ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «պահպանման» բառից հետո լրացնել «վերահսկողության,» բառով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» բառից առաջ լրացնել «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.
«Հոդված 16.1. | Վերահսկողությունը ավտոմոբիլային ճանապարհների նկատմամբ |
1. Ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի՝ սույն օրենքով սահմանված նախագծման, շինարարության (տեղադրման), շահագործման, պահպանման և նորոգման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):
2. Տեսչական մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողությունն իրականացնելիս կարող է մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնել քաղաքաշինական օբյեկտներում և ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցում պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է քաղաքաշինական գործունեություն՝ այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների ողջ ժամանակահատվածում` դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-362-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական: