՀ-ում գործող օտարերկրյա ներդրողների թիվ |
Առնվազն 100 |
Հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն |
37. |
Տնտեսական դիվանագիտության ակտիվացում |
Նախանշված ոլորտներում երկրի տնտեսական հետաքրքրությունները քարտեզագրված են |
Քաղաքականության փաստաթուղթ |
Ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ծրագրի ամփոփիչ հաշվետվություն Կառավարության պաշտոնական հրապարակումներ և |
Տնտեսական համագործակցության փաթեթների թիվ |
Առնվազն 5 թիրախային երկրի հետ |
Հունիսի 3-րդ տասնօրյակ | |||
Ներդրումային նախաձեռնությունների շուրջ համաձայնությունների թիվ |
Առնվազն 3 նախաձեռնությունների մեկնարկ կամ պայմանավորվածությունների ամրագրում |
մամուլի հաղորդագրություններ | |||
38. |
Զարգացման գործընկերների հետ տնտեսական քաղաքականության շուրջ երկխոսություն |
Տնտեսական քաղաքականության շուրջ երկխոսության հարթակը ձևավորված է |
Վարչապետի համապատասխան որոշում |
Փետրվարի 2րդ տասնօրյակ |
Կառավարության պաշտոնական կայքէջ |
Բարձր մակարդակի հանդիպումներ |
Առնվազն 2 |
Եռամսյակային |
Պաշտոնական հրապարակումներ և հաղորդագրություններ | ||
Տնտեսական արձագանքման և կառուցվածքային բարեփոխումների գործընկերության փաթեթը ձևավորված է |
Այո /հայերեն և անգլերեն/ |
Մայիսի 2-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
09.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 142-Լ որոշման |
ԿԱՐԳ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ՀՀ կառավարության տնտեսական արձագանքման ծրագրի իրականացման նկատմամբ ընթացիկ մոնիթորինգի և հաշվետվողականության հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագրի մոնիթորինգն ու հաշվետվողականությունն ապահովվում է առաջընթացի հաշվետվության և արդյունքների ամփոփիչ հաշվետվության միջոցով:
3. Առաջընթացի հաշվետվության նպատակը Ծրագրի միջոցառումների կատարման նկատմամբ ընթացիկ վերահսկողությունն է և խնդիրների արդյունավետ գործառնական կառավարումը: Առաջընթացի հաշվետվությունն ունի ամսական պարբերականություն և վարվում է՝ հիմք ընդունելով Աշխատանքային ծրագիրը:
4. Բոլոր միջոցառումների պատասխանատուները՝ անկախ դրանց համար աշխատանքային ծրագրով սահմանված ժամկետից, մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը գործողությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն են ներկայացնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Ըստ նպատակահարմարության առաջընթացի հաշվետվության համար կարող է ձևավորվել թվային հարթակ:
Ձև 2. Առաջընթացի հաշվետվություն Ուղղություն ___________________
|
5. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը 2-օրյա ժամկետում 4-րդ կետով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվության հիման վրա կազմում է Առաջընթացի հաշվետվություն: Փոխվարչապետը զեկուցում է վարչապետին Ծրագրի կատարման մասին:
6. Ամփոփիչ հաշվետվության նպատակը Ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հանրային հաշվետվողականությունն է՝ հիմք ընդունելով Ծրագրով արդյունքային շրջանակով սահմանված արդյունքները և թիրախները: Ամփոփիչ հաշվետվությունը կազմվում է 1 անգամ՝ Ծրագրի ավարտից հետո: Ամփոփիչ հաշվետվության մեջ ներառվում է նաև տեղեկանք Ծրագրի արդյունքային շրջանակի ամփոփ կատարողականի վերաբերյալ՝ ըստ Ձև 3-ի:
Ձև 3. Տեղեկանք Ծրագրի ամփոփիչ կատարողականի վերաբերյալ
|
7. Փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակը պատասխանատու է ամփոփիչ հաշվետվության նախագծի մշակման համար՝ համակարգելով միջոցառումների կատարման համար պատասխանատուների հետ աշխատանքը: Ամփոփիչ հաշվետվության նախագիծը քննարկվում է ՀՀ վարչապետի մոտ և մինչև 2021 թվականի հուլիս ամսվա ավարտը հրապարակվում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
09.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2021 թվական: