ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 299-րդ հոդվածի 1-ին մասում «տասից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «ութից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական: