Գլխավոր տեղեկություն
Համար
N 1249-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.01/23(659) Հոդ.834
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1249-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.

1) որոշման N 3 հավելվածի`

ա. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.

«2.1) ընտանիքը չունի որոշակի բնակության վայր և ընտանիքի բոլոր անդամները հաշվառված չեն բնակչության պետական ռեգիստրում: Այս դեպքում ընտանիքը գնահատման համակարգում հաշվառվում է տարածքային կենտրոնի հասցեով.».

բ. 14-րդ կետի 6.3) ենթակետում «8-րդ կետով» բառերը փոխարինել «7-8-րդ կետերով» բառերով.

գ. 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում, դիմումի համաձայն, նոր բնակության վայրի տարածքային կենտրոնը մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով դիմողի հին բնակության վայրի տարածքային կենտրոն է ուղարկում դիմումի պատճենը, որի հիման վրա հին բնակության վայրի տարածքային կենտրոնը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է տվյալ ընտանիքի ստացած ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության մասին տեղեկանք` համաձայն N 8 ձևի:».

դ. N 8 ձևից հանել

 

 

«Ես` ______________________________________ ,
                   (քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը)

 20 թ.__ ին ստացա տեղեկանքը և

տեղեկացված եմ, որ 30 օրվա ընթացքում մինչև ___ _________ 20___ թ. նոր բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում չհաշվառվելու դեպքում իմ ընտանիքին` նախկին բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի նշանակած և չվճարած ընտանեկան նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը չեմ կարող ստանալ:

___________________

       (ստորագրությունը)»       բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 8 հավելվածի 35-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան