10.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2020 թվականի N 2013-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները հաստատելու մասին» N 1274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1 ) որոշման 2.1-ին կետը «3-ի» բառից հետ լրացնել «և 4-ի» բառերով, իսկ որոշման N 3 հավելվածի վերնագիրը «3» թվից հետո լրացնել «և 4» բառերով.
2) որոշման 1-ին և 3-րդ հավելվածների «Հապավումներ» բաժնում «ՏԿՆ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերը փոխարինել «ՏԿԵՆ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով, իսկ որոշման NN 1 և 3 հավելվածների ամբողջ տեքստում «ՏԿՆ» հապավումը փոխարինել «ՏԿԵՆ» հապավումով.
3) որոշման N 3 հավելվածի «ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ կետերով՝
«3.1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր), որի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել II-րդ տեխնիկական կարգի շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք, այսուհետ՝ Տրանշ 4):
3.2. Համաձայնագրով սահմանված է, որ համաձայնագրի ներքո ենթակա է կիրառման Ասիական զարգացման բանկի 2009 թվականի անվտանգության քաղաքականությունը, որով սահմանվում է ծրագրի շրջանակներում ազդակիր հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը, այդ թվում՝ հողերի օտարման և տարաբնակեցման սկզբունքները, փոխհատուցման ենթակա ազդեցությունները, փոխհատուցում ստանալու անձանց շրջանակը, օտարվող գույքի փոխհատուցման արժեքի գնահատման պահանջները, բողոքների լուծման մեխանիզմները, մոնիտորինգի իրականացման պահանջները և այլն:
3.3. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ Տրանշ 4-ի շրջանակներում կկիրառվի Տրանշ 3-ի համար ԱԶԲ-ի կողմից հաստատված ՀՕՏՇ-ն:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2020 թվական: