Գլխավոր տեղեկություն
Համար
N 1238-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 1238-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման հավելվածի 394-րդ կետի «ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ» սյունակը «ԳՈՐԾԵՐԻ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԳՈՐԾԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ: ՆՇՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՅԱՑՎԵԼՈՒՑ, ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան