ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 16-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԱՆԿԱՏՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 95 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մանկատների գործունեության մասին» Ձև 1-մանկատուն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Մանկատների գործունեության մասին» Ձև 1-մանկատուն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Մանկական խնամատարական կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-մանկատուն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 95 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1 |
I. Մանկատան շենքային պայմանները (պատասխանների համարներն առնել շրջանակի մեջ)
1. Շենքը
1) տիպային է
2) հարմարեցված է
3) այլ (նշել) …………………………………………………
2. Շենքի ընդհանուր վիճակը
1) բավարար է
2) պահանջվում է ընթացիկ վերանորոգում
3) պահանջվում է հիմնական վերանորոգում
4) վթարային է
5) այլ (նշել) …………………………………………………
3. Ջրամատակարարումը
1) կենտրոնացված` շուրջօրյա
2) կենտրոնացված` ժամանակացույցով (գրաֆիկով)
3) սեփական ջրաղբյուր
4) բերվում է ջրամաններով
5) այլ (նշել)…………………………………………………..
4. Տաք ջրամատակարարում
1) առկա է
2) բացակայում է
3) այլ (նշել) ………………………………………………….
5. Կոյուղացումը
1) միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին
2) ունի տեղական (լոկալ) ցանց
3) այլ (նշել) …………………………………………………...
6. Ջերմամատակարարումը
1) կենտրոնացված
2) անհատական (լոկալ)
3) բացակայում է
4) այլ (նշել) …………………………………………………..
7. Շենքը նախատեսված է ……….. երեխաների համար
II. Մանկատան սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները
Տողի համարը |
Քանակը |
Մակերեսը, |
Նշումներ | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Ընդամենը |
X | ||
այդ թվում` |
||||
2. |
առանձնասենյակ |
|||
3. |
խաղասենյակ |
|||
4. |
հյուրասենյակ |
|||
5. |
ննջասենյակ |
|||
6. |
սպորտդահլիճ |
|||
7. |
դահլիճ |
|||
8. |
հարդասենյակ |
|||
9. |
բուֆետ (ճաշարան) |
|||
10. |
բուժսենյակ |
|||
11. |
մեկուսարան |
|||
12. |
վերականգնողական թերապիայի կաբինետ |
|||
13. |
գրադարան, ընթերցասենյակ |
|||
14. |
աշխատանքային մասնագիտացված ուսուցման |
|||
15. |
արհեստանոցներ |
|||
16. |
օժանդակ սենյակ |
|||
17. |
այլ նշանակության սենյակներ |
|||
18. |
Շենքին կից կամ ամրակցված այլ տարածք |
III. Մանկատան ապահովվածությունը (համապատասխան սյունակներում դնել «X» նշանը)
Տողի համարը |
Բավարար քանակությամբ |
Մասամբ |
Բացակայում է |
Նշումներ | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Կահույքով |
||||
2. |
Հաշմանդամների սայլակներով |
||||
3. |
Տրանսպորտային միջոցներով |
||||
4. |
Հեռուստացույցներով |
||||
5. |
Ռադիոընդունիչներով |
||||
6. |
Հեռախոսակապով |
||||
7. |
Սպորտային պարագաներով |
||||
8. |
Նորմալ գործունեության համար այլ անհրաժեշտ պարագաներով |
IV. Երեխաների թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունը և շարժը
մարդ |
Տողի հա-մարը |
Ընդա-մենը |
այդ թվում` աղջիկներ |
նրանցից ըստ տարիքի և սեռի | |||||||||||
մինչև 1 |
1 - 6 |
7-9 |
10-15 |
16-18 | ||||||||||
ընդա- մենը |
այդ թվում` աղջիկներ |
ընդա- մենը |
այդ թվում` աղջիկներ |
ընդա- մենը |
այդ թվում` աղջիկներ |
ընդա- մենը |
այդ թվում` աղջիկներ |
ընդա- մենը |
այդ թվում` աղջիկներ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 | |
1. |
Երեխաների թվաքանակը տարեսկզբին |
|||||||||||||
2. |
Հաշվետու տարվա ընթացքում |
դուրս են եկել, ընդամենը |
||||||||||||
3. |
վերադարձել են հարազատների մոտ |
|||||||||||||
4. |
այլ մանկատուն տեղափոխվածներ |
|||||||||||||
5. |
մեծահասակների ինտերնատներ |
|||||||||||||
6. |
որդեգրվածներ |
|||||||||||||
7. |
մահացել են |
|||||||||||||
8. |
դուրս են եկել այլ պատճառներով | |||||||||||||
9. |
ընդունվել են, ընդամենը |
|||||||||||||
10. |
նրանցից` եկել են այլ մանկատներից |
|||||||||||||
11. |
Երեխաների թվաքանակը տարեվերջին |
|||||||||||||
12. |
նրանցից` անկողնային |
|||||||||||||
13. |
քրոնիկ հոգեկան շեղումներով |
|||||||||||||
14. |
11 տողից դպրոց հաճախող երեխաների թվաքանակը |
|||||||||||||
15. |
11 տողից հաշմանդամ երեխաների թվաքանակը |
V. Աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի
մարդ |
Տողի հա-մարը |
Աշխատողների թվաքանակը տարեվերջին |
նրանցից ըստ կրթական մակարդակի | |||||||
բարձրագույն |
միջին մասնագիտական |
ընդհանուր միջնակարգ | |||||||
ընդամենը |
այդ թվում` կանայք |
ընդամենը |
նրանցից` կանայք |
ընդամենը |
նրանցից` կանայք |
ընդամենը |
նրանցից` կանայք | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
Ընդամենը |
||||||||
2. |
այդ թվում` երեխաներին անմիջապես սպասարկող |
||||||||
3. |
մանկավարժներ |
||||||||
4. |
նրանցից` դաստիարակներ |
||||||||
5. |
հոգեբան |
||||||||
6. |
արատաբան |
||||||||
7. |
լոգոպեդ |
||||||||
8. |
բժիշկներ |
||||||||
9. |
միջին բուժանձնակազմ |
||||||||
10. |
կրտսեր բուժանձնակազմ (դայակներ) |
||||||||
11. |
խոհարար |
||||||||
12. |
սպասարկող այլ անձնակազմ |
||||||||
13. |
տեխնիկական և օժանդակ անձնակազմ |
VI. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
(հազ. դրամ) |
Ֆինանսական միջոցների առկայությունը |
Ֆինանսական ծախսեր |
Ֆինան-սական միջոցների մնա-ցորդը տարե-վերջին | ||||||||||||
ընդա-մենը |
մնա-ցորդը տարե- |
ֆինանսական մուտքերը |
ընդամենը |
այդ թվում | ||||||||||
ընդա-մենը |
այդ թվում |
նյութա-կան |
ոչ նյութական ծառայու-թյունների վճարումներ |
գործուղ-ման ծախսեր |
աշխա-տավարձ և դրան հավա-սարեցված վճարումներ |
հիմնավերա-նորոգման, սարքա-վորում-ների և գույքի ձեռք բերման |
այլ ծախսեր | |||||||
բյուջեից (պետական և համայն-քային) |
նվիրատվու-թյուններ |
վարձակա-լությունից |
այլ եկա-մուտներ | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
Ղեկավար՝ |
_________________ |
_________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ |
|
| |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« __»__________ ____20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԱՆԿԱՏՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Մանկատների գործունեության մասին» Ձև 1-մանկատուն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը լրացնում են մանկատները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՄԱՆԿԱՏԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. Բաժնում բերվում են տվյալներ մանկատան շենքային պայմանների վերաբերյալ: Պատասխաններին համապատասխան համարներն առնել շրջանակի մեջ: Պատասխաններն ընտրելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ պայմաններով. եթե շենքը տիպային է` նախատեսված երեխաների բնակության և կենսագործունեության ապահովման համար, ապա շրջանակի մեջ է առնվում 1 կետի 1) ենթակետը: Այդ պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում նշվում է բ) պատասխանը: Շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին նշում կատարվում է 2 կետում, իսկ ջրամատակարարման, տաք ջրամատակարարման և կոյուղացման վիճակի վերաբերյալ նշումները` 3-5 կետերում: Եթե մանկատունը տաքացվում է վառարաններով, այդ մասին նշումը կատարվում է 6-ի 4) կետում: Կետ 7–ում բերվում է մանկատանը նախատեսված տեղերի քանակը և ոչ թե փաստացի զբաղեցված տեղերի կամ երեխաների թվաքանակը:
III. ՄԱՆԿԱՏԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
8. II բաժնի 2-16 տողերում բերվում են տվյալներ մանկատան առանձին նշանակության սենյակների քանակի և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ: Թվարկված նշանակության սենյակների բացակայության դեպքում համապատասխան տողում դրվում է գծիկ: Եթե մանկատանը կան այլ նշանակության սենյակներ, որոնք բացակայում են նշվածների թվում, ապա դրանց մասին տվյալները բերվում են 17 տողում: Մանկատանը կից առկա կամ պատկանող տարածքի վերաբերյալ տվյալները բերվում են 18 տողում: 5-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ (Օրինակ՝ սպորտդահլիճը չի գործում, հյուրասենյակը վերանորոգման մեջ է և այլն):
IV. ՄԱՆԿԱՏԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
9. Բաժնում բերվում են տվյալներ մանկատան նորմալ գործունեության համար անհրաժեշտ կահավորանքով և այլ պարագաներով ապահովվածության վերաբերյալ: Պատասխաններին համապատասխան վանդակներում դրվում է «X» նշանը, իսկ դրանց բացակայության դեպքում դրվում են գծիկներ: 6-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ (Օրինակ՝ հեռախոսակապը չի գործում, սպորտային պարագաները օգտագործման համար պիտանի չեն և այլն):
V. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸ
10. IV բաժնի 1 և 11-15 տողերում բերվում են տվյալներ մանկատան երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ: 2-10 տողերում բերվում են տվյալներ հաշվետու տարվա ընթացքում երեխաների քանակական շարժի մասին: Ընդ որում տող 2-ը 3–8 տողերի գումարն է: Տող 11 = տողեր (1 + 9 - 2): Տող 12-ում բերվում են տվյալներ այն երեխաների մասին, որոնք անկողնային հիվանդներ են և առանց որևիցե մեկի օգնության չեն կարող տեղաշարժվել կամ սպասարկել իրենց: Տող 13-ում ցույց են տրվում այն երեխաների թվաքանակը և նրանց սեռատարիքային բաշխվածությունը, որոնք մանկատան բուժանձնակազմի (կամ համապատասխան բժշկական հանձնաժողովի) կողմից ճանաչվել են որպես քրոնիկ հոգեկան շեղումներով անձինք: Տող 14-ում երեխաների ընդհանուր թվաքանակից առանձնացվում է դպրոց հաճախողների թվաքանակը, իսկ տող 15-ում` հաշմանդամ երեխաների թվաքանակը:
VI. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
11. V բաժնի տող 1-ում բերվում են տվյալներ տարեվերջի դրությամբ մանկատան ամբողջ աշխատակազմի վերաբերյալ` ըստ նրանց սեռի և կրթական մակարդակի: 2-11 տողերում առանձնացվում են մանկատան երեխաներին անմիջապես սպասարկող աշխատակազմը, իսկ տող 12-ում` տեխնիկական և օժանդակ աշխատակազմը:
VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
11. Այս բաժնի 3-7 սյունակներում բերվում են տվյալներ ֆինանսական մուտքերի վերաբերյալ, իսկ 8-15 սյունակներում` ֆինանսական ծախսերի վերաբերյալ:
12. Ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
13. Նյութական ծախսերի մեջ մտնում են` հումքի, նյութերի, գնովի կիսապատրաստուկների, համալրող շինվածքների և դետալների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, տարայի և տարանյութերի, պահեստամասերի, շինանյութերի, գյուղատնտեսական նշանակության նյութերի, վերամշակման հանձնված և այլ նյութերի ձեռքբերման, վերանորոգման և այլ նմանատիպ ծախսերը:
14. Ոչ նյութական ծառայությունների վճարումների մեջ մտնում են` աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, ուսումնական հաստատությունների շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.12.2023, թիվ 41-Ն | 09.12.2023, թիվ 16-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|