ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «ա» կետում «ներկայացուցչությունների» բառը փոխարինել «ծառայության մարմինների» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.
«Հոդված 22․1․ Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում տրամադրել տեղեկանքներ:»։
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.2-րդ հոդվածով.
«Հոդված 22․2․ Հյուպատոսական հիմնարկների կողմից տեղեկանքները, տեղեկանքների տրամադրման կարգը և ձևանմուշները հաստատում է արտաքին գործերի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը, եթե այլ իրավական ակտերով դրանք սահմանված չեն:»:
Հոդված 4. Օրենքի 2-րդ բաժնի 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»:
Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.
«Հոդված 42․1․ Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները և ընթացք է տալիս դրանց։»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո Կառավարությունն ընդունում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ ակտը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 16 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: