Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 124-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ԿՈՏԱՅՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,081,381,285 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոտայքի մարզ, Կոտայք գյուղում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2006 թվականի փետրվարի 23-ին կնքված՝ N 317008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 5,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված՝ N 05108135869 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 8,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ֆլեշ» ՍՊԸ-Ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված՝ N 07/12/22-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 5,616,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 274,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

14.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 124-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ԿՈՏԱՅՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Իրականացնել մինչև 18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարճաժամկետ և երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամքը և դաստիարակությունը, ինչպես նաև երեխաների համար ձևավորել հոգատար և ապահով ընտանեկան միջավայր, որը կապահովի նրանց ներդաշնակ զարգացումը և հետագա ինտեգրումը:

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանեկան տիպի խնամքի ապահովումը: ՍՕՍ ընտանեկան տանը խնամք և դաստիարակություն են ստանում առավելագույնը յոթ երեխա: Յուրաքանչյուր ընտանեկան տուն ներառում է չորս ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և ճաշասենյակ, չորս սանհանգույց` համապատասխան լվացարաններով և զուգարաններով, մեկ տնտեսական սենյակ և խորդանոց: Յուրաքանչյուր ՍՕՍ ընտանիք ղեկավարվում է ՍՕՍ ծնողի կողմից, որն ապրում և աշխատում է ՍՕՍ ընտանեկան տանը:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպություն (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագրի կատարողը

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ` 03517269, Հայաստանի Հանրապետության քաղ.Երևան, Հր. Քոչարի 8, բն. 18-19 )

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզ, գ. Կոտայք, Հերման Գմայների փողոց 1:

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղը (այսուհետ` մասնաճյուղ) գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք համայնքի կողմից անհատույց օգտագործման համար հանձնված շուրջ 6 հեկտար ընդհանուր հողատարածքի վրա: Այնտեղ գտնվում է 13 ընտանեկան տուն, վարչատնտեսական և ուսումնական շինություններ: Վերոնշյալ բոլոր շենքներն ու շինությունները, ինչպես նաև դրանցում օգտագործվող գույքը կազմակերպության սեփականությունն են և հիմնականում ձեռք են բերվել ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) կողմից հատկացված միջոցներով:

Ծրագիրն առնչվում է սոցիալական բնագավառին:

6.

Ծրագրի բյուջեն

1,081,381,285 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Ծրագրի շահառուներ են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 70 երեխա, որոնք «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մասնաճյուղ ուղղորդվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ուղեգրի, (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման), խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից ներկայացված գրությունների (որոշումների), ինչպես նաև ծնողների (օրինական ներկայացուցիչների) դիմումների հիման վրա:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

1. ՍՕՍ ընտանիքի շրջանակներում շուրջ 70 երեխաների շարունակական խնամքի և դաստիարակության անընդմեջ իրականացում մասնավորապես սննդի, լվացող նյութերի և հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի, դպրոցական ծախսերի, այլ ընտանեկան ծախսերի, ինչպես նաև կենսաբանական ընտանիքին  աջակցության տրամադրում՝ 249,159,060 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

2. Կրթադաստիարակչական, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում, մասնավորապես՝ նախասիրությունների խմբակների, մինչև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մեջ ներգրավվելը հանրակրթական դպրոցներ չհաճախած կամ թերհաճախած երեխաների համար հատուկ դասընթացների և առանձնահատուկ ընդունակություններ ունեցող երեխաների արտադասարանային պարապմունքների կազմակերպում, ինչպես նաև ուսումնական հաստատություններում վճարովի հոսքերում սովորողների ուսման վարձեր, մասնավորապես՝ մասնագետների վարձավճարների, անհրաժեշտ պարագաների և նյութերի ձեռքբերում, մարզամշակութային միջոցառումների, մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, մանկական դիսկոտեկների, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումների և շուրջ 70 երեխաների ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում՝ 87,597,084 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

3. Առողջության առաջնային պահպանում և հոգեբանական աջակցություն երեխաներին, մասնավորապես՝ երեխաների համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում, բժշկական հետազոտությունների, թերապևտիկ և վիրաբուժական ծախսերի իրականացում` 12,000,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

4. Կոմունալ ծառայությունների ձեռքբերում (ծրագրային ծախսեր)` 42,102,717 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

5. Գույքի, անհրաժեշտ տեխնիկայի (լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, փոշեկուլ, ջեռոց, պահարան, սեղան, աթոռ և անհրաժեշտությունից ելնելով այլ տեխնիկա և գույք) ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում մանկական գյուղի տարածքի և շինությունների վերանորոգում և արդիականացում` 25,108,404 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

6. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (սաների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձերի և բժշկական ապահովագրության (ՍՕՍ-մայր դաստիարակ, դաստիարակի օգնականի, մանկավարժական անձնակազմի, դպրոցական ավտոբուսի վարորդի) վճարներ՝ 382,146,604 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

7. Տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցները բացառապես օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների համար) նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում` 33,920,970 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

8. ՍՕՍ-մայր դաստիարակներին տրամադրվելիք կենսաթոշակ` 65,980,350 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

9. Տրանսպորտային այլ ծախսերը (տաքսի և բեռնափոխադրումներ) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)՝ 19,037,004 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10. Կազմակերպական ծախսերը (աշխատակազմի աշխատավարձ, դասընթացներ, սուպերվիզիաներ, գրասենյակային պարագաներ, տրանսպորտային ծախսեր, այլ կազմակերպական ծախսեր) կազմում են 164,329,092 դրամ 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. ՍՕՍ ընտանիքի շրջանակներում շուրջ 70 երեխաների շարունակական խնամքի և դաստիարակության անընդմեջ իրականացման ծախսերը՝

1) շահառուների համար սննդի ձեռքբերում ` 110,598,600 դրամ,

2) շահառուների համար լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում` 11,677,800 դրամ,

3) շահառուների համար հագուստի, կոշիկի և այլ առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում` 62,917,500 դրամ,

4) դպրոցական պարագաների (գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակ), դասագրքերի ձեռքբերում՝ 15,869,700 դրամ:

2. Կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպման ծախսերը՝

1) մարզամշակութային միջոցառումների, մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, մանկական դիսկոտեկների, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումների կազմակերպման և մասնակցության վճարներ՝ 20,214,084 դրամ,

2) շուրջ 70 երեխաների համար ճամբարային և առողջարանային համալիրներում ամառային հանգստի կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 59,259,000 դրամ;

3. Առողջության առաջնային պահպանում (դեղորայք, բժշկական հետազոտության ծախսեր) և հոգեբանական աջակցություն երեխաներին՝

1) երեխաների համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների (ջերմաչափ, տոնոմետր, պուլսօքսիմետր և անհրաժեշտությունից ելնելով այլ սարքավորումներ) ձեռքբերում ` 4,500,000 դրամ,

2) հոգեբանական աջակցության ծախսեր` 7,500,000 դրամ:

4. Կոմունալ ծառայությունների (ծրագրային ծախսեր) ձեռքբերում՝

1) էլեկտրաէներգիայի վարձավճար` 15,082,785 դրամ,

2) ջրամատակարարման վարձավճար` 600,000 դրամ,

3) գազամատակարարման վարձավճար` 25,816,932 դրամ,

4) աղբահանություն վարձավճար` 603,000 դրամ:

5. Գույքի, անհրաժեշտ տեխնիկայի (լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, փոշեկուլ, ջեռոց, պահարան, սեղան, աթոռ և անհրաժեշտությունից ելնելով այլ տեխնիկա և գույք) ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում մանկական գյուղի տարածքի և շինությունների վերանորոգում` 25,108,404 դրամ:

6. Տրանսպորտային միջոցների նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման և վառելանյութի ձեռքբերման ծախսեր` 33,920,970 դրամ:

7. Տրանսպորտային այլ ծառայությունների ձեռքբերում (տաքսի և բեռնափոխադրում) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)՝ 19,037,004 դրամ:

8. Կազմակերպական ծախսեր՝

1) աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 7,890,000 դրամ,

2) սուպերվիզիաների կազմակերպում (հոգեբանական աջակցություն) ՍՕՍ-մայր դաստիարակների համար` 4,042,500.00 դրամ,

3) հեռահաղորդակցության և գրասենյակային պարագաների ձեռքբերում` 6,600,000.00 դրամ,

4) տեղեկատվական նյութերի, ֆիլմերի, նկարների, բրոշյուրների և այլ նմանատիպ նյութերի և ծառայությունների ձեռքբերոում` 1,380,000.00 դրամ,

5) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութեր, հյուրասիրություն` 3,900,000.00 դրամ,

6) այլ կազմակերպչական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր, հարկեր և տուրքեր և այլ չնախատեսված ծախսեր)` 2,250,000.00 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Կազմակերպական ծախսերը 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կազմում են՝ 164,329,092 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 15.2 տոկոսը, այդ թվում`

1) աշխատակազմի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ և բժշկական ապահովագրություն` 138,266,592.00 դրամ,

2) դասընթացներ, սեմինարների կազմակերպում աշխատակիցների համար` 7,890,000.00 դրամ,

3) սուպերվիզիաների կազմակերպում (հոգեբանական աջակցություն) ՍՕՍ-մայր դաստիարակների համար` 4,042,500.00 դրամ,

4) հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ` 6,600,000.00 դրամ,

5) տեղեկատվական նյութեր, ֆիլմեր, նկարներ, բրոշյուրներ և այլն` 1,380,000.00 դրամ,

6) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութեր, հյուրասիրություն` 3,900,000.00 դրամ,

7) այլ կազմակերպչական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր, հարկեր և տուրքեր և այլ չնախատեսված ծախսեր)` 2,250,000.00 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

14.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան