ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 42-Ն
2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ՝ 170 ՄԼՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.7-րդ կետի դրույթի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5-րդ հոդվածով հաստատված` 2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի (N 6 հավելված) 3-րդ մասով նախատեսված առաջնային խնդիրների լուծման նպատակային ներդրումների իրականացման համար անհրաժեշտ գումարները կտրամադրվեն ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 17-ի N 42-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ՝ 170 ՄԼՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների (այսուհետ՝ լրացուցիչ գումարներ) հաշվարկման և վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սևանա լճից 2018 թվականի ընթացքում բաց թողնվող ջրի՝ 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից՝
1) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունում առաջացող լրացուցիչ գումարը (LԳՄԷԿ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
LԳՄԷԿ = [(Էառլր -Էառլրկող) x ՍԴՄԷԿ ] x 0,80,
որտեղ՝
ա. Էառլր-ն «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2018 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 9-ը, սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 20-ը և հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 24-ը ընկած ժամանակահատվածներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտxժ),
բ. Էառլրկող -ն 2018 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 9-ը և հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 24-ը ընկած ժամանակահատվածներում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության «Արգել» ՀԷԿ-ի կողմից կողային ջրերի հաշվին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտxժ),
գ. ՍԴՄԷԿ-ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/կՎտxժ)՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում առաջացող լրացուցիչ գումարը (LԳՀԷՑ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
LԳՀԷՑ = [(Էառլր -Էառլրկող) x (ՍԴՀր-5 -ՍԴՄԷԿ)] x 0,80, որտեղ ՍԴՀր-5 -ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/կՎտxժ)՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված Էառլր և Էառլրկող մեծությունների վերաբերյալ տեղեկատվությունը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին տրամադրվում են «Հաշվարկային կենտրոն» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից:
4. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում հաշվարկված լրացուցիչ գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան