ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2018 թվականի N 169-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիայի 26 հասցեում գտնվող 5469218,4 դրամ սկզբնական արժեքով 848 քառ. մետր ընդհանուր մակերեսով նախկին ճաշարանային երկհարկանի մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով (այսուհետ՝ N 1 գույք) հետ վերցնել «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(1-ին կետը փոփ. 26.11.20 N 1856-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 21/1 հասցեում գտնվող 9318135,64 դրամ սկզբնական արժեքով 1166 քառ. մետր ընդհանուր մակերեսով դպրոցի մասնաշենքը (որից 252,8 քառ. մետր նկուղ) (այսուհետ՝ N 2 գույք) հետ վերցնել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(2-րդ կետը փոփ. 26.11.20 N 1856-Ա)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված N 1 գույքի չափագրման, առանձնացման և որպես առանձին գույքային միավորների գրանցման աշխատանքները:
(3-րդ կետը փոփ. 26.11.20 N 1856-Ա)
4. Հայաստանի Հանրապետոության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված տվյալները.
1) «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հունվարի 31-ին կնքված N 05/0017 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված N 1 գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2015 թվականի օգոստոսի 20-ին կնքված N 112/0015 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 2-րդ կետում նշված N 2 գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին,
(4-րդ կետը փոփ. 26.11.20 N 1856-Ա)
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված տվյալները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված N 1 գույքի և N 2 գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
(5-րդ կետը փոփ. 26.11.20 N 1856-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 23 Երևան |