ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 113-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 10-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ընտանիքի ամրապնդման և երեխայի զարգացման համապարփակ մոտեցումներ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում» ծրագրի մասին» N 908-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
1) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված՝ N 07/12/22-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակա- հատվածում վառելիքի մատակարարում` 2,131,884 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված՝ N 7-42 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 375,972 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԷԶԱՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07613096) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ N 22/117 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի, մանկական սննդի, հիգիենայի պարագաների և այլ ապրանքների մատակարարում՝ 2,818,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
13.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|