ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունիսի 4-ին
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) հանել «ինքնավար էներգաարտադրող» սահմանումը.
2) «վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ» սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետից հանել «վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող» բառերը:
Հոդված 3. Օրենքի հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 17 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: