ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2020 թվականի N 284-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1806-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1806-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) «Լ. Հակոբյան-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Գ. Բալայան-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Աբրոյան-ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Շ. Ներսիսյան-ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ».
2) «Լ. Հակոբյան» բառերը փոխարինել «Շ. Գրիգորյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 2 Երևան |