Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի, 2020 թվական N 68
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 21-ի N 48 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև 2020 թվականի մայիսի 9-ը՝ ժամը 23։59-ը»::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 6-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|