ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2019 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԱՑՈՒՅՑ-ՀԵՌԱԽՈՍԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Երեխաների համար նախատեսված ժամացույց-հեռախոսը, որը նախատեսված է դաստակին կրելու, հեռախոսային զանգեր կատարելու (ընդունելու), հեռախոսահամարներին (SIM քարտի հեռախոսագրքում գրանցված) հաղորդագրություններ ուղարկելու (ստանալու), իրական ժամանակի ռեժիմով երեխայի գտնվելու վայրը որոշելու և GPRS ուղիով ծնողների բջջային սարքավորման վրա աշխարհագրական տվյալները փոխանցելու, ժամանակն ու ամսաթիվը ցույց տալու, զարթուցիչի, ժամաչափի (թայմեր) և վայրկյանաչափի գործառույթները կառավարելու համար, սարքավորված է GSM և Wi-Fi ռադիոազդանշաններն ընդունող և հաղորդող մոդուլներով, սենսորային դիսփլեյով, հիշողության մոդուլով կենտրոնական պրոցեսորով, SIM քարտի սլոթով, բարձրախոսով, միկրոֆոնով, GPS դիրքավորման գլոբալ արբանյակային համակարգի ընդունիչով և կուտակիչ մարտկոցով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ «բ» և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8517 12 000 0 ենթադիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|