Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 73
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.07.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2021 թվականի

թիվ 73

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում 2021-2022 թվականներին վերացման ենթակա բացառումների և սահմանափակումների ցանկի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն

 

«     »            ի 20   թվականի

թիվ

քաղ.      

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում 2021-2022 թվականներին վերացման ենթակա բացառումների և սահմանափակումների ցանկը (այսուհետ՝ ցանկ)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը նախապատրաստել 2021-2022 թվականների համար Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») նախագիծը՝ ցանկին համապատասխան, և այն ներկայացնել Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը Հանձնաժողով ներկայացնել ցանկին համապատասխան բացառումների և սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկներ՝ սույն կարգադրության 2-րդ կետում նշված միջոցառումների պլանում դրանք ներառելու համար:

4. Հանձնաժողովին՝ 2021 թվականի IV եռամսյակում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին զեկուցել սույն կարգադրության իրագործման ընթացքի և ցանկի լրացման աշխատանքի մասին։

5. Սույն կարգադրության 2-րդ կետում նշված միջոցառումների պլանն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «2018-2019 թվականների համար Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների ու սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 17 կարգադրությունը։

6. Հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամին (նախարարին)՝ ապահովել ցանկում ներառված բացառումների և սահմանափակումների վերացման մշտադիտարկումը:

7. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20   թվականի      -ի

թիվ     կարգադրության

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում 2021-2022 թվականներին վերացման ենթակա բացառումների և սահմանափակումների

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) աշխատավորների կողմից անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրամադրված՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերն անցնելու անհրաժեշտությունը:

2. Վարորդների մասնագիտական վերապատրաստման պահանջների, նրանց մասնագիտական որակավորման հաստատման և վարորդական վկայականների տրամադրման և ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեության իրականացման համար դրանք գործածելու հետ կապված այլ պահանջների ներդաշնակեցման բացակայությունը:

3. Անդամ պետության ծագում ունեցող և այդ անդամ պետությունում արտահանման մաքսատուրքերի գանձման ենթակա ապրանքներն այլ անդամ պետության տարածքից արտահանելիս արտահանման մաքսատուրքերի գանձման հարցի չկարգավորված լինելը:

4. Իրավական ուժ ունեցող, ազգային էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրություն) վավերացված էլեկտրոնային փաստաթղթերի կիրառում նախատեսող՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) միջև Միության շրջանակներում միջպետական տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելու համար պայմանների բացակայությունը:

5. Միության շրջանակներում ուժեղ ազդեցություն ունեցող նյութերի շրջանառության ոլորտում համաձայնեցված իրավական կարգավորման բացակայությունը:

6. Միության շրջանակներում մշակութային արժեքների շրջանառության ոլորտում համաձայնեցված իրավական կարգավորման բացակայությունը:

7. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության միջոցառումներ իրականացնելիս դրանց փոխգործակցության համար, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության միջոցառումների անցկացման արդյունքներով անդամ պետությունների միջև առաջացող վիճելի հարցերի ուսումնասիրման և կարգավորման համար օրենսդրական հիմքերի բացակայությունը։

8. Անդամ պետությունների նման (համադրելի) օրենսդրության սահմանման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների բացակայությունը՝ արտադրանքի պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման կատարման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման առնչությամբ:

9. Միության տեխնիկական կանոնակարգերով, միջպետական և ազգային (պետական) ստանդարտներով, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներով սահմանված պարտադիր պահանջների ոչ արդիական լինելու և (կամ) բացակայության հետ կապված՝ դրանց կատարման բավարար ապահովման բացակայությունը։

10. Հավատարմագրման բնագավառում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ոչ բավարար լինելը, այդ թվում՝ կիրառվող ընթացակարգերի համազորություն ձեռք բերելու համար անհրաժեշտ փոխադարձ համեմատական գնահատումների, ինչպես նաև անդամ պետությունների միջև հավատարմագրման բնագավառում վեճերի և դժգոհությունների լուծման ընթացակարգերի բացակայությունը:

11. Այն արտադրանքի առանձին տեսակների մասով միասնական պարտադիր պահանջների բացակայությունը, որը ներառված է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի միասնական ցանկում, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ։

12. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տրված եզրակացությունների (թույլատրման փաստաթղթերի) հիման վրա փոխգործակցության կազմակերպման հարցի չկարգավորված լինելն այն դեպքերում, երբ ապրանքների արտահանումն իրականացվում է դրանց ծագման պետություն չհանդիսացող անդամ պետության տարածքից:

13. Անդամ պետությունների կողմից պետական (համայնքային) գնումների ոլորտում ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու կարգի անկատարությունը:

14. Որպես պետական (համայնքային) գնումներին մասնակցության հայտի ապահովում և պայմանագրի կատարման ապահովում՝ մի անդամ պետության ռեզիդենտ բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքների օգտագործման հնարավորության բացակայությունը մյուս անդամ պետության պատվիրատուների կողմից պետական (համայնքային) գնումներ կատարելիս։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան