ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2020 թվականի N 539-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝
1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական հանձնաժողովին՝
1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.
2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2020 թ. մայիսի 6 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 6-ի N 539-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության պետական միջոցառոՒմների ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ կազմակերպման հանձնաժողովԻ
|
Է. Աղաջանյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) |
|
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար |
| Զ. Մնացականյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
|
Հ. Մարության |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
|
Զ. Սինանյան |
- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար |
|
Ա. Խզմալյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տեղակալ |
|
Տ. Վիրաբյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Մ. Գևորգյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
|
Հ. Մովսիսյան |
- «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
|
Է. Տարասյան |
- ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) |
|
Ս. Անջարգոլյան |
- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար |
|
Ա. Շիրինյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
|
Ա. Սարգսյան |
- Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
|
Լ. Դայան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական |
| Ս. Սաֆարյան | - ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ |
| Լ. Մինասյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ |
| Կ. Ղազարյան | - «Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
(հավելվածը լրաց. 09.07.20 N 790-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |