ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2020 թվականի N 579-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ OԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեuչական հանձնաժողով uտեղծելու մաuին» N 599 որոշման հավելվածում`
1) «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով.
2) «Ռ․ Մինասյան - Կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերը փոխարինել «Մ․ Մկրտչյան - Կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետի պարտականությունները կատարող (հանձնաժողովի քարտուղար)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 15 Երևան |