ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 107 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ 2-1 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 299 որոշման 2-1 կետը տասնչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«- մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ըստ 1-ին բաժնի: «Սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող պահանջները»՝ Եվրասիական տնտեսական միության «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով՝ նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու առնչությամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |