ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1830-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝
1) մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը վերանայել գործող ռազմավարական ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նոր հնգամյա ռազմավարական ծրագիրը՝ առաջիկա հինգ տարիների համար.
2) սկսած 2021 թվականից՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել նախորդ տարվա ռազմավարական ծրագրի առաջընթացի հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 16 Երևան |
|