ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 227-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից` Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների համար նախատեսված, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (38 տեղ, 1,986.96 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 420 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. ապրիլի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. ապրիլի 30-ի N 227-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Անվանում |
Քանակ |
Արժեք, |
Ընդհանուր արժեք, |
Քայլակ հաշմանդամի համար |
2 հատ |
99.99 |
199.98 |
Սայլակ հաշմանդամի համար |
2 հատ |
80.00 |
160.00 |
Մահճակալ շարժիչով հաշմանդամի համար |
1 հատ |
110.00 |
110.00 |
Ներքնակ |
1 հատ |
50.00 |
50.00 |
Սայլակ հաշմանդամի հատուկ |
2 տուփ |
95.00 |
190.00 |
Սայլակ հաշմանդամի հատուկ |
1 տուփ |
95.00 |
95.00 |
Սիստեմայի ներարկման աշտարակ |
2 հատ |
25.00 |
50.00 |
Հատուկ հեծանիվ հաշմանդամի համար |
1 հատ |
300.00 |
300.00 |
Հատուկ կանգնակ հաշմանդամի համար |
1 հատ |
100.00 |
100.00 |
Մահճակալի բազրիկներ |
2 հատ |
23.99 |
47.98 |
Անիվներով քայլակ հաշմանդամի համար |
2 հատ |
92.00 |
184.00 |
Հիգիենայի պարագաներ/փամփերս, փամփերս սավան |
21 տուփ |
500.00 |
500.00 |
Ընդհանուր գումար |
1.986.96 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |