ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`
| Ա. Աբաղյան | - Ատոմային էլեկտրակայանների շահագործման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն (Ռուսաստան) | 
| Յու. Վիշնևսկի | - Պետատոմհսկողության կոմիտեի նախագահ (Ռուսաստան) | 
| Ա. Բերկհոֆեր | - GRS ինստիտուտի տնօրեն (Գերմանիա) | 
| Ռ. Բադնից | - Ապագա ռեսուրսների ասոցիացիայի նախագահ (ԱՄՆ) | 
| Մ. Հաունս | - Աստոնի Համալսարանի պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա) | 
| Ժ. Փանոսյան | - Ֆրանսիայի միջուկային էներգիայի ընկերության գլխավոր ներկայացուցիչ (Ֆրանսիա) | 
| Հ. Վարդապետյան | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (Հայաստան) | 
| Վ. Պետրոսյան | - «Հայատոմ» ՓԲԸ-ի տնօրեն (Հայաստան) | 
| Անդրեյ Մալիշև | - Ռուսաստանի Դաշնության ատոմհսկողության դաշնային ծառայության ղեկավար | 
| Միրոսլավ Լիպարին | - Ատոմհսկողության պետ (Սլովակիայի Հանրապետություն) | 
| Բերնար Գեսդոն | Միջուկային առաջնային նախագծերի մշակման և ներդրման ղեկավար («Ֆրամատոմ», Ֆրանսիա) | 
| Իվան Կամենսկուն | Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն) | 
(2-րդ կետը փոփ., լրաց. 14.12.98 ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742, փոփ. 27.09.02 ՆՀ-1184-Ա, փոփ. 15.10.02 ՆՀ-1191-Ա, փոփ., լրաց.,խմբ. 06.04.04 ՆՀ-51-Ա, փոփ., լրաց. 14.07.05 ՆՀ-134-Ա)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Լ. Տեր-Պետրոսյան | 
| 
 
 13 հուլիսի 1996 թ. ՆՀ-606  |