ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 96 |
քաղ. Մոսկվա |
ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2-րդ գլխին և Համաձայնագրի թիվ 1 հավելվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների մասով սակագնային քվոտայի (այսուհետ համապատասխանաբար՝ երկարահատիկ բրինձ, սակագնային քվոտա)՝ 2018 թվականի ծավալները՝ հավելվածի համաձայն։
2. Սահմանել, որ սակագնային քվոտան կիրառվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող երկարահատիկ բրնձի նկատմամբ:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝
իրականացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագնային քվոտայի ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.
հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին իրականացնել երկարահատիկ բրնձի ներմուծման լիցենզիաների տրամադրում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: