Գլխավոր տեղեկություն
Համար
N 2008-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 2008-Ա

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ու 4-րդ մասով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն (այսուհետ՝ նախարարություն) ամրացված 18 անվանում, քանակով՝ 381 միավոր, 86215540 (ութսունվեց միլիոն երկու հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր քառասուն) դրամ արժեքով շարժական գույքը հետ վերցնել՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների, որից 17 անվանում, քանակով՝ 371 միավոր, 83316740 (ութսուներեք միլիոն երեք հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր քառասուն) դրամ արժեքով շարժական գույքը նվիրաբերել նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական, մշակութային և արտադպրոցական կազմակերպություններին՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների, իսկ 1 անվանում, քանակով՝ 10 միավոր, 2898800 (երկու միլիոն ութ հարյուր իննսունութ հազար ութ հարյուր) դրամ արժեքով շարժական գույքը նվիրաբերել՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքներում գործող գրադարաններին՝ համաձայն N 9 հավելվածի, պայմանով՝ բացառապես գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածներում նշված կազմակերպությունների հետ (հիմք ընդունելով սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածներում նշված կազմակերպությունների հետ կնքված պահատվության պայմանագրերը և դրանց անբաժանելի մաս կազմող հանձնմանընդունման ակտերը):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2008-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2008-Ա որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2008-Ա որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2008-Ա որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2008-Ա որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2008-Ա որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2008-Ա որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2008-Ա որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2008-Ա որոշման

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան