ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 16-ին
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասում «, սահմանված կարգով կնքված կամ» բառերը փոխարինել «և» բառով:
Հոդված 2. Օրենքի 66-րդ հոդվածից հանել «, կնիքի դրոշմամբ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 81.1-ին հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Դիմողի գրավոր միջնորդության հիման վրա նոտարը ցուցմունք է վերցնում վկայից: Վկայի ներկայությունն ապահովում է դիմողը: Նոտարի մոտ ցուցմունք տալը վկայի իրավունքն է: Նոտարը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ վկան ստորագրում է, և որը կցվում է նոտարական գործին: Ցուցմունքը ձայնագրվում է, իսկ ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին: Վկայից ցուցմունք վերցնելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով` այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն հոդվածի դրույթների նկատմամբ:».
2) 5-րդ մասը «այլ» բառից հետո լրացնել «արտադատական» բառով.
3) 9-րդ մասի`
ա. 1-ին կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ վկայի ցուցմունքը» բառերով,
բ. 2-րդ կետը «տվյալներից» բառից հետո լրացնել «կամ վկայի ցուցմունքից» բառերով,
գ. 4-րդ կետը «այլ» բառից հետո լրացնել «արտադատական» բառով,
դ. 5-րդ կետը «պահանջները» բառից հետո լրացնել «, վկայից ցուցմունք վերցնելու դեպքում` նույն հոդվածի 4.1-ին մասի պահանջները» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-390-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2020 թվական: