Գլխավոր տեղեկություն
Համար
N 1154-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2024 թվականի N 1154-Լ

 

ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1154-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի շրջանառության բոլոր փուլերում պետական վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):

2. Սննդամթերքի արտադրությունը և շրջանառությունն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որպեսզի առաջնահերթ բացառվեն բուսական ծագման սննդամթերքի անվտանգությանն սպառնացող ռիսկերը, որոնց հիմնական մասը ծագում է հումքից և անմիջականորեն սպառնում է մարդու առողջությանը: Այս համատեքստում խիստ կարևոր է մարդկանց կողմից սպառվող բուսական ծագման մթերքի մեջ պեստիցիդների, ծանր մետաղների, նիտրատների մնացորդային քանակների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (այսուհետ միասին նաև՝ մնացորդային նյութ) հսկողությունը, որը պետք է կրի մշտական և պարբերական բնույթ:

3. Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) արդյունավետ իրականացման դեպքում ապահովվում է սպառողների առողջության պաշտպանությունը, ինչպես նաև մնացորդային նյութերի ռիսկի հսկողությունը և կառավարումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում ներմուծվող, արտադրվող և արտահանվող սննդամթերքի անվտանգությունը երաշխավորելու համար:

4. Բուսական ծագման մթերքի արտադրության ոլորտում ներկա ժամանակահատվածում հրամայական է շուկայի դիվերսիֆիկացումը՝ հատկապես եվրոպական շուկայի, որտեղ լայն պահանջարկի պայմաններում թելադրված է ապրանքի անվտանգության և որակի խիստ հսկողությունը: Եվրոպական շուկայում բուսական ծագման մթերքի և դրանից ստացված արտադրանքի շուկայահանման գլխավոր պայմանը հումքի անվտանգությունն է և նրա մեջ մնացորդային նյութերի, ծանր մետաղների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մշտական հսկողությունը: Ծրագրի արդյունավետ իրականացումը թույլ կտա Եվրոպայի սննդի անվտանգության լիազոր մարմնի կողմից ստանալ արտահանման թույլտվություն բուսական ծագման սննդամթերքի համար և ավելացնել Հայաստանի Հանրապետությունից բուսական ծագման մթերքի արտահանման ծավալները:

5. Գլոբալիզացված աշխարհում մնացորդային քանակների ներդաշնակեցումն օժանդակվում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ՊԳԿ (Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն), ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն), ինչպես նաև տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից: ԵՄ-ում պեստիցիդների հսկումը կատարվում է 2008-ից գործող նոր իրավական ակտով՝ Կարգավորում 396/2005 (Եվրոպական Խորհրդարանի և Խորհրդի Կանոնակարգ N 396/2005 բուսական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում և անասնակերում պեստիցիդների առավելագույն մնացորդային քանակները սահմանելու մասին): ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի (EFSA (ԵՖՍԱ) կողմից մշակվել են նաև պեստիցիդների մնացորդների և ԵՄ-ում սննդամթերքի անվտանգության հզորացման նոր կանոններ, որոնցով ստեղծվել է տվյալների բազա միության անդամ բոլոր երկրների մակարդակով:

6. Մատուցվող ծառայության շրջանակի մասին նկարագրությունը տրվում է՝ համաձայն աղյուսակի:

 

Աղյուսակ

 

«Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայության շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ

NN

ը/կ

Ծառայության շրջանակի

նկարագրությունը

Շահառուների շրջանակի

նկարագրությունը

Ծառայության

փոխհատուցումը

1.

Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների լաբորատոր փորձաքննությունների իրականացում

Բուսական ծագման մթերք սպառող ՀՀ ազգաբնակչություն, բուսական ծագման մթերք արտադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ՀՀ կառավարություն, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Պետական միջոցների հաշվին

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել բուսական ծագման մթերքում, որը կբացահայտի և կհավաստի, որ բուսական ծագում ունեցող մթերքները չեն պարունակում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակներ և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, կամ հայտնաբերված նյութերի պարունակությունը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն թույլատրելի մնացորդային քանակների սահմանաչափերը, որն իր հերթին հնարավորություն կընձեռի վերոնշյալ արտադրանքը Եվրոպական միություն և այլ երկրներ արտահանելու համար:

8. Ծրագրով նախատեսվում է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել բուսական ծագման մթերքում, ինչը հնարավորություն կստեղծի ավելացնել Եվրոպական միություն և այլ երկրներ արտահանման ծավալները: Հայաստանի Հանրապետությունում մնացորդային նյութերի աղտոտվածության ուսումնասիրության ծրագրեր նախկինում քիչ են իրականացվել, առաջնային հումքի իրացման շուկան պետական վերահսկողության առաջնային թիրախներից չի հանդիսացել, այդ իսկ պատճառով պետք է բուսական ծագում ունեցող մթերքներում հսկողությունն իրականացնել հանրապետության մակարդակով և ըստ մարզերի՝ հաշվի առնելով հետագծելիության սկզբունքի ապահովումը և աղտոտման աղբյուրների և պատճառների բացահայտումը:

9. Ծրագրի հիմնական խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան Հայաստանում արտադրվող բուսական ծագման մթերքի անվտանգության և որակի ապահովումը և պետական վերահսկողությունը.

2) Հայաստանի Հանրապետությունում արտադրված բուսական ծագման մթերքի մեջ մնացորդային նյութերի քանակական հայտնաբերում` ըստ պարունակության, բուսական ծագման մթերքի տեսակի և մնացորդային նյութերի դասակարգման (պատկանելիության):

10. Յուրաքանչյուր տարում նմուշառման թիրախները ընտրելիս հաշվի են առնվում նաև նախորդ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում կատարված փորձաքննությունների արդյունքների վերլուծությունը։

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

11. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում արտադրված բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության համար պահանջվող լաբորատոր փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը կամ սակավությունը, առաջնային արտադրությունում պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա չկիրառելը.

2) մնացորդային նյութերի հսկողության համար անհրաժեշտ ախտորոշիչների բացակայությունը կամ պակաս ձեռքբերումը, մնացորդային նյութերի հսկողության համար պահանջվող ստանդարտների և մեթոդների չկիրառումը կամ թերի կիրառումը:

12. Ռիսկերի հաղթահարման ուղղությամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գնումների գործընթացը, ինչպես նաև կարողությունների բարելավման և կատարելագործման, մասնագիտական անձնակազմի վերապատրաստման աշխատանքները:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

13. Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արտադրվող բուսական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը: Մասնավորապես, ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովելու դեպքում յուրաքանչյուր տարի ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) քանակական՝ հայկական արտադրության բուսական ծագման մթերքի արտահանման ծավալների մեծացում.

2) որակական՝

ա. ռիսկերի վերլուծության, մնացորդների ռիսկի հսկողության և կառավարման հնարավորության ստեղծում,

բ. սպառողների պաշտպանության խթանում:

 

ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ցուցանիշի անվանումը

Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հսկողության իրականացում

Համառոտ նկարագրությունը

Ծրագրով նախատեսված է իրականացնել բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հսկողություն:

Նպատակը/կարևորությունը

Ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հսկողություն իրականացնել բուսական ծագման մթերքում, որը կբացահայտի և կհավաստի, որ նշված բուսական ծագում ունեցող մթերքները չեն պարունակում արգելված նյութեր, կամ հայտնաբերված նյութերի պարունակությունը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն թույլատրելի մնացորդային քանակների սահմանաչափերը, որն իր հերթին հնարավորություն կընձեռի վերոնշյալ արտադրանքը Եվրոպական միություն և այլ երկրներ արտահանելու համար:

Տեղեկատվության հավաքագրումը/աղբյուրը

Ծրագրի շրջանակներում ձևավորվում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, մասնավորապես, լաբորատոր փորձաքննությունների արդյունքները, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պարտավոր է առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել:

Հաշվարկման մեթոդը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մշակում է հաշվարկման մեթոդաբանությունը, որը հաստատում է տեսչական մարմինը:

Տեղեկատվության

սահմանափակումները

Ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակ է երրորդ կողմի համար:

Ցուցանիշի տեսակը

Ցուցանիշը չափում է ծրագրի իրականացման ուղղակի արդյունքը:

Չափի միավորը

Նմուշ

Ներկայացման եղանակը

Կատարողականները ներկայացվում են ամսական կտրվածքով:

Հաշվետվողականության ցիկլը

Ամսական, վերջնական հաշվետվություն

Թույլատրելի շեղումը

Մեթոդաբանությունը սահմանվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Պատասխանատուն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

 

14. Ծրագրի իրականացումը կրում է շարունակական բնույթ:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

15. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ։

 

VI. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է տեսչական մարմնի կողմից:

17. Ծրագրի շրջանակներում ձևավորվում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, մասնավորապես, լաբորատոր փորձաքննությունների արդյունքները, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

18. «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պարտավոր է առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել տեսչական մարմին:

19. Հաշվետվությունը պետք է պարունակի պարտադիր տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1154-Լ որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Ժամկետը

Պատասխանատու կատարողը

1.

Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հսկողություն

Յուրաքանչյուր տարի՝

շարունակական

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան