ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 1076-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 583-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի N 24 հասցեում գտնվող՝ 637.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքից 29 703 989.7 դրամ սկզբնական արժեքով, 473.7 քառ. մետր մակերեսով և 10 258 756 դրամ սկզբնական արժեքով, 163.6 քառ. մետր մակերեսով տարածքները հետ վերցնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված վարչական շենքի 1-ին և 2-րդ հարկերից 32 093 101 դրամ սկզբնական արժեքով, 511.8 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք 1) ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, իսկ 2-րդ հարկից՝ 7 869 644.7 դրամ սկզբնական արժեքով, 125.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք 2)՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցի N 81 հասցեում գտնվող՝ 77 800 000 դրամ սկզբնական արժեքով, 634.1 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,0515 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ, իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածք 1-ի և տարածք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները՝ նախատեսելով, որ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի՝ տարածք 2 տեղափոխման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ, իրականացնել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին տարածք ամրացնելու մասին» N 583-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 29 Երևան |