21.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2020 թվականի N 1820-Լ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
21.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման |
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն սույն հավելվածին կից ցանկում ներառված Արցախի համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:
2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։
3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու:
4. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:
5. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:
6. Սույն հավելվածին կից ցանկում ներառված Արցախի համայնքներում հաշվառման և սույն հավելվածի 1-ին կետում նշված՝ առնվազն վերջին 3 ամսվա փաստացի բնակվելու հանգամանքը հավաստվում է Արցախի կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
Հ/հ |
Համայնքի անվանումը |
Քաշաթաղի շրջան | |
1. |
Կովսական |
2. |
Միջնավան |
3. |
Որոտան |
4. |
Ալաշկերտ |
5. |
Աղաձոր |
6. |
Աղանուս |
7. |
Աղավնատուն |
8 |
Այգեհովիտ |
9. |
Այգեկ |
10. |
Արախիշ |
11. |
Արծվաշեն |
12. |
Արտաշավի |
13. |
Գանձա |
14. |
Գետամեջ |
15. |
Գետափ |
16. |
Գողթանիկ |
17. |
Դրախտաձոր |
18. |
Երիցվանք |
19. |
Իշխանաձոր |
20. |
Լեռնահովիտ |
21. |
Ծաղկաբերդ |
22. |
Ծիծեռնավանք |
23. |
Ծոբաձոր |
24. |
Կերեն |
25. |
Կումայրի |
26. |
Հակ |
27. |
Հակարի |
28. |
Հայկազյան |
29. |
Հոչանց |
30. |
Ձորափ |
31. |
Ղազարապատ |
32. |
Մամարք |
33. |
Մարտունաշեն |
34. |
Միրիկ |
35. |
Մշենի |
36. |
Մոշաթաղ |
37. |
Մուշ |
38. |
Նորաշենիկ |
39. |
Շալուա |
40. |
Սարատակ |
41. |
Սոնասար |
42. |
Ներքին Սուս |
43. |
Վակունիս |
44. |
Վաղազին |
45. |
Վան |
46. |
Վարդաբաց |
47. |
Վուրգավան |
48. |
Տիգրանավան |
49. |
Ուռեկան |
50. |
Փակահան |
51. |
Քաշունիք |
52. |
Քարեգահ |
Մարտակերտի շրջան | |
1. |
Նոր Սեյսուլան |
2. |
Հովտաշեն |
3. |
Նոր Հայկաջուր |
4. |
Նոր Կարմիրավան |
5. |
Նոր Այգեստան |
6. |
Նոր Մարաղա |
7. |
Թալիշ |
8. |
Մատաղիս |
Շահումյանի շրջան | |
1. |
Քարվաճառ |
2. |
Ակնաբերդ |
3. |
Նոր Բրաջուր |
4. |
Նոր Գետաշեն |
5. |
Դադիվանք |
6. |
Եղեգնուտ |
7. |
Զուար |
8. |
Նոր Էրքեջ |
9. |
Խարխափուտ |
10. |
Ծար |
11. |
Նոր Կարաչինար |
12. |
Հավսաթաղ |
13. |
Նոր Մանաշիդ |
14. |
Չարեքտար |
15. |
Նոր Վերինշեն |
16. |
Քնարավան |
Հադրութի շրջան | |
1. |
Հադրութ |
2. |
Ազոխ |
3. |
Ակնաղբյուր |
4. |
Այգեստան |
5. |
Առաջամուղ |
6. |
Առաքել |
7. |
Արևշատ |
8. |
Բանաձոր |
9. |
Դրախտիկ |
10. |
Թաղասեռ |
11. |
Թաղոտ |
12. |
Խանձաձոր |
13. |
Ծակուռի |
14. |
Ծամձոր |
15. |
Կարմրակուճ |
16. |
Հակակու |
17. |
Հարթաշեն |
18. |
Մարիամաձոր |
19. |
Մեծ Թաղեր |
20. |
Մոխրենես |
21. |
Նորաշեն |
22. |
Պլեթանց |
23. |
Ջրակուս |
24. |
Վարդաշատ |
25. |
Տող |
26. |
Տումի |
27. |
Ուխտաձոր |
28. |
Քյուրաթաղ |
29. |
Մեխակավան |
Շուշիի շրջան | |
1. |
Շուշի քաղաք |
2. |
Քարին տակ |
Ասկերանի շրջան | |
1. |
Ավետարանոց |
2. |
Ակնաղբյուր |
3. |
Ջրաղացներ |
4. |
Մադաթաշեն |
5. |
Սղնախ |
6. |
Մոշխմհատ |
7. |
Ուղտասար |
8. |
Արմենակավան |
Մարտունու շրջան | |
1. |
Ջիվանի |
2. |
Շեխեր |
3. |
Զարդանաշեն |
4. |
Սարգսաշեն |
5. |
Թաղավարդ |
6. |
Վազգենաշեն |