Գլխավոր տեղեկություն
Համար
N 1926-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2023 թվականի N 1926-Ն

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 224-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հատուկ մաքսային վիճակագրության վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման, մշակման և տարածման (հրապարակման) կարգը սահմանելու մասին» N 1621-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

09.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1926-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից ապրանքների արտաքին առևտրի և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային մարմիններն ապահովում են ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 210 որոշմամբ սահմանված մեթոդաբանությանը և սույն կարգին համապատասխան։

3. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարումն իրականացվում է արտաքին և փոխադարձ առևտրի զարգացման վիճակի, միտումների և դինամիկայի վերլուծության, արտաքին և փոխադարձ առևտրի զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունների և կանխատեսումների իրականացման նպատակներով։

4. Մաքսային մարմինների կողմից արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում են մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները, որոնք ձևավորվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային գործառնությունների կատարման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա և ունեն սահմանափակ հասանելիություն։

5. Ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման համար որպես ելակետային տվյալներ համարվում են ապրանքների մասին հայտարարագրերում, ապրանքների փոխադրման վիճակագրական ձևերում և մաքսային մարմիններին ներկայացվող այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները։

6. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրական տվյալները մաքսային մարմինների կողմից հրապարակվում են եռամսյակային և տարեկան պարբերականությամբ։

7. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության ցուցանիշների հավաստիությունն ապահովելու նպատակով մաքսային մարմինների կողմից կատարվում է տվյալների ճշգրտում։

8. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) պատասխանատու ստորաբաժանումը՝ ապահովելով մաքսային վիճակագրության ցուցանիշների, ինչպես նաև արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանության հիմնական նորմերի հրապարակումը կոմիտեի պաշտոնական համացանցային կայքում։

9. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից եռամսյակային ցուցանիշները հրապարակվում են հաշվետու ժամանակաշրջանից հետո երկու ամսվա ընթացքում, իսկ տարեկան ցուցանիշները՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա կիսամյակի ավարտը։

10. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները այլ պետական մարմիններին տրամադրվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված պարբերականությամբ վարվում է հետևյալ ձևերով.

1) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի ընդհանուր ապրանքաշրջանառությունը՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի արդյունքները՝ ընդհանուր և երկրների խմբերով՝ համաձայն սույն կարգի N 2 ձևի.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտուրն ըստ երկրների խմբերի՝ համաձայն սույն կարգի N 3 ձևի.

4) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտուրն առանձին երկրների կտրվածքով՝ համաձայն սույն կարգի N 4 ձևի.

5) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի գործընկերներն առավել բարձր ցուցանիշով՝ համաձայն սույն կարգի N 5 ձևի.

6) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքը՝ համաձայն սույն կարգի N 6 ձևի.

7) ապրանքների ներմուծման և արտահանման վիճակագրություն՝ ըստ ԱՏԳ ԱԱ ապրանքային խմբերի՝ համաձայն սույն կարգի N 7 ձևի.

8) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտուրը՝ երկիր-ապրանք կտրվածքով՝ համաձայն սույն կարգի N 8 ձևի.

9) ռազմավարական նշանակություն ունեցող կամ զգայուն ապրանքների արտահանման և ներմուծման վիճակագրություն՝ ըստ երկրների՝ համաձայն սույն կարգի N 9 ձևի.

10) ռազմավարական նշանակություն ունեցող կամ զգայուն ապրանքների արտահանման և ներմուծման վիճակագրություն՝ համաձայն սույն կարգի N 10 ձևի։

12. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության ձևավորման համար հիմք հանդիսացող մաքսային փաստաթղթերում այնպիսի փոփոխությունների կամ լրացումների իրականացման դեպքում, որոնք էական ազդեցություն ունեն արդեն իսկ հրապարակված մաքսային վիճակագրության ցուցանիշների վրա, կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն ապահովում է ցուցանիշներին առնչվող տեղեկությունների թարմացումը՝ այդպիսի փոփոխությունների կամ լրացումների իրականացումից հետո երկու ամսվա ընթացքում։

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 210 որոշմամբ սահմանված՝ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանության 13-րդ կետին համապատասխան՝ չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դեպքում այդպիսի ապրանքների համար վիճակագրական հաշվառման պահ է համարվում ապրանքի յուրաքանչյուր բաղադրիչի՝ մաքսային մարմնի կողմից բաց թողնման ամսաթիվը, իսկ ապրանքի բաղադրիչները վիճակագրական ցուցանիշներում արտացոլվում են վերջնական ապրանքին համամասնորեն՝ արժեքային արտահայտությամբ։

14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 210 որոշմամբ սահմանված՝ փոխադարձ առևտրի վիճակագրության վարման մեթոդաբանության 10-րդ կետին համապատասխան՝ չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դեպքում այդպիսի ապրանքների համար վիճակագրական հաշվառման պահ է համարվում ապրանքի յուրաքանչյուր բաղադրիչի՝ պետական սահմանը հատելու ամսաթիվը, իսկ ապրանքի բաղադրիչները վիճակագրական ցուցանիշներում արտացոլվում են վերջնական ապրանքին համամասնորեն՝ արժեքային արտահայտությամբ։

15. Սույն կարգի 11-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված՝ ռազմավարական նշանակություն ունեցող կամ զգայուն ապրանքների կատեգորիաները սահմանում է կոմիտեի ղեկավարը։

16. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ձևերի հետ մեկտեղ մշակվում և կոմիտեի պաշտոնական համացանցային կայքում հրապարակվում է նաև որոշ վիճակագրական ցուցանիշների՝ նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ դինամիկան արտացոլող տեղեկատվություն։

17. Սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետերով նախատեսված՝ գործընկեր երկրների ընտրության համար հիմք են հանդիսանում տվյալ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալները տվյալ հաշվետու ժամանակահատվածում, իսկ որպես հիմնական գործընկեր երկրներ դիտարկվում են ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալում առաջին 20 երկրները։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

(ժամանակահատված)

 

Գործարքի բնույթը

Արտահանում

Ներմուծում

Ընդամենը

    

նախորդ ժամանա-

կահատված

ընթացիկ ժամանա-

կահատված

նախորդ ժամանա-

կահատված

ընթացիկ ժամանա-

կահատված

նախորդ ժամանա-

կահատված

ընթացիկ ժամանա-

կահատված

ԸՆԴԱՄԵՆԸ` ԱՅԴ ԹՎՈՒՄ՝

           
 

Փոխադարձ առևտուր

           
 

Արտաքին առևտուր

           

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՄԲԵՐՈՎ

(ժամանակահատված)

 

(հազար ԱՄՆ դոլար)

 

Նախորդ ժամանակահատված

Ընթացիկ ժամանակահատված

Աճի տեմպը (%)

ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

     

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

     

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

     

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

     

ԱՊՀ ԱՆԴԱՄ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

     

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

     

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

     

ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

     

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

     

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

     

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ

     

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

     

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

     

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

     

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ

(ժամանակահատված)

 

ԵՐԿՐՆԵՐԻ

ԽՄԲԵՐԸ

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

 

նախորդ

ժամանակահատված

ընթացիկ

ժամանակահատված

նախորդ

ժամանակահատված

ընթացիկ

ժամանակահատված

1

2

3

4

5

ԵՏՄ

       

ԱՊՀ

       

ԵՄ

       

ԱՍԻԱ

       

ԱՄԵՐԻԿԱ

       

ԱՅԼ

ԵՐԿՐՆԵՐ

       

ԸՆԴԱՄԵՆԸ՝

       

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ

(ժամանակահատված)

 

(հազար ԱՄՆ դոլար)

Երկիր

Նախորդ ժամանակահատված

Ընթացիկ ժամանակահատված

Ընթացիկ ժամանակահատվածը նախորդ տարվա

նկատմամբ %-ով

երկիր

     

Արտահանում

     

Ներմուծում

     

Սալդո

     

երկիր

     

Արտահանում

     

Ներմուծում

     

Սալդո

     

երկիր

     

․․․

     

Ձև N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ

(ժամանակահատված)

 

(հազար ԱՄՆ դոլար)

ԵՐԿՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

նախորդ ժամանա-

կահատված

%

ընթացիկ ժամանա-

կահատված

%

նախորդ ժամանակա-

հատված

%

ընթացիկ ժամանա-

կահատված

%

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

․․․

               

Ձև N 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

(ժամանակահատված)

 

(հազար ԱՄՆ դոլար)

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ

ապրանքային խումբը

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

նախորդ

ժամանակա-հատված

%-ը

ընթացիկ

ժամանակա-հատված

%-ը

նախորդ ժամանակա-հատված

%-ը

ընթացիկ

ժամանակա-հատված

%-ը

1.

01-24

 

 

 

 

 

 

 

 

 

22

 

 

 

 

 

 

 

 

 

24

 

 

 

 

 

 

 

 

 

2.

25-27

 

 

 

 

 

 

 

 

 

27

 

 

 

 

 

 

 

 

 

3.

28-40

 

 

 

 

 

 

 

 

 

4.

41-43

 

 

 

 

 

 

 

 

 

5.

44-49

 

 

 

 

 

 

 

 

 

6.

50-67

 

 

 

 

 

 

 

 

 

7.

68-70

 

 

 

 

 

 

 

 

 

8.

71

 

 

 

 

 

 

 

 

 

9.

72-83

 

 

 

 

 

 

 

 

 

10.

84-89

 

 

 

 

 

 

 

 

 

11.

90-97

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 7

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

(ժամանակահատված)

 

(հազար ԱՄՆ դոլար)

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Ապրանքի անվանումը

Չ/մ

Նախորդ ժամանակահատված

Ընթացիկ ժամանակահատված

քանակը

արժեքը

Այդ թվում՝ ԵՏՄ

քանակը

արժեքը

Այդ թվում՝ ԵՏՄ

քանակը

արժեքը

քանակը

արժեքը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

0101

                   
                     
                     
                     

․․․

                   

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

0101

                   
                     
                     
                     
                     

․․․

                   

Ձև N 8

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐԸ՝ ԵՐԿԻՐ-ԱՊՐԱՆՔ ԿՏՐՎԱԾՔՈՎ

(ժամանակահատված)

 

(հազար ԱՄՆ դոլար)

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Չափման միավորը

Նախորդ ժամանակահատված

Ընթացիկ ժամանակահատված

քանակը

արժեքը

Այդ թվում՝ ԵՏՄ

քանակը

արժեքը

Այդ թվում՝

ԵՏՄ

քանակը

արժեքը

քանակը

արժեքը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

երկիր

0101

                 

․․․

                 

․․․

                 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

երկիր

0101

                 

․․․

                 

․․․

                 

Ձև N 9

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ

(ժամանակահատված)

 

Ապրանքի ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Ապրանքի անվանումը

Չափման միավորը

Հաշվետու ժամանակահատված

Հունվար – հաշվետու ժամանակահատված

     

քաշը (տոննա)

քանակը

արժեքը (հազար ԱՄՆ

դոլար)

քաշը (տոննա)

քանակը

արժեքը (հազար ԱՄՆ

դոլար)

1

2

3

4

5

6

7

8

9

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

1․ Ապրանքի

ծածկագիրը

1․ ապրանքի

անվանումը

             
 

1․ երկրի անվանումը

             
 

2․ երկրի անվանումը

             
 

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

             
 

Ընդամենը՝

             

2 Ապրանքի ծածկագիրը

2․ ապրանքի

անվանումը

             
 

1․ երկրի անվանումը

             
 

2․ երկրի անվանումը

             
 

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

             
 

Ընդամենը՝

             
 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

(ԱՐՏԱՀԱՆՈՒՄ)

             

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

1․ Ապրանքի

ծածկագիրը

1․ ապրանքի

անվանումը

             
 

1․ երկրի անվանումը

             
 

2․ երկրի անվանումը

             
 

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

             
 

Ընդամենը՝

             

2 Ապրանքի ծածկագիրը

2․ ապրանքի

անվանումը

             
 

1․ երկրի անվանումը

             
 

2․ երկրի անվանումը

             
 

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

             
 

Ընդամենը՝

             
 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

(ՆԵՐՄՈՒԾՈՒՄ)

             

Ձև N 10

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

(ժամանակահատված)

 

Ապրանքի ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Ապրանքի անվանումը

Չափման միավորը

ԵՏՄ անդամ

պետություններ

Այլ պետություններ

քանակը

արժեքը (1000 ԱՄՆ

դոլար)

քանակը

արժեքը (1000 ԱՄՆ

դոլար)

1

2

3

4

5

6

7

             
             
             
             

Ընդամենը՝

       

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

09.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1926-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական, ծառայողական, առևտրային գաղտնիք պարունակող, ինչպես նաև այլ՝ սահմանափակ տարածման տեղեկություն պարունակող վիճակագրական տվյալների և այլ՝ հատուկ վիճակագրական տվյալների վարման հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային մարմիններն իրականացնում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմիններին մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ ներկայացված՝ պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հավաքում և մշակում։

3. Հատուկ մաքսային վիճակագրության վարման նպատակը նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց գործունեության վերլուծությունն է՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների առանձին փուլերում օգտագործման նպատակով։

4. Հատուկ մաքսային վիճակագրության ցուցանիշները կարող են տրամադրվել կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին, որոնց կողմից իրականացվող գործառույթներով պայմանավորված՝ առկա է այդպիսի տվյալների անհրաժեշտությունը։

5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տվյալները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով, իսկ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակման անհրաժեշտության դեպքում դրանք փոխանակվում են թղթային եղանակով կամ էլեկտրոնային կրիչներով։

6. Հատուկ մաքսային վիճակագրական տվյալների տրամադրումը այլ պետական մարմիններին իրականացվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։

7. Ապրանքների բաց թողնման ժամանակահատվածի հաշվառումը ներառվում է մաքսային մարմինների կողմից վարվող հատուկ մաքսային վիճակագրության մեջ և վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 546-Ն որոշմամբ սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

09.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան