«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 954-Ն
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 30.07.15 N 867-Ն)
1. Հաստատել հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։2. (կետն ուժը կորցրել է 30.07.15 N 867-Ն)
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 5 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերից հայկական կոնյակների և դրանց համար հումք հանդիսացող հայկական կոնյակի սպիրտների վրա`
2208 20 120 |
խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2 լ կամ պակաս տարողությամբ տարաներում, |
2208 20 620 |
խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում, |
2208 20 400 |
խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ (չվերամշակված թորվածք)` 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում, |
2208 20 890 |
|
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում տրված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց արտադրությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հայկական կոնյակի իսկության գնահատման ընթացակարգերը:
(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)
3. Հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները ենթակա են համապատասխանության գնահատման:
(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`
հայկական կոնյակ` յուրահատուկ բուրմունքով և համով էթիլ սպիրտի 40-ից մինչև 57 տոկոս ծավալային մասով ալկոհոլային խմիչք, որը պատրաստված է 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից և շշալցված է Հայաստանի Հանրապետության տարածքում.
սովորական (օրդինար) հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է 3 տարվանից ոչ պակաս հասունացած և 4 կամ 5 միջին հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտներից.
տեսակավոր հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է կաղնեփայտե տակառներում կամ կաղնու տակառատախտակներով բեռնված պահեստատակառներում (բուտերում) 6 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից։
Տեսակավոր հայկական կոնյակների պատրաստման համար օգտագործվող հայկական կոնյակի սպիրտների միջին տարիքը պետք է լինի ոչ պակաս տվյալ անվանման կոնյակի համար սահմանված տարիքից.
կոլեկցիոն հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է կաղնեփայտե տակառներում կամ պահեստատակառներում լրացուցիչ 3 տարվանից ոչ պակաս հնացված տեսակավոր կոնյակներից.
հայկական կոնյակի սպիրտ` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից ստացված գինենյութերից ֆրակցիոն թորման միջոցով պատրաստված և Հայաստանի Հանրապետության տարածքում հասունացած սպիրտ.
երիտասարդ հայկական կոնյակի սպիրտ` հայկական կոնյակի սպիրտ, որը շփման մեջ չի գտնվել կաղնու բնափայտի հետ.
հասունացած հայկական կոնյակի սպիրտ` հայկական կոնյակի սպիրտ, որը հասունացման ամբողջ ընթացքում շփման մեջ է գտնվել կաղնու բնափայտի հետ.
հայկական կոնյակի գինենյութ` հայկական կոնյակի սպիրտի ստացման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից պատրաստված գինենյութ` էթիլ սպիրտի նվազագույնը 8 տոկոս ծավալային մասով.
կուպաժավորում` գործողություն, որի ընթացքում խառնում են տարբեր քանակության, տարբեր վայրերից ստացված և տարբեր տեսակների ու հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտներ և տեխնոլոգիական հրահանգով նախատեսված այլ օժանդակ նյութեր` հայկական կոնյակի յուրահատուկ տեսակներ ստեղծելու նպատակով.
հայկական կոնյակի խմբաքանակ` հայկական կոնյակների ցանկացած քանակություն, որն արտադրված է նույն կազմակերպության կողմից, ունի նույն կուպաժը, շշալցման նույն թվականը և ձևակերպված է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով.
հայկական կոնյակի (կոնյակի սպիրտի) նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է շրջանառության բոլոր փուլերում հայկական կոնյակների (հայկական կոնյակի սպիրտների) նույնականությունը դրանց անվանմանը և էական հատկանիշներին:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական կոնյակների և կոնյակի սպիրտների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:
(5-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)
6. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:
(6-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)
7. Սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հայկական կոնյակներ արտադրող և սպառող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա հայկական կոնյակները լրացուցիչ կարող են ուղեկցվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից տրված հայկական կոնյակների իսկության մասին վկայականով:
(7-րդ կետը փոփ. 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների պատրաստման համար օգտագործվող նյութերի անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին:
9. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգության ցուցանիշները
Ցուցանիշը | Թույլատրելի մակարդակը, ոչ ավելի |
Թունավոր տարրերը, մգ/կգ.
կապար արսեն կադմիում սնդիկ |
|
Մեթիլ սպիրտը, գ/լ
անջուր սպիրտում |
2.0 |
Ռադիոնուկլիդները, Բկ/լ.
ցեզիում-137 ստրոնցիում-90 |
70 |
(աղյուսակը փոփ. 12.07.12 N 830-Ն)
(9-րդ կետը փոփ. 12.07.12 N 830-Ն)
10. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն NN 2 և 3 աղյուսակներում տրված նորմերին:
Աղյուսակ N 2. Հայկական կոնյակների քիմիական ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը | Նորմը |
Էթիլ սպիրտի ծավալային մասը, %
Բարձր սպիրտների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ իզոամիլ սպիրտի, մգ/լ անջուր սպիրտում Ալդեհիդների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ քացախաթթվական ալդեհիդի, մգ/լ անջուր սպիրտում Միջին էթերների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ քացախաթթվական էթիլ եթերի, մգ/լ անջուր սպիրտում Ցնդող թթուների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ քացախաթթվի, մգ/լ անջուր սպիրտում, ոչ ավելի Ցնդող միացությունների (ցնդող թթուներ` վերահաշվարկված ըստ քացախաթթվի, ալդեհիդներ` վերահաշվարկված ըստ քացախաթթվական ալդեհիդի` որպես քացախաթթվական ալդեհիդի և 1.1-դիէթոքսիէթանի (ացետալ) մեջ քացախաթթվական ալդեհիդի պարունակության գումար, բարձր սպիրտներ` պրոպանոլ-1-ը, բութանոլ-1-ը, բութանոլ-2-ը ու 2-մեթիլպրոպանոլ-1-ը` հաշվարկված որպես առանձին նյութեր, իսկ
Շաքարների զանգվածային խտությունը, գ/լ
|
40-57*
1700-5000
50-500
500-2700
2000
1250
7-20* |
* Կոնկրետ անվանման կոնյակների համար սահմանված նորմերից թույլատրելի շեղումները չպետք է գերազանցեն` էթիլ սպիրտի ծավալային մասի` ± 0,3%, շաքարների զանգվածային խտությունից` ± 2գ/լ |
(աղյուսակը լրաց., փոփ. 12.07.12 N 830-Ն)
Աղյուսակ N 3. Հայկական կոնյակի սպիրտների քիմիական ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը | Նորմը | |
երիտասարդ | հասունացած | |
Էթիլ սպիրտի ծավալային մասը, % | 62,0-72,0 | 55 -72 |
Բարձր սպիրտների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ իզոամիլ սպիրտի, մգ/լ անջուր սպիրտում |
1800-6000 | 1700-5000 |
Ալդեհիդների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվական ալդեհիդի, մգ/լ անջուր սպիրտում | 30-500 | 50-500 |
Միջին եթերների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվական էթիլ եթերի, մգ/լ անջուր սպիրտում | 500-2500 | 500-2700 |
Ցնդող թթուների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվի, մգ/լ անջուր սպիրտում, ոչ ավելի | 800 | 2000 |
Ցնդող միացությունների զանգվածային խտությունը, մգ/լ անջուր սպիրտում, ոչ պակաս |
1250 | 1250 |
Ֆուրֆուրոլի զանգվածային խտությունը, մգ/լ անջուր սպիրտում, ոչ ավելի |
30 | 30 |
Պղնձի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ ավելի | 8,0 | 8,0 |
Ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ ավելի |
45 | 40 |
Երկաթի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ ավելի | 1,5 | 1,5 |
(10-րդ կետը փոփ. 14.05.09 N 531-Ն, փոփ., լրաց. 12.07.12 N 830-Ն)
11. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների զգայորոշման ցուցանիշները պետք է համապատասխանեն NN 4 և 5 աղյուսակներում տրված բնութագրերին:
Աղյուսակ N 4. Հայկական կոնյակների զգայորոշման ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Բնութագիրը |
Գույնը |
բաց դարչնագույնից մինչև մուգ դարչնագույնը` ոսկեգույն երանգով |
Թափանցիկությունը |
թափանցիկ, փայլով, առանց նստվածքի և կողմնակի խառնուկների |
Համը և փունջը |
տվյալ անվանմամբ կոնյակին բնորոշ, առանց կողմնակի համի և հոտի |
Աղյուսակ N 5. Հայկական կոնյակի սպիրտների զգայորոշման ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը | Հայկական կոնյակի սպիրտի բնութագիրը | |
երիտասարդ | հասունացած | |
Գույնը |
անգույնից մինչև բաց ծղոտագույն |
ծղոտագույնից մինչև մուգ դարչնագույն |
Թափանցիկությունը
|
թափանցիկ, առանց կողմնակի ներառուկների և նստվածքի | |
Բուրմունքը |
բարդ, արտահայտված գինու և թեթև ծաղկային տոներով | բարդ, կաղնու բաղադրամասերի թեթև, զգալի տոներից մինչև ավելի արտահայտված և նուրբ ծաղկավանիլինաշոկոլադային նրբերանգների տոներ |
Համը |
մաքուր, այրող, էթիլ սպիրտի թեթև համով | այրող, կաղնու, էթիլայինից մինչև լրիվ փափուկ, ներդաշնակ` բարկահամ դառնությամբ |
12. Սույն տեխնիկական կանոնակարգի N 5 աղյուսակում տրված հայկական կոնյակի սպիրտների համի և բուրմունքի մեջ չի թույլատրվում կտրուկ եթերաալդեհիդային, քացախաթթվային, կծված, թանձրացած, վառած, նավթային, ծծմբաջրածնային և այլ կողմնակի տոներ:
13. Հայկական կոնյակի գինենյութերի զգայորոշման ցուցանիշները պետք է համապատասխանեն N 6 աղյուսակում տրված բնութագրերին:
Աղյուսակ N 6. Հայկական կոնյակի գինենյութերի զգայորոշման ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը | Բնութագիրը |
Գույնը
|
բաց ծղոտագույնից մինչև վարդագույն |
Արտաքին տեսքը |
թափանցիկ կամ ոչ թափանցիկ հեղուկ, առանց մթերքին ոչ բնորոշ կողմնակի ներառուկների |
Բուրմունքը և համը |
մաքուր, գինենյութի, առանց կողմնակի հոտի և համի |
Հայկական կոնյակի գինենյութերի քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 7 աղյուսակում տրված նորմերին:
Աղյուսակ N 7. Հայկական կոնյակի գինենյութերի քիմիական ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը | Նորմը |
Էթիլ սպիրտի ծավալային մասը, %, ոչ պակաս | 8,0 |
Տիտրվող թթուների զանգվածային խտությունը, վերահաշվարկած ըստ գինեթթվի, գ/լ, ոչ պակաս | 4,5 |
Ցնդող թթուների զանգվածային խտությունը, վերահաշվարկած ըստ քացախաթթվի, գ/լ, ոչ ավելի | 1,2 |
Ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային խտությունը, մգ/լ , ոչ ավելի | 15 |
(աղյուսակը փոփ. 12.07.12 N 830-Ն)
(13-րդ կետը փոփ. 02.04.09 N 344-Ն, 12.07.12 N 830-Ն)
14. Հայկական կոնյակների պատրաստման համար օգտագործվող այլ նյութերը պետք է սահմանված լինեն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգներով և համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Փաթեթավորումը, պիտակավորումը, մակնշումը և պահումը
15. Իրացման համար նախատեսված հայկական կոնյակների սպառողական տարաները և դրանց խցանափակման արտադրատեսակները պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սննդամթերքի հետ շփման համար թույլատրված նյութերից:
(15-րդ կետը փոփ. 30.07.15 N 867-Ն)
16. Հայկական կոնյակի սպառողական տարայի, պիտակի կամ ցանկացած զուգորդությամբ պիտակի, կրկնապիտակի և մանյակապիտակի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,
բ) «Հայկական կոնյակ» բառերը,
գ) հայկական կոնյակի անվանումը (եթե հայկական կոնյակի անվանման մեջ օգտագործվում են աստղեր, ապա դրանց թիվը պետք է համապատասխանի հայկական կոնյակի տարիքին),
դ) «Կոլեկցիոն» բառը` կոլեկցիոն կոնյակների համար,
ե) «Հայաստանի Հանրապետություն» բառերը,
զ) արտադրողի գրանցված ապրանքային նշանը (եթե պիտակը գրանցված չէ որպես ապրանքային նշան),
է) թնդությունը (էթիլ սպիրտի ծավալային մասը)` տոկոսներով,
ը) հայկական կոնյակի տարիքը, որը պետք է համապատասխանի կոնյակի սպիրտի միջին տարիքին,
թ) շշալցման թվականը,
ժ) լրացուցիչ հնացման տարիքը (կոլեկցիոն հայկական կոնյակների համար),
ժա) հայկական կոնյակի ծավալը` լիտրերով,
ժբ) կախված պայմանագրից` սպառողական տարայի վրա կարող են նշվել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը, ըստ որի արտադրվել է հայկական կոնյակը և (կամ) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի 40-րդ կետի:
Մականշվածքը պետք է կատարվի հայերենով կամ հայերենով և օտար լեզվով` ըստ պայմանագրի, իսկ արտահանման դեպքում` պայմանագրում նշված լեզուներով:
Տրանսպորտային տարայի մակնշումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան։
(16-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)
17. Հայկական կոնյակի շշալցումը պետք է կատարվի` ըստ ծավալի կամ ըստ մակարդակի` 5 դմ3-ից ոչ ավելի տարողությամբ տարաներում:
Տարբեր տարողությամբ սպառողական տարաների համար թույլատրելի թերալցումը (20 ± 0,5%)օC ջերմաստիճանում չպետք է գերազանցի`
0,75 լ-ից ավելի` |
6,0 մլ, |
0,70 լ-ից մինչև 0,75 լ` |
5,0 մլ, |
0,50 լ` |
4,0 մլ, |
0,20 լ-ից մինչև 0,30 լ` |
3,0 մլ, |
0,10 լ` |
1,5 մլ, |
0,05 լ` |
1,0 մլ: |
18. Հայկական կոնյակների սպառողական տարայի վրա թույլատրվում է զետեղել լրացուցիչ գովազդային բնույթի և արտադրանքը բնութագրող այլ տեղեկատվություն, որը չպետք է հակասի սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված պահանջներին: Գովազդային բնույթի տեղեկատվությունը պետք է զետեղվի միայն արտադրողի մոտ դրա հավաստիությունը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
19. Հայկական կոնյակները պետք է պահվեն օդափոխվող, կողմնակի հոտերից զերծ սենքերում` 50C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Հայկական կոնյակով շշերը պետք է պաշտպանված լինեն արևի ուղղակի ճառագայթների ազդեցությունից:
20. Հայկական կոնյակի սպիրտները պետք է լցվեն կաղնեփայտե տակառների, կամ տիտանային զոդովի տակառների, կամ այլ տարողությունների մեջ` պատրաստված սպիրտների հետ շփման համար թույլատրված նյութերից:
21. Փոխադրման համար նախատեսված հայկական կոնյակի սպիրտով տակառներում պետք է նախատեսվի տակառի ընդհանուր տարողության 2 տոկոսից ոչ պակաս չափով ազատ տարածություն:
22. Հայկական կոնյակի սպիրտների տակառների մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները և համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին`
ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,
բ) «Հայկական կոնյակի սպիրտ» բառերը,
գ) արտադրանքի ծավալը կամ զտաքաշը և համաքաշը,
դ) տակառի և խմբաքանակի համարները,
ե) ապրանքային նշանը (առկայության դեպքում),
զ) էթիլ սպիրտի ծավալային մասը` տոկոսներով,
է) լցման ամսաթիվը,
ը) հայկական կոնյակի սպիրտի տարիքը,
թ) խմբաքանակի համարը,
ժ) կախված պայմանագրից` տարայի վրա կարող են նշվել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը, ըստ որի արտադրվել է հայկական կոնյակի սպիրտը և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը:
(22-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)
23. Հայկական կոնյակի սպիրտները պետք է պահվեն 15-ից մինչև 250C օդի ջերմաստիճանի և 75 տոկոսից մինչև 95 տոկոս օդի հարաբերական խոնավության պայմաններ ապահովող սենքերում։
VI. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ
24. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների նույնականացումը պետք է իրականացնեն դրանց արտադրման, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանության գնահատման և պետական վերահսկողության մարմինները:
(24-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)
25. Նույնականացումն իրականացնում են`
ա) գնահատման նշանակված մարմինները՝ համապատասխանության գնահատման ժամանակ,
բ) պետական վերահսկողության մարմինները` վերահսկողություն իրականացնելիս իրենց իրավասության սահմաններում,
գ) այլ մարմինները և կազմակերպությունները` նախաձեռնության կարգով արտադրանքի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության համապատասխանությունը հավաստելու անհրաժեշտության դեպքում:
(25-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)
26. Կախված նույնականացման խնդիրներից` կիրառվում են նույնականացման հետևյալ եղանակները`
ա) փաստաթղթային փորձաքննություն,
բ) արտադրանքի փորձարկում,
գ) արտադրանքի համտեսում (միայն հայկական կոնյակների համար):
27. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացումն իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն հայկական կոնյակների կամ հայկական կոնյակի սպիրտների սպառողական և փոխադրական տարաների կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը:
28. Հայկական կոնյակների փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակում տրված քիմիական ցուցանիշների:
29. Հայկական կոնյակի սպիրտների փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի NN 3 և 5 աղյուսակներում տրված քիմիական ցուցանիշների և զգայորոշման բնութագրերի:
30. Հայկական կոնյակի համտեսմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակում տրված հայկական կոնյակի զգայորոշման ցուցանիշների` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված համտեսային հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն:
(30-րդ կետը փոփ. 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)
31. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների նույնականացման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրությամբ, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակի`
ա) արտադրանքի անվանումը,
բ) արտադրողի մասին տեղեկատվությունը,
գ) շշալցման թվականը (հայկական կոնյակի համար),
դ) փաստաթղթերի փորձաքննության, արտադրանքի փորձարկման (համտեսման) արդյունքները,
ե) փաթեթավորման մասին տեղեկատվություն, այդ թվում` սպառողական տարայի տարողությունը` լիտրերով և փոխադրական տարայում շշերի քանակը (հայկական կոնյակի համար),
զ) տակառի համարը և տարողությունը` լիտրերով (հայկական կոնյակի սպիրտների համար),
է) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը,
ը) խմբաքանակի համարը և չափը,
թ) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:
Vll. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
32. Հայկական կոնյակներ արտադրող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու) հայկական կոնյակների իսկությունը հավաստելու համար տեսչական մարմին պետք է ներկայացնեն`
ա) յուրաքանչյուր տարվա սկզբում նախորդ տարվա սեզոնային գինեգործության արդյունքների եզրափակիչ հաշվետվություն` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 ձևի` նշելով վերամշակված խաղողի սորտերը և քանակը, որը պետք է համապատասխանի արտադրողի մոտ առկա խաղողի մթերման փաստաթղթերին,
բ) յուրաքանչյուր տարվա վերջում տեղեկանք` ըստ հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտների և պատրաստի հայկական կոնյակների (առանց շշալցման) մնացորդային քանակությունների (դեկալիտր անջուր սպիրտի) մասին,
գ) եռամսյակը մեկ տեղեկանք` իրացված հայկական կոնյակների և ըստ հասունացման տարիքային խմբերի գնված հայկական կոնյակի սպիրտների մասին,
դ) յուրաքանչյուր տարվա վերջում փաստաթուղթ` խաղողի մթերման և արտադրված գինենյութի քանակական արդյունքների մասին` նշելով մթերած խաղողի տարածքային ծագումը, ինչպես նաև հայկական կոնյակի գինենյութի պատրաստման համար օգտագործվող խաղողի կոնկրետ սորտը:
(32-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն, 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)
33. Հայկական կոնյակի յուրաքանչյուր անվանատեսակի կուպաժավորման ավարտից հետո և շշալցումն սկսելուց 10 օր առաջ դրա մասին հայտատուն գրավոր տեղեկացնում է տեսչական մարմնին` կցելով կուպաժավորման թերթիկի պատճենը: Տեսչական մարմինն ուսումնասիրում է կուպաժավորման թերթիկում նշված կուպաժավորման համար օգտագործված հայկական կոնյակի սպիրտների միջին տարիքի ապահովման փաստը (կուպաժավորման համար կարող են օգտագործվել 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներ): Տեսչական մարմնի ներկայացուցիչը կուպաժավորման թերթիկով ներկայացված պատրաստի հայկական կոնյակի քանակից կատարում է նմուշառում` սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում նշված նմուշառման ստանդարտով սահմանված կարգին համապատասխան: Ընտրված նմուշների մի մասը ներկայացվում է համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիա` փորձարկման, մյուս մասը` համտեսային հանձնաժողով` համտեսում իրականացնելու և եզրակացություն ստանալու համար: Համտեսումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված կարգին համապատասխան: Հայկական կոնյակի փորձարկումներն իրականացվում են հայտատուի հաշվին:
(33-րդ կետը փոփ. 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)
34. Հայկական կոնյակների իսկության մասին վկայական ստանալու նպատակով հայտատուն տեսչական մարմին է ներկայացնում հայտ (N 2 ձև):
Հայտին կից ներկայացվում է փաստաթղթերի հետևյալ լրակազմը`
ա) հայկական կոնյակի խմբաքանակի հաշիվ-ապրանքագիրը կամ դրան փոխարինող փաստաթուղթը,
բ) (ենթակետը հանվել է 28.12.06 N 1909-Ն)
Այն դեպքում, երբ հայկական կոնյակը շշալցված է կուպաժից, որի վերաբերյալ տեսչական մարմնում առկա չեն սույն տեխնիկական կանոնակարգի 32-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ապա տեսչական մարմնի ներկայացուցիչը հայկական կոնյակի նմուշն ընտրում է այդ կուպաժից` համտեսային հանձնաժողովից համտեսային եզրակացությունն ստանալու և սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետին համապատասխան փորձարկման ներկայացնելու նպատակով:
(34-րդ կետը փոփ. 28.12.06 N 1909-Ն, 30.07.15 N 867-Ն
, 14.01.21 N 47-Ն)35. Հայտը տեսչական մարմնում գրանցվելուց հետո մեկօրյա ժամկետում պետք է իրականացվի ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգում: Լրակազմում որևէ փաստաթղթի բացակայության դեպքում փորձաքննություն չի կատարվում և ներկայացված փաստաթղթերը գրությամբ վերադարձվում են հայտատուին:
(35-րդ կետը փոփ. 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)
36. Փաստաթղթերի փորձաքննության դրական արդյունքից հետո շշալցված, ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված հայկական կոնյակից տեսչական մարմնի կողմից վերցվում են փորձանմուշներ, որոնք փորձարկման են տրվում հայկական կոնյակի արտադրությամբ և (կամ) իրացմամբ չզբաղվող հավատարմագրված փորձարկման լաբորատորիա: Փորձանմուշների ընտրությունը և դրանց փորձարկումներն իրականացվում են հայտատուի հաշվին:
Փորձարկման արձանագրությունը պետք է բովանդակի`
ա) փորձարկումը կատարող լաբորատորիայի անվանումը, գտնվելու վայրը,
բ) փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը,
գ) արտահանվող հայկական կոնյակի անվանատեսակը և տարիքը,
դ) ֆիզիկաքիմիական ցուցանիշները,
ե) էթիլ սպիրտի ծավալային մասը` տոկոսներով (թնդությունը),
զ) կոնյակի ծավալը` վերահաշվարկած ըստ անջուր սպիրտի, լիտրերով,
է) շշի տարողությունը,
ը) անվտանգության ցուցանիշները,
թ) փորձարկման արձանագրությունը կազմելու ամսաթիվը:
Փորձարկման արձանագրությունը պետք է ստորագրվի հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի ղեկավարի կողմից և կնքվի:
(36-րդ կետը խմբ. 28.12.06 N 1909-Ն, փոփ. 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)
37. Սույն տեխնիկական կանոնակարգի 32-34-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի փորձաքննության, 36-րդ կետով նախատեսված հայկական կոնյակի յուրաքանչյուր անվանատեսակի փորձարկման արձանագրության մեջ ներկայացված ցուցանիշների և նույն անվանատեսակի հայկական կոնյակի կուպաժավորման ավարտից հետո վերցված փորձանմուշի փորձարկման արձանագրության մեջ նշված ցուցանիշների համապատասխանության և 32-րդ կետով նախատեսված մթերման փաստաթղթերի առկայության դեպքերում պետք է կազմվի հայկական կոնյակի իսկության վկայականի տրամադրման վերաբերյալ համապատասխանության եզրակացություն:
Դրական արդյունքների հիման վրա մեկօրյա ժամկետում հայտատուին տրամադրվում է հայկական կոնյակի իսկության մասին վկայականի (N 3 ձև) մեկ օրինակ` հայերենով: Անհրաժեշտության դեպքում վկայականը կարող է ձևակերպվել նաև ռուսերենով կամ անգլերենով:
(37-րդ կետը խմբ. 28.12.06 N 1909-Ն)
38. Փաստաթղթերի փորձաքննության և հայկական կոնյակի փորձարկման բացասական արդյունքների դեպքում մեկօրյա ժամկետում հայտատուին պետք է տրվի հայտի մերժման մասին եզրակացություն` նշելով մերժման պատճառները, որը պետք է ստորագրված լինի տեսչական մարմնի ղեկավարի կողմից:
(38-րդ կետը փոփ. 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)
Vlll. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1046-Ն)
39. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված՝ համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր։
(39-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)
40. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)
41. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)
42. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)
43. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)
44. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)
45. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)
46. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)
47. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)
48. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)
lX. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
49. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
X. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
50. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով։
(50-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)
XI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ստանդարտի նշագիրը (բաժինը, կետը) |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
1 |
2 |
ՀՍՏ 179 (բաժին 4) |
Գինեգործական արտադրանք. Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ |
ԳՕՍՏ 12280 | Գինիներ և գինենյութեր. Կոնյակներ և կոնյակի սպիրտներ. Ալդեհիդների որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 3191 | Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր. Էթիլ սպիրտի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 13192 | Գինիներ, գինենյութեր և կոնյակներ. Շաքարների որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 13193 | Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր. Ցնդող թթուների որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 13194 | Կոնյակներ և կոնյակի սպիրտներ. Մեթիլ սպիրտի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 13195 | Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր. Երկաթի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 14138 | Կոնյակի և պտղային սպիրտներ. Բարձր սպիրտների որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 14139 | Կոնյակի և պտղային սպիրտներ. Միջին եթերների որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 14192 | Բեռների մակնշում |
ԳՕՍՏ 14252 | Գինիներ և գինենյութեր. Տիտրվող թթուների որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 14352 | Կոնյակի սպիրտներ. Ֆուրֆուրոլի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 23943 | Գինիներ և կոնյակներ. Շշալցման լրիվության որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 26927 | Սննդահումք և սննդամթերք. Սնդիկի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 26928 | Սննդամթերք. Երկաթի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 26930 | Սննդահումք և սննդամթերք. Արսենի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 26931 | Սննդահումք և սննդամթերք. Պղնձի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 26932 | Սննդահումք և սննդամթերք. Կապարի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 26933 | Սննդահումք և սննդամթերք. Կադիումի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 30538 | Սննդամթերք. Ատոմային էմիսիայի մեթոդով թունավոր տարրերի որոշման մեթոդիկա |
ԳՕՍՏ Ռ 51655 | Ալկոհոլային արտադրանք և դրա արտադրության համար հումք. Ազատ և ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային խտության որոշման մեթոդ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ե Զ Ր Ա Փ Ա Կ Ի Չ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
..................... Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ս Ե Զ Ո Ն Ա Յ Ի Ն Գ Ի Ն Ե Գ Ո Ր Ծ ՈՒ Թ Յ Ա Ն
Ա Ր Դ Յ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ի
Խաղողի |
Վերամշակ- |
Ստացված |
Գինենյութերի ելանքը |
Մնացուկները |
Գինե- | ||||||||
դեկա- լիտր |
շաքա- րայնու- թյունը, % |
տեսակի և մակնիշի անվանում- ները |
դեկա- լիտր |
կոնդիցիան | խմորիչ և դիրտ |
այդ |
կնճեռ | չանչ | |||||
սպիրտը, % |
շաքարը, % |
սպիրտը, % |
շաքարը, % |
կգ | կգ | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի
անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
պրն _____________________________
Հ Ա Յ Տ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտատու_______________________________________________________
(կազմակերպության անվանումը)
Խնդրում եմ տրամադրել իսկության վկայական` ներկայացված հայկական կոնյակների համար:
Արտադրանքի բնութագիրը.
NN ը/կ |
Կոնյակի անվանումը |
Խմբա- քանակը (շիշ), հատ |
Հաշիվ- ապրան- քագրի համարը |
Շշի տարողու- թյունը, լ |
Կոնյակի տարիքը, տարի |
Էթիլ սպիրտի ծավա- լային մասը, % |
Հերթա- կան կուպաժի համարը |
Կոնյակի քանակը, վերահաշ- վարկած` ըստ անջուր սպիրտի, դեկալիտր |
Շաքարների զանգ- վածային խտությունը, գ/դմ3 |
Ակցիզային դրոշմանիշերի համարները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կից ներկայացված փաստաթղթերը՝
1._______________________________________________________________
2. _______________________________________________________________
3._______________________________________________________________
4._______________________________________________________________
___________________ |
_______________________ |
(ստորագրությունը) |
(անվանատառը, ազգանունը) |
Կ.Տ.
____ ___________ 200 թ.
(ձևը լրաց. 28.12.06 N 1909-Ն, փոփ. 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. ______________________________________________________________
(արտադրող կազմակերպության անվանումը)
2. ______________________________________________________________
(առաքող կազմակերպության անվանումը)
3. ______________________________________________________________
(ստացողը)
4. Հայկական կոնյակների բնութագիրը.
NN ը/կ |
Կոնյակի անվանումը |
Ապրանքի խմբա- քանակը, (շիշ) հատ |
Հաշիվ- ապրան- քագրի համարը |
Շշի տարողու- թյունը, լ |
Կոնյակի տարիքը (տարի) |
Էթիլ սպիրտի ծավա- լային մասը, % |
Շաքարների զանգվածային խտությունը, գ/դմ3 |
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
5. Արտադրանքի իսկության մասին եզրակացություն.
Սույն վկայականով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հավաստում է, որ 4-րդ կետում նշված հայկական կոնյակները բացառապես ստացվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի սորտերից պատրաստված հայկական կոնյակի գինենյութերի թորման արդյունքում ստացված և Հայաստանի Հանրապետության տարածքում հասունացած հայկական կոնյակի սպիրտներից և հաստատում է, որ այդ կոնյակների շշալցումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:
(5-րդ կետը փոփ. 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար |
______________ | _____________________ |
(ստորագրությունը) |
(անվանատառը, ազգանունը) |
Կ.Տ.
____ ___________ 200 թ.
(ձևը փոփ. 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 28.12.06 N 1909-Ն, փոփ. 02.04.09 N 344-Ն, 14.05.09 N 531-Ն, փոփ., լրաց. 12.07.12 N 830-Ն, փոփ., խմբ. 25.09.14 N 1046-Ն, փոփ. 30.07.15 N 867-Ն, 14.01.21 N 47-Ն)