ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2019 թվականի N 620-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը սահմանելու մասին» N 181-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 620-Ն որոշման |
«Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի N 181-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում՝
1) արտաքին կապերի վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններ.
2) արարողակարգի վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններ:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝
1) արտաքին կապերի վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններ.
2) արարողակարգի բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոններ:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|