ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 897-Ա
«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Ուղղափառ քրիստոնեական միջազգային բարեգործական կազմակերպության կողմից «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի հասցեով ուղարկված դպրոցական պարագաների և հիգիենայի պարագաների հավաքածուների (500 տեղ, 14,776.679 կգ ընդհանուր քաշով, 15,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,999 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և Հայաստանի Հանրապետության մարզերի անապահով ընտանիքներին անհատույց հանձնելու ծրագիրը:
2 «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
19.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 897-Ա որոշման |
«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Ապրանքատեսակը |
Չափի միավորը |
Փաթեթների քանակը |
Ապրանքի քանակը |
Միավորի արժեքը |
Ընդհանուր արժեքը /ԱՄՆ-ի դոլար/ |
1. |
Հիգիենայի պարագաների հավաքածու /սրբիչ 2 հատ, օճառ, խոզանակ, սանր, եղունգ կտրիչ, սպեղանի/ |
փաթեթ |
250 |
14000 |
0,5 |
7,000 |
2. |
Դպրոցական պարագաների հավաքածու /մկրատ, տետր, քանոն, մատիտի սրիչ, մատիտ, ռետին, գունավոր մատիտների հավաքածու/ |
փաթեթ |
250 |
7000 |
1,14 |
8,000 |
Ընդամենը արժեք |
15,000 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
19.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|