ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին
«ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով.».
2) 2-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 7 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: